Բժիշկներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ:
«Այնպես որ այս տարի լրանում է 50 տարին, որ ես այս ոլորտում եմ», - նշում է անվանի պրոֆեսորը: Ծնվել է բժիշկների ընտանիքում: Նրա հայրը՝ Կարապետ Բազիկյանը, ուռուցքաբան էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիներ ղեկավարել է Օնկոլոգիական դիսպանսերը, եղել՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան:
«Մայրս բժշկական գիտությունների թեկնածու էր, նա հանրապետության առաջին նեոնատոլոգներից էր: Փոքր տարիքից արդեն ծանոթ էի բժշկությանը: Ճիշտ է՝ մտադրություն չունեի բժիշկ դառնալու, բայց, երբ ավարտեցի դպրոցը ու ասացի, որ որոշել եմ բժիշկ դառնալ, հայրս զարմացավ, որովհետև գիտեր՝ շատ եմ սիրում ֆիզիկա, մաթեմատիկա առարկաները», - պատմում է բժշկական գիտությունների դոկտորը:
1973-1975 թթ. նա աշխատել է Աբովյանի կենտրոնական տարածքային հիվանդանոցում՝ որպես տարածքային ուռուցքաբան: 1975-1978 թթ. Մոսկվայի ԲԳ ԱԱ Ուռուցքաբանության Գիտական կենտրոնում անցել է ասպիրանտուրա:
«Ցանկանում էի դառնալ վիրաբույժ: Մոսկվա մեկնելուց առաջ ինձ իր մոտ կանչեց ԲարդուղիմեոսՖանարջյանը, ասաց՝ «Գագիկ, գիտեմ՝ գնում ես սովորելու ասպիրանտուրայում, դարձի՛ր վիրաբույժ, քանի որ «ձեռքդ լավն է», իմացի՛ր, որ հանրապետությունում մենք օնկոգինեկոլոգ չունենք, եթե կարող ես, ընտրի՛ր այդ մասնագիտությունը: Հայրիկիս հետ խորհրդակցելուց հետո գնացի այդ ուղղությամբ, ավարտեցի Օնկոգինեկոլոգիայի բաժինը», - հիշում է բժիշկ Բազիկյանը:
1978 թվականին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նա աշխատանքի է անցնում ՀՀ ԱՆ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքում` որպես բժիշկ-ուռուցքաբան:
«1981 թվականին շահագործման հանձնվեց Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, և ես նշանակվեցի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ: Սկզբում մասնագետները քիչ էին, հետո բաժինն աստիճանաբար համալրվեց կադրերով», - նշում է կոչմամբ` բժիշկը:
Հոր մահից հետո՝ 1992-2004 թվականներին, Գագիկ Բազիկյանը ստանձնում է ՀՀ ԱՆ Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսերի ղեկավարումը:
2004թ. նա նշանակվել է ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Օնկօգինեկոլոգիական 2» բաժանմունքի վարիչ, 2006-ին՝ նույն կենտրոնում նշանակվել դիսպանսերային և պոլիկլինիկական գծով փոխտնօրեն: Հիմա նա բուժկենտրոնի տնօրենի խորհրդականն է:
Բժիշկ են նաև Գագիկ Բազիկյանի եղբայրը, զավակները:
2011թ.-ից առ այսօր պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը դասախոսում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում:
«Բժշկության այս ուղղությունն ընտրած երիտասարդները հասկանում են, որ եկել են «կռվի դաշտ», որ սա այսօր ամբողջ աշխարհում առողջապահական մարտահրավեր է: Միաժամանակ, ուրախությամբ կարող եմ փաստել, որ ուռուցքաբանությունն օրեցօր զարգանում է, և եթե 1, 2 ամիս չհետաքրքրվենք, չուսումնասիրենք համաշխարհային նորարարությունները, հետ կմնանք: Այս ոլորտում Հայաստանն այսօր ունի լուրջ կենսագրություն: Մենք ունենք այդ դպրոցը, որը շարունակում է իր վրա աշխատել, լճացած չէ: Ունենք շնորհալի երիտասարդներ: Համագործակցության պայմանագրեր ունենք եվրոպական երկրների, ՌԴ հետ, մեր բժիշկները մեկնում են վերապատրաստման, ախտորոշիչ, բուժական նորագույն սարքեր ենք ձեռք բերում, և կարող եմ ասել, որ գրեթե չենք զիջում միջազգային մակարդակին: Արտասահմանյան առաջատար կլինիկաներից ևս բազմաթիվ մասնագետներ են գալիս Հայաստան, իրականացնում կոնսուլտացիաներ, բուժական միջամտություն», - նշում է Ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսորը, ում խորհուրդն է ու կոչը՝ որքան հնարավոր է, շատ կարդալ, շատ գիտելիք ձեռք բերել հաջողության, արդյունքի հասնելու համար.
«Տեխնոլոգիական այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս արագ տեղեկանալ նորարարություններին, օնլայն մասնակցել բժշկագիտական համաժողովների»:
Գագիկ Բազիկյանն անդամակցում է առողջապահական, բժշկական միջազգային բազմաթիվ կառույցների, հեղինակ է 100 գիտական աշխատանքի: Անվանի բժիշկն այսօր էլ կատարում է վիրահատություններ, երկրորդ կյանք տալիս բազմաթիվ հիվանդների: Նա կարևորում է սքրինինգային ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում և իրականացնել արդյունավետ բուժում:
«Նպատակս ու ցանկությունս է՝ հիվանդների պատշաճ ընդունումը, բուժծառայության մատուցումը, նրանց ապաքինումը: Բժշկի համար ամենաերջանիկ պահն է, երբ հիվանդը գոհ, առողջացած տուն է գնում հիվանդանոցից: Կցանկանայի, որ ապագա բժիշկները, երիտասարդ մասնագետներն ապրեին դրանով, գոհանային իրենց աշխատանքի արդյունքով», - շեշտում է բժշկագիտության ոլորտի անվանի ներկայացուցիչը:
21.06.2023 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ