Բժիշկներ
Արոմաթերապիա. եթերային յուղերի օգտակար հատկությունները
 
                            Մեր խորագրի հյուրն է «Հանուն ընտանիքի և առողջության համահայկական ասոցիացիայի» հովանու տակ գործող "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկայի աշխատակից` մանկաբույժ-նեոնատոլոգ, արոմաթերապևտ, կինեզոլոգ, ռեֆլեքսաթերապևտ Վաչագան Ենոքյանը։
- Շնորհակալություն, պ-ն Ենոքյան, որ արձագանքեցիք Ձեզ հետ զրուցելու մեր խնդրանքին։ Կցանկանայի ծանոթանալ ձեր կենտրոնի պատմությանը, հիմնադրման հանգամանքներին և գործունեության ոլորտին։
 -"Հանուն ընտանիքի և առողջության համահայկական  ասոցիացիան" հիմնադրվել է 1996 թ., այսինքն` արդեն 15-րդ տարին է, ինչ գործում է։ Մեր կենտրոնի տնօրենն է  պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Արտավազդի Խաչիկյանը։ Ավելի ուշ արդեն կենտրոնին առընթեր ստեղծվել է  "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկան, որտեղ էլ մենք հիմա գտնվում ենք։ Մեր հիմնական նպատակը դեռահասների  սոցիալական վիճակի հետազոտումն ու առողջության պահպանումն է։ Մեր կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կից ասոցիացիայի անդամ է, որի հետ էլ միասին իրականացնում ենք վերոհիշյալ  ծրագիրը։
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն տարածված կարծիքին, որ արոմաթերապիան այդքան էլ մոտ չէ կիրառական բժշկությանը և կարող է վստահություն չառաջացնել հասարակության լայն շրջանակներում։
 - Ասեմ Ձեզ` եթե Դուք այս հարցը տայիք 10-12  տարի առաջ, ես Ձեզ հետ կհամաձայնվեի։ Բայց հիմա արդեն մարդիկ վերադառնում են իրենց արմատներին։ Ես մի օրինակ բերեմ.  այսօրվա դրությամբ Հայաստանի հանրապետություն է ներկրվում մոտ 12 000 անուն  դեղամիջոցներ, որոնք այսպես, թե այնպես անդրադառնում են դեռահասների առողջության վրա։ Ի դեպ, բնակչության ոչ  բոլոր խավերը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել դրանք։ Սրանից ելնելով` բոլոր տեսակի հիվանդությունները  բուժել, առավել ևս կանխել կարելի է տարբեր բույսերի, դրանց եթերային յուղերի,  այսինքն` արոմաթերապիայի միջոցով։ Ինչպես գիտենք, ոչ ավանդական բժշկության տեսակները 100-ից ավելի են,  որոնց թվում են տավասոթերապիան, ֆիտոթերապիան, սթոունթերապիան, հիրուդոթերապիան և  իհարկե արոմաթերապիան։
 Ես ինքս մանկաբույժ եմ` 26 տարվա աշխատանքային  ստաժով, որոնցից 18-ը աշխատել եմ Մարգարյանի անվան "Մոր և մանկան առողջության  պահպանման գիտահետազոտական կենտրոնում"՝ որպես նեոնատոլոգ։ Հիմա այս երկու աշխատանքները համատեղում եմ։ 
 Այժմ, ցավոք սրտի, շատ քչերը գիտեն  արոմաթերապիայի` որպես բժշկության ոլորտի մասին։ Այս տեղեկություններն էլ հիմնականում  սահմանափակվում են "տատիկներ-պապիկներ" աղբյուրներով։ Կարող եմ օրինակ բերել. նորածին երեխայի  մահճակալի գլխամասում կախում են սոխ կամ սխտոր. չէ՞ որ այդ բույսերն արտազատում են  ֆիտոնցիդներ, որոնք էլ վարակազերծում են մանրէները։ Այնպես որ արոմաթերապիան հիմա մեծ վերելք է  ապրում, մանավանդ որ այժմ տարբեր դեղատներում կարելի է գտնել բազմաթիվ բույսերի  եթերային յուղեր, թուրմեր, որոնք, սակայն, չի կարելի օգտագործել առանց բժիշկի հետ  խորհրդակցելու, քանի որ դրանց չափից ավելի կիրառումը կարող է կյանքին վտանգ  սպառնալ։
- Կարո՞ղ եք պատմել որոշ եթերային յուղերի օգտակար հատկությունների մասին։
 - Ես Ձեզ համար պատրաստել եմ եթերային յուղերով  մի քանի սրվակ։  Սրանցից կարող եմ հատկապես նշել լավանդայի, ժասմինի, ռոզմարինի, երիցուկի եթերային  յուղերը, որոնցից ցանկացածը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հրաշալի  արդյունքների հասնել։ Օրինակ` ռոզմարինը. այն ունի մի այսպիսի հետաքրքիր հատկություն. բավական է  թաշկինակի պոչը մի փոքր թրջել և մոտեցնել քթին, մարդու մոտ անմիջապես վերանում է  ցրվածությունը, նա դառնում է ավելի հավաք։ Կամ օրինակ. երեխաների ատամները ծկթելիս ցավը կարելի  է վերացնել` նրանց մատների արանքների հատուկ կետերին երիցուկի յուղ քսելով։ Կամ մի ուրիշ  հետաքրքրաշարժ տեղեկություն. լավանդայի եթերային յուղը միակն է, որն օգտագործում  են մինչև մեկ տարեկան երեխաներին մերսում կատարելիս։
 Արոմաթերապիայի միջոցով բուժումն ունի նաև  հոգեբանական ասպեկտ. օրինակ` եթերային յուղերով մերսում կատարելիս ես զրուցում եմ  մարդու հետ և փորձում գտնել նրա հոգևիճակին համահունչ յուղն ու դրանով իսկ մերսում  անել։
- Քանի որ խոսք գնաց եթերային յուղերի մասին, ինձ հետաքրքրեց` արդյոք դուք դրանք ներկրու՞մ եք, թե՞ օգտվում եք մեր հանրապետության տարածքում առկա հումքից։
 - Ասեմ Ձեզ, որ Հայաստանը հարուստ է բուժական  տարբեր հատկություններով օժտված բույսերով, սակայն ցավով պիտի նշեմ, որ հայրենական  գործարարները հանձն չեն առնում այդ հումքի հավաքման և վերամշակման գործընթացը`  գործը համարելով ոչ շահութաբեր։ Սրանից ելնելով` մենք ստիպված ենք բուժական և կոսմետիկ բնական նյութերը  ներկրել արտասահմանից։
-Տեղեկություններ ունե՞ք` Հայաստանում գործում են նման կենտրոններ, թե՞ դուք միակն եք։
 - Ես համոզված եմ, որ Հայաստանում գոյություն  ունեն նմանատիպ այլ կենտրոններ, սակայն ոչ մի երաշխիք չեմ կարող տալ դրանցում  աշխատող բուժանձնակազմի որակավորման մասին։
- Կարո՞ղ եք ասել՝ ձեր կենտրոնում աշխատող մասնագետները ինչպիսի որակավորում ունեն։
 - Ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ  "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկայում աշխատող բոլոր մասնագետներն ունեն բժշկական  կրթություն և մեր կենտրոնում աշխատանքը համատեղում են այլ բուժհիմնարկներում  աշխատանքի հետ։  Ձեզ կարող եմ տեղեկացնել նաև, որ մեզ մոտ վերապատրաստման մի ամբողջ դասընթաց է  անցկացրել Մոսկվայի ավանդական բժշժկության համալսարանի պրոֆեսոր Ա. Ալեքսանդրովան։
- Արդյո՞ք համագործակցում եք աշխարհում և հատկապես ՌԴ-ում և ԱՊՀ մյուս երկրներում գործող նմանատիպ կենտրոնների հետ։
 - Մենք դեռ փորձում ենք գտնել համագործակցության  եզրեր։
- Իսկ Ձեր կողմից ձեռնարկվու՞մ են որոշակի միջոցառումներ՝ կենտրոնի գործունեության մասին բնակչությանը տեղյակ պահելու ուղղությամբ։
 - Մեր գործն ունի ընդամենը մի քանի տարվա  պատմություն, և հետագայում, իհարկե, նախատեսվում է մամուլի, հեռուստատեսության  միջոցով տեղեկացնել բնակչությանը այս կենտրոնի և մասնավորապես "Երիտասարդական  վերնիսաժ" կլինիկայի գործունեության մասին։
- Ըստ Ձեզ՝ ձեր ձեռնարկած գործը Հայաստանում հեռանկարներ ունի՞։
 - Իհարկե՛ ունի, և ասեմ` ինչու։ Օրինակ` եթե  ասեղնաբուժությունը դրական արդյունք է տալիս ոչ ավել, քան 70% դեպքերում, ապա  կարող եմ հավաստիացնել, որ արոմաթերապիայի տված արդյունքը 90-95% դեպքերում դրական  է։ Ես հուսով եմ` այս  գործը ժամանակի հետ նաև հետևորդներ կունենա։
- Եվ մեր հաճելի զրույցի վերջում Ձեր մաղթանքը մեր ընթերցողին։
 - Որպես բժիշկ` առաջին հերթին մաղթում եմ  առողջություն։  Պահպանե՛ք ձեր առողջությունը, եղե՛ք բարի։  Ցանկանում եմ, որ ձեր ամսագիրը հասնի ընթերցողի  սրտին և նրա կյանքին մի նոր հաճելի բուրմունք տա։
 13.03.2007
13.03.2007                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
 03.04.2025
03.04.2025                                     
                                        
                                
                Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
 22.12.2024
22.12.2024                                     
                                        
                                
                84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
 23.05.2024
23.05.2024                                     
                                        
                                
                Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
 22.05.2024
22.05.2024                                     
                                        
                                
                Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
 21.06.2023
21.06.2023                                     
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
 12.06.2023
12.06.2023                                     
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
 03.05.2023
03.05.2023                                     
                                        
                                
                Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
 30.03.2023
30.03.2023                                     
                                        
                                
                Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
 20.01.2023
20.01.2023                                     
                                        
                                
                Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
 24.10.2022
24.10.2022                                     
                                        
                                
                Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
 06.09.2022
06.09.2022                                     
                                        
                                
                ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
 22.07.2022
22.07.2022                                     
                                        
                                
                «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
 06.04.2022
06.04.2022                                     
                                        
                                
                Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
 18.02.2022
18.02.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    