Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Ճապոնացիների ստեղծած սարքը տեղաշարժում է իրերը մտքի ուժով

Ճապոնացիների ստեղծած սարքը տեղաշարժում է իրերը մտքի ուժով

Ճապոնական ATR ընկերության մասնագետները հանրահայտ Կիոտոյի համալսարանում ստեղծել են մի սարք, որը տարբեր առարկաներ է տեղաշարժում՝  օգտագործելով միայն մտքի ուժը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին։

 

Սարքն իրենից գլխարկ է ներկայացնում՝ համալրված տարբեր տեսակի լարերով ու զգայակներով (սենսոր), որոնք որսում են գլխուղեղի իմպուլսներն ու արյունատար համակարգի նույնիսկ ամենաչնչին տատանումները։

 

Փորձարկման ընթացքում տղամարդն առանց շարժվելու կարողացել է այնպես անել, որ հաշմանդամային սայլակն առանց որևէ օգնության ընթանա ճիշտ ուղղությամբ։ Բացի այդ, մտքի ուժով հնարավոր է դարձել մի կողմ քաշել վարագույրը, միացնել ու անջատել հեռուստացույցը կամ լույսը։

 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ միտքը կոնկրետ գործողության վերածելու համար պահանջվում է 6-12 վայրկյան։ Սակայն սարքը ստեղծողները հույս ունեն, որ 3 տարի անց այդ արագությունը կկազմի 1 վայրկյան։

 

ATR-ն մտադիր է մինչ 2020 թ.-ը սկսել այս սարքի լայնածավալ արտադրությունը, ինչն էապես կհեշտացնի մասնավորապես հաշմանդամների ու տարեցների կյանքը։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ