Բժիշկներ
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը
 
                            Բաժանմունքի վարիչ   Գայանե Մելիքյանը սիրով համաձայնվեց պատմել  էպիլեպտոլոգիայի կենտրոնի  գործունեության 
 և ծրագրերի մասին։
- Բնականաբար առաջին հերթին պետք է խնդրեմ, որ ընթերցողին ներկայացնեք կենտրոնի հիմնադրման պատմությունն ու գործունեությունը։
- Հանրապետական էպիլեպտոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. Էրեբունի բժշկական կենտրոնում։ 1998 թ. արդեն կենտրոնի ուժերով ստեղծվել է «Ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգա» հասարակական կազմակերպությունը, որը բացի ախտորոշման և բուժման հարցերից զբաղվում է նաև էպիլեպսիայով հիվանդների սոցիալական ինտեգրացիայի խնդիրներով։ Մենք հատկապես կարևորում ենք սոցիալական ադապտացիայի խնդիրները, քանզի հիվանդներից շատերը սովորում են դպրոցներում ու բուհերում, և շատ կարևոր է փոխել վերջիններիս հանդեպ շրջապատի վերաբերմունքը` սկսած ծնողներից, ուսուցիչներից, վերջացրած իրենց հասակակիցներով։ Քանզի գաղտնիք չէ, որ այդ մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական ադապտացիայի և հասարակության լիարժեք անդամ դառնալու գործում։ Ընդհանրապես մեր կենտրոնում էպիլեպսիան աշխատում ենք հիվանդություն չհամարել, քանի որ շատ հաճախ, գրագետ ախտորոշումն ու բուժումը կարող են հասարակությանը վերադարձնել բացարձակ առողջ մարդու, որը չպետք է սահմանափակի իր գործունեությունն ու շփումները զուտ հոգեբանական բարդույթների հետևանքով։
- Իսկ ի՞նչպիսին են կենտրոնի այսօրվա հնարավորություններն ու ծրագրերը։
- էպիլեպսիայի ախտորոշման ասպարեզում մեր կենտրոնը առաջատարն է տարածաշրջանում, քանի որ միակն է, որ համալրված է բացառիկ թվային սարքավորումներով։ Սա թույլ է տալիս ախտորոշել ամենադժվար և վիճելի դեպքերը, իսկ ինչպես մշտապես պետք է հիշի ցանկացած բժիշկ` յուրաքանչյուր դեպքի հետևում մարդկային ճակատագիր և կյանք է։ Բնական է, որ զարգացած երկրներում ախտորոշիչ կենտրոններն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Սակայն զարգացման այս փուլում գտնվող երկրի համար մեր կենտրոնի գործիքային համալրվածությունը կարելի է լիովին բավարար համարել։
Դրա հետ միասին մենք չենք բավարարվում ձեռք բերվածով և ձգտում ենք անընդհատ առաջ շարժվել։ Կենտրոնում մշտապես կատարվում են գիտական հետազոտություններ։ Կատարված աշխատանքների արդյունքներից է էպիլեպսիայով հիվանդների վիրահատական բուժման եղանակների մշակումը, ինչի արդյունքում այսօր արդեն ունենք 12 վիրահատված հիվանդներ, որոնք գտնվում են մեր մշտական հսկողության տակ։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կունենա էպիլեպտոլոգիայի վիրաբուժական կենտրոն և կլրացնի առկա բացը, քանի որ կան բազմաթիվ հիվանդներ, որոնց դեղորայքային բուժումը անարդյունավետ է, և վիրահատական միջամտության սուր կարիք է զգացվում։ Մյուս թեման, որի շուրջը կենտրոնը աշխատանքներ է տանում, դա հղի կինը և էպիլեպսիան է։ Աշխատում ենք մանկաբարձ գինեկոլոգների հետ, որոնք, ցավոք, չունեն համապատասխան գիտելիքներ։ Պլանավորում ենք սեմինարներ անցկացնել Երևանի բոլոր ծննդատներում, որոնց ընթացքում մանրամասն կերպով կներկայացվի, թե ինչպես պետք է վարվել էպիլեպսիայով տառապող հիվանդների հղիությունը։
- Գիտեմ, որ ևս մեկ ծրագիր ուզում եք դպրոցներում անցկացնել։ Ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը։
 - Իսկապես կա այդպիսի ծրագիր։ Նախ, անդրադառնալով  վիճակագրական տվյալներին, պետք է նշել, որ հիվանդացությունը կազմում է 3 դեպք 100  000 բնակչի հաշվարկով։ Իսկ հիվանդությունը ի հայտ է գալիս մեծամասամբ հենց դպրոցական տարիքում,  ինչով և պայմանավորված է մեր ընտրությունը։ Այսօր գրեթե ոչ մի ուսուցիչ չգիտի, թե նման  խնդրի հանդիպելիս ինչ պետք է անի։ Ինչպես պետք է օգնի իր աշակերտին, ինչպիսի հոգեբանական խնդիրներ պետք է  ձգտի լուծել։  Ցավոք, ունենք դեզադապտացիայի շատ սուր խնդիր։ Մեր հասարակության համար էպիլեպսիայով  հիվանդները անընդունելի են, մասնավորապես ընտանիքի կազմավորման և մի շարք այլ  հարցերում, ինչը ինքնաբերաբար հանգեցնում է ծանր հոգեբանական խնդիրների հենց  հիվանդների մոտ։
- Իսկապես կա այդպիսի ծրագիր։ Նախ, անդրադառնալով  վիճակագրական տվյալներին, պետք է նշել, որ հիվանդացությունը կազմում է 3 դեպք 100  000 բնակչի հաշվարկով։ Իսկ հիվանդությունը ի հայտ է գալիս մեծամասամբ հենց դպրոցական տարիքում,  ինչով և պայմանավորված է մեր ընտրությունը։ Այսօր գրեթե ոչ մի ուսուցիչ չգիտի, թե նման  խնդրի հանդիպելիս ինչ պետք է անի։ Ինչպես պետք է օգնի իր աշակերտին, ինչպիսի հոգեբանական խնդիրներ պետք է  ձգտի լուծել։  Ցավոք, ունենք դեզադապտացիայի շատ սուր խնդիր։ Մեր հասարակության համար էպիլեպսիայով  հիվանդները անընդունելի են, մասնավորապես ընտանիքի կազմավորման և մի շարք այլ  հարցերում, ինչը ինքնաբերաբար հանգեցնում է ծանր հոգեբանական խնդիրների հենց  հիվանդների մոտ։
Դեպքեր կան, երբ հիվանդներին թույլ չեն տալիս  բուհերում սովորել։  Վստահ եմ, որ նման մտածելակերպի ձևավորման հիմքում ընկած է համապատասխան  գիտելիքների բացակայությունը։ Մինչդեռ ներկա դրությամբ ունենք էպիլեպսիայով հիվանդ երիտասարդներ, որոնք  սովորում են բժշկական համալսարանում, գտնվում են մեր հսկողության տակ և հասարակության  լիարժեք անդամներ են, ինչպիսին և պետք է լինեն։ 
 2004 թ. մենք որոշեցինք այս ծրագիրը սկսել  երկրաշարժի գոտում, որտեղից 1988 թ. հետո հիվանդների հոսքը կտրուկ շատացել  էր։ Առաջին վեցամսյա ծրագիրը  անց ենք կացրել Սպիտակ քաղաքում, այնուհետև` Գյումրիում, այժմ արդեն պլանավորում  ենք ծրագիրը անցկացնել Երևանում։ Այս ծրագրում կընդգրկվեն ուսուցիչները։ Ուսուցիչների ընտրությունը նույնպես պատահական  չէ, քանի որ առաջին ծրագրերի ժամանակ փորձում էինք աշխատել հիվադների ծնողների,  բարեկամների հետ։  Սակայն, հատկապես մարզերում, մարդիկ փորձում են թաքցնել իրենց երեխաների մոտ  հիվանդության առկայությունը, ինչը և բերում է նման աշխատանքի անցկացման  անհնարինության։  Իսկ ուսուցիչներն են, որ անմիջական շփման մեջ են և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների  հետ, ու կարող են բավականին մեծ օգնություն ցուցաբերել համապատասխան գիտելիքների  առկայության դեպքում։
Նախատեսված են 1,5 ժամ տևողությամբ դասախոսություններ, որոնք ընդգրկում են նաև սոցիալ-հոգեբանական հարցերի մի ողջ փաթեթ։ Կրթական նյութերը բավականին ծավալուն են և պարունակում են տեսանյութեր, որոնք դիտելիս շատ հաճախ մեր ուսուցիչները հիշում են, որ իրենց աշակերտների մոտ եղել են նման երևույթներ և, ցավոք սրտի, ժամանակին ճիշտ չեն մեկնաբանվել։ Ասեմ, որ ուսուցիչները մեծ պատրաստակամությամբ են մասնակցում նման սեմինարների` ձգտելով առավելագույնս օգտակար լինել հիվանդ երեխաներին։ Բացի այդ, մենք նաև տպագրում ենք կրթական նյութեր, որտեղ նկարագրված են, թե ինչ պետք է անել համապատասխան իրավիճակներում, ինչպես պետք է պահի իրեն էպիլեպսիայով հիվանդը խոհանոցում, լողասենյակում, ճանապարհորդելիս և այլն։ Այս կրթական նյութեը նույնպես տրվում են ուսուցիչներին, որոնք իրենց հերթին բաժանում են այս հարցով հետաքրքվող ծնողներին։ Կարծում եմ, որ մեր ամենամեծ նվաճումներից մեկը կլինի այն, որ բոլորը հասկանան և ընդունեն, որ էպիլեպսիայով տառապող երեխաները մյուսների հետ հավասար պետք է հաճախեն ընդհանուր կրթական հաստատություններ և չմեկուսացվեն հասարակությունից։
- Ծրագիրը բավականին ընդգրկուն է և, բնականաբար, բավականին մեծ ժամանակ ու ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Կա՞ն արդյոք այդպիսի ֆինանսական միջոցներ, և ո՞վքեր են տրամադրում։
- Այս ծրագրի իրականացման համար մենք ստացել ենք  Նիդերլանդիայի դեսպանատան փոքր դրամաշնորհ։ Բացի այդ, մեզ աջակցելու պատրաստակամություն է  հայտնել «Pliva» դեղագործական ընկերությունը, որի ուժերով կկազմակերպվի ողջ  կրթական նյութի տպագրությունը։ 
 Հուսով եմ` ինչպես և նախորդ ծրագրերը, այս մեկը  նույնպես հաջողությամբ կիրագործվի և կծառայի մեր հասարակության առողջությանը։
Կարծում եմ, որ կենտրոնի անցած տպավորիչ ուղին, աշխատաձևն ու աշխատակիցների նվիրվածությունը հնարավորություն կտան մեզ մեր ամսագրի էջերում տեղադրել այս ծրագրի դրական արդյունքներն ու արձագանքները։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ նման ծրագրեր կիրականացվեն նաև պետական հովանավորչությամբ։
 20.03.2007
20.03.2007                    es
24.09.2010
 
                     
                     
                     
                Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
 03.04.2025
03.04.2025                                     
                                        
                                
                Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
 22.12.2024
22.12.2024                                     
                                        
                                
                84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
 23.05.2024
23.05.2024                                     
                                        
                                
                Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
 22.05.2024
22.05.2024                                     
                                        
                                
                Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
 21.06.2023
21.06.2023                                     
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
 12.06.2023
12.06.2023                                     
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
 03.05.2023
03.05.2023                                     
                                        
                                
                Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
 30.03.2023
30.03.2023                                     
                                        
                                
                Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
 20.01.2023
20.01.2023                                     
                                        
                                
                Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
 24.10.2022
24.10.2022                                     
                                        
                                
                Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
 06.09.2022
06.09.2022                                     
                                        
                                
                ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
 22.07.2022
22.07.2022                                     
                                        
                                
                «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
 06.04.2022
06.04.2022                                     
                                        
                                
                Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
 18.02.2022
18.02.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    