Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Գերմանացին հսկայական ձի է ստեղծել համակարգչի ստեղնաշարային հազարավոր կոճակներից

Գերմանացին հսկայական ձի է ստեղծել համակարգչի ստեղնաշարային հազարավոր կոճակներից

Գերմանացի արվեստագետ Բաբիս Պանգիոտիդիսը ստեղծել է հսկայական ճոճվող ձի՝ որպես հումք օգտագործելով համակարգչի ստեղնաշարի 18 հազար կոճակներ, գրում է Daily Mail-ը։

 

Այս աշխատանքը ստեղծվել է հանրահայտ Տրոյական ձիու օրինակով, սակայն միտված է եղել ցույց տալ նորարարական տեխնոլոգիաների՝ մարդու կյանքում ունեցած ահռելի դերը։

 

«Կարծում եմ, որ ներկայում համացանցը տեղեկություն սփռելու կարևոր միջոց դառնալուց բացի մուտք է գործել մարդու կյանքի այն հատվածները, որտեղ դրա ներկայությունը ցանկալի չէ, և բացասական ազդեցություն է թողնում։ Համակարգչային շփումն ու դրա առաջարկած բոլոր  գործառույթներն ամենից վեր դասելու փոխարեն մարդիկ պետք է սովորեն գնահատել իրական, ոչ վիրտուալ կյանքի շփումներն ու դրական կողմերը»,- նշել է գերմանացին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ