Հանգստի ժամին
Բուդապեշտ
Բուդապեշտը` Հունգարիայի մայրաքաղաքը, որն ունի 2 մլն-ից ավել բնակչություն, իրավամբ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Բուդայի լեռները, արևմուտքից գրկելով քաղաքը, հոյակապ տեսք են տալիս նրան:
Այդ վայրերի բարենպաստ աշխարհագրական դիրքը դեռևս նկատելի են եղել հին կելտերին: Հնադարյան գրավոր արձանագրությունների համաձայն` հունգարական Բելա IV թագավորի ուշադրությունը գրավել է Դնեպրի աջ ափին տեղակայված լեռը, և նա 1255թ. որոշում է կայացրել այդ լեռան վրա ամրոց կառուցել:
Բուդայի լեռները, արևմուտքից գրկելով քաղաքը, հոյակապ տեսք են տալիս նրան: Այդ վայրերի բարենպաստ աշխարհագրական դիրքը դեռևս նկատելի են եղել հին կելտերին: Հնադարյան գրավոր արձանագրությունների համաձայն` հունգարական Բելա IV թագավորի ուշադրությունը գրավել է Դնեպրի աջ ափին տեղակայված լեռը, և նա 1255թ. որոշում է կայացրել այդ լեռան վրա ամրոց կառուցել:
ԱՄՐՈՑԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ
Ով տեսել է Բուդապեշտը, երևի թե ենթադրել է, որ մինչև իր գեղեցկությամբ փառաբանված քաղաքի վերածվելը այն հարյուրամյակներ շարունակ կառուցապատվել է: Իրոք, դարեր շարունակ գոյություն է ունեցել միայն կենտրոնական մասը` Բուդայի ամրոցն ու մի քանի փողոց: Կարճ ժամանակահատվածում բնակեցվել է Ամրոցի շրջակայքը և շատ արագ սկսելառաջատար դեր խաղալ երկրի կյանքում: Ամրոցի պատմության ոսկեդարը համընկնում է Մաթյուշ թագավորի գահակալության տարիներին: Այդ ժամանակների մասին են հիշատակում և' թագավորական պալատը, և' նրան շրջապատող կառույցները: Բավական է մի հայացք նետել տներից մեկի բակին ու անմիջապես զգալ «պատմության շունչը»: 1988թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Բուդայի ամրոցն իր շրջակայքով հայտարարվել է համաշխարհային պատմական ժառանգության մաս:
ԴԱՆՈՒԲԻ ԱՌԱՓՆՅԱ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Քաղաքի երկու մասերն էլ` Բուդան և Պեշտը, նայում են Կենտրոնական Եվրոպայի ամենաերկար գետին` Դանուբին: Գետի շնորհիվ հունգարական մայրաքաղաքը ընդգրկված է 8 երկրների ջրային համակարգի մեջ և համարվում է խոշոր նավահանգիստ:
Պեշտում է գտնվում հայտնի Դունակորզո առափնյան, որտեղից չքնաղ տեսարան է բացվում: Շղթայական և Էրջեբեթ կամուրջների միջև ընկած առափնյա հատվածը փակ է երթևեկության համար և նախատեսված է բացառապես անցորդների համար:
Դանուբի Պեշտ առափնյան զարդարում էր շքեղատես հյուրանոցների մի շարք, որն ավերվել է երկու համաշխարհային պատերազմների տարիներին: Այսօր կառուցվել են նոր շենքեր: Բուդայում, Դանուբի վրա բարձրանում են Բուդայի ամրոցն ու Հելլերտ լեռը: Բուժիչ աղբյուրների ջրերն օգտագործելու նպատակով լեռան ստորոտի և գետի միջև հնուց կառուցված լողարան-ջրաբուժարանները այսօր էլ բաց են այցելուների առաջ:
ՔԱՂԱՔ-ԱՌՈՂՋԱՐԱՆ
Երկրի ընդերքում` քաղաքի տակ, գտնվում է թեքված դոլոմիտի շերտ, որի խոռոչներում կուտակվում են ստորերկրյա տաք բուժիչ ջրեր: Այս առանձնահատկությունը ևս չի վրիպել կելտերի ուշադրությունից: Ավելի ուշ հռոմեացիներն այստեղ կառուցել են իսկական քաղաք-առողջարան` 10 ընտիր լողարաններով:
Այսօր լողարաններին կից ստեղծվել են բուժարաններ, որտեղ աշխատում են մասնագետ-հանքաջրաբույժներ: Ստորերկրյա տաք ջրերը պարունակում են մեծ քանակությամբ կրաքար, ծծումբ, մագնեզիում և ռադիում, որոնք օգտագործվում են հոդացավային, սիրտ-անոթային, գինեկոլոգիական և այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Ոչ միայն հունգար պատմաբանները, այլև զբոսաշրջիկներն իրենց ճանապարհորդական նոթերում հիացմունքով են հիշում քաղաքի մասին:

Բուդապեշտն առասպելական քաղաք է, և մեկ անգամ տեսնողն այլևս այն չի մոռանա...
21.02.2007 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ