Բժիշկներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը կիսվել է իր՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնով:
Մեր ընթերցողների համար խնամքով առանձնացրել ենք դրանք ստորև.
- Չափազանց զբաղված մի’ եղեք (չկա որևէ արդարացում․ եթե չափազանց զբաղված եք, ուրեմն ստեղծագործ չեք):
- Սովորե’ք ասել «ոչ» (կապված է թիվ 1-ի հետ):
- Ի՞նչ հարց տալ․ գտե՛ք ամենամեծ անպատասխան մնացած հարցը, որին կարելի է անդրադառնալ առաջիկա 5-10 տարում:
- Գիտական հաղորդակցություն. երբ խոսում եք ձեր աշխատանքի մասին, միշտ սկսեք՝ նշելով կարևոր չպարզաբանված, դեռևս պատասխան չունեցող հարցը (սա հիմնարար է, բայց շատ քչերն են դա անում, կապված է թիվ 3-ի հետ):
- Առաջնահերթություն. իմացե՛ք, թե երբ պետք է լքել նախագիծը (նույնքան կարևոր է, որքան նոր գաղափարներով հանդես գալը):
- Փոխե՛ք ոլորտները․ երբ բաց մնացած հարցերն այլևս հետաքրքիր չեն. այլ ոլորտից լինելը թույլ է տալիս նոր հայացքով նայել խնդիրներին:
- Օգնություն խնդրե՛ք. պետք չէ հեծանիվ հայտնագործել:
- Մի՛ լսեք խորհուրդներ, եթե դրանք ձեզ համար արժեք չունեն (սա չի հակասում թիվ 7-ին):
- Վարձե՛ք մարդկանց, որոնք խելացի են, արդյունավետ և բարի (չմոռանա՛ք «բարի» լինելու մասին):
- Առաջ մղե՛ք անապահովներին։
- Համագործակցե՛ք տարբեր փորձառություն ունեցող մարդկանց հետ:
- Պահպանե՛ք ընկերներին, որոնք մատնանշում են ձեր սխալները:
- Մի՛ մոռացեք, թե ինչու եք ի սկզբանե զբաղվել այս կամ այն գործով. գիտությունը զվարճալի է: Նվազագույնի հասցրե՛ք անհանգստություն առաջացնող աղմուկը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Արդեմ Պատապուտյանը Նոբելյան 9-րդ մրցանակակիրն էր, որը 2022 թվականին այցելեց բժշկական համալսարան։ Անվանի գիտնականը շրջայց կատարեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, որտեղ նա տնկեց Arabidopsis thaliana կոչվող բույսի սերմը․ հենց այդ բույսի հետազոտության արդյունքում է նյարդակենսաբանը ստացել շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները:
Հայկական արմատներով աշխարհահռչակ գիտնականը ծնվել է 1967 թվականին՝ Բեյրութում:
- 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ:
- 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան,
- 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
- 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։
- 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում,
- 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում:
Ներկայումս պրոֆեսոր Պատապուտյանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Պատապուտյան փորձագիտական տարրալուծարանը»:
Նյութի սկզբնաղբյուրը։
Լուսանկարները՝ 2022 թ․ հունիսին գիտնականի՝ ԵՊԲՀ կատարած այցից։
01.02.2024 Կարդացեք նաև
23.03.2026
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ