Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

New Scientist-ը հրապարակել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր երևույթների ցանկը

New Scientist-ը հրապարակել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր երևույթների ցանկը

New Scientist միջազգային գիտական ամսագիրը հրապարակել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր երևույթների ցանկը, որոնց բացահայտումն արդեն երկար ժամանակ հանգիստ չի տալիս գիտնականներին, հայտնում է vz.ru-ն:

 

1. «Դատարկահաբի» էֆեկտ. այս հաբը բուժական որևէ ազդեցություն չունի և տրվում է հիվանդին հոգեբանորեն հանգստացնելու համար: Սակայն այն տալիս է նույն արդյունքը, ինչ որ ցավազրկողները:

 

Թե ինչպես է հաջողվում նման արդյունքի հասնել, գիտնականների համար դեռևս մեծ գաղտնիք է: Սա որոշելու համար պրոֆեսոր Ֆաբրիցիո Բենեդետին փորձ է իրականացրել հիվանդների շրջանում` ցավազրկող հաբի փոխարեն նրանց տալով «դատարկահաբ», ու պարզել է, որ նրանց ցավն անցել է: Գիտնականների հիմնական հիպոթեզը հետևյալն է` ուղեղն ինչ-որ կերպ կարողանում է ազդել մարդու օրգանիզմի վրա, սակայն թե ինչպես` դեռ անհայտ է:

 

2. Կա՞, արդյոք, կյանք Մարսի վրա, թե՞ ոչ. Կարմիր մոլորակի վրա որոնումները սկսվել են 1976թ.-ից ու մինչ այսօր շարունակվում են: Օրերս դա պարզելու համար Մարս է ուղարկվել նաև Curiosity մարսագնացը:

 

3. Տիեզերքում գոյություն ունեցող աներևույթ մուգ նյութ. ինչպես հայտնի է, տիեզերքի բոլոր գալակտիկաները պտտվում են մեկ կենտրոնի շուրջ: Սակայն երբ գիտնականները հաշվել են գալակտիկաների ընդհանուր զանգվածը, ապա պարզվել է, որ դրանք շատ թեթև են: Ֆիզիկայի օրենքներով` այս ամբողջ կառուսելը վաղուց պետք է կոտրվեր, սակայն չի կոտրվում: Պարզելու համար` ի՞նչ է կատարվում, գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, համաձայն որի` տիեզերքում կա աներևույթ նյութ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում կամ ինչպե՞ս կարելի է «շոշափել» այն, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ դրա զանգվածը կազմում է տիեզերքի զանգվածի 90%-ը:

 

4.Գիտնականները ցայսօր չեն կարողանում պարզել` խորհրդավոր Սեդնա աստերոիդը համարվո՞ւմ է Արևային համակարգի 10-րդ մոլորակը:

 

5. Աղեղնավորի համաստեղությունից ստացված ռադիոազդանշանը: 1970-ականներն ԱՄՆ-ում սկսվել է տիեզերքում ռադիոազդանշաններ որսալու ծրագիրը:

 

1977թ. օգոստոսի 15-ին աստղագնաց Ջերի Էհմանի հերթապահության ժամանակ ռադիոդիտակի «ականջն» ընկած ամենը գրանցող ինքնագիրը ժապավենի վրա տպել է WOW հիշեցնող բառը: Ազդանշանը տևել է 37 վայրկյան: Այն եկել է Աղեղնավորի համաստեղության մոտակայքից, որտեղ ամենամոտ աստղը գտնվում է Երկրից 220 լուսային տարի հեռավորության վրա: Գիտնականները փորձում են պարզել ` ազդանշանն արհեստակա՞ն է, թե՞ իրական:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ