Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Բժիշկներ

ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով:  

Խոսքը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասին է, որն արդեն 9 տասնամյակ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում անգնահատելի առաքելություն է իրականացնում: Այստեղ պատմություն ունի ամեն ինչը` նախասրահից սկսած: Հաստատությունը ոչ միայն առողջապահական, այլև գիտակրթական հսկայածավալ գործունեություն է  ծավալում: Այն ապագա մանկաբարձ-գինեկոլոգների դարբնոց է, վայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ծանոթանալու մասնագիտության հմտություններին, ոլորտի առաջադեմ մեթոդներին և նորարարություններին:

 

Կարևոր նշանակության այս կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ Գեորգի Օկոևի հետ է զրույցը ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում:

Պրոֆեսոր Օկոևի առօրյան գերհագեցած է. վաղ առավոտյան աշխարհի տարբեր անկյուններից ստացվող նամակներ, բուժանձնակազմի հետ առավոտյան պարտադիր ժողով, կլինիկական դեպքերի քննարկում:  Հմուտ մասնագետն այսօր էլ կատարում է կեսարյան հատումներ, իսկ բնական ծննդաբերությունները վստահել  է գործընկերներին, որոնց թվում են նրա ուսանողները, վաղուց կայացած բժիշկներ: Մարդկանց երջանկություն պարգևող բժիշկ-գիտնականն ամենից շատ Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքում  է լինում, սակայն մեր խնդրանքով նաև Նորածնային բաժանմունք այցելեց` անուն առ անուն տեղեկանալով փոքրիկների առողջության վիճակի մասին:

-Պարոն Օկոև, Դուք բժշկական ընտանիքի չորրորդ սերունդն եք ներկայացնում, դժվար չէ՞ր շարունակել Ձեր հայրիկի գործը տարիներ առաջ:

-Տարբեր ժամանակահատվածներում տարբեր էին խնդիրները,  իհարկե, այն ժամանակ դժվար էր, քանի որ վառ էին բոլորի մոտ հայրիկիս ղեկավարման մասին հիշողությունները, փորձում էին համեմատել, և դա լրացուցիչ բեռ էր, քանի որ համեմատելիս պետք է նրա անունը բարձր պահեի: Հիմա էլ կա այդ հարցը, բայց այն ժամանակ թարմ էր և ավելի լուրջ ազդեցություն ուներ:

-Ի՞նչ սկզբունքներ Ձեր հայրիկից` ՀՀ վաստակավոր բժիշկ Գրիգորի Օկոևից, վերցրեցիք և անդավաճան մնացիք դրանց:

-Սերը բժշկության հանդեպ: Ես փորձում եմ լինել այն, ինչ նա էր միշտ ասում․ բժշկությունը, գուցե, կոպիտ հայկական խոսքով է բնութագրում, «փեշակ» չէ, այլ արվեստ, առավել ևս մանկաբարձության ոլորտում:

-«Մարգարյան» ծննդատունը, ինչպես հաճախ այն անվանում են, ոչ միայն ծննդօգնության ոլորտում է հայտնի,  այլև Երևանի յուրօրինակ այցեքարտերից է՝ ճարտարապետական տեսքով, պատմությամբ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել պահպանել մայրաքաղաքի այցեքարտերից մեկը լինելու  կարգավիճակը:

-Այդ կարգավիճակը փորձում ենք պահպանել: Կարծում եմ՝ այո, մեր կենտրոնը Երևանի խորհրդանիշներից է:  Թեկուզ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, երբ հայտնվում է մեր բուժհաստատության լուսանկարը, մեկնաբանություններում անպայմանորեն գրվում է. «Ես այստեղ եմ ծնվել» կամ «Հայրս է այստեղ ծնվել, երեխաներս»:  Սա խոսում է հենց այն մասին, որ այն դարձել է մանկաբարձության` կյանքի սիմվոլ: Այստեղ առաջին երեխան ծնվել է 1932 թվականին: Կենտրոնական մուտքից մտնելիս մեր հայտնի «Ոզնին»` անվանի գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանը, կենտրոնի 70-ամյա հոբելյանի առիթով գրել է. «Աշխարհ եկող երեխաներ, օրհնյալ լինի ծնունդը ձեր...»:

-Դուք երեխայի ծնունդը հրաշք եք համարում, նվեր մարդկությանը: Այս հետաքրքրաշարժ, աստվածահաճո գործընթացին՝ բեղմնավորումից մինչև ծննդաբերություն, նաև ապագա մասնագետները հետևելու ու մասնակից դառնալու հնարավորություն ունեն: Որպես Մանկաբարձության և վերարտադրողական բժշկության հետբուհական ամբիոնի վարիչ՝ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա սովորողների ձգտումը, գիտելիքները, հաջողությունները:

-Մի քանի մասի կարող եմ բաժանել հարցը: Կան ինձ համար երեխաներ, իսկ ինձ համար նրանք երեխաներ են (ժպտում է),  ապագա բժիշկներ, որոնք իսկապես փայլուն  են: Ուրախանում եմ, որ իրենք ժամանակի ընթացքում, իրոք, կդառնան լավ մասնագետներ: Մի մաս էլ կա, որը  պարզպաես ուզում է դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ, իրենց դա պետք է ինչ-որ բանի համար, բայց ցանկություն ու եռանդ չունեն:  Մեր գործը հիմնականում գիշերային ժամերին է ծավալվում, և երբ գալիս են ասում. «Երեխաներ ունեմ, չեմ կարող հերթապահել կամ ամուսինս չի թողնում», ես կասկածանքով եմ դիտարկում նրանց՝ որպես բժիշկ կայացմանը, որովհետև այդ մոտեցմամբ անձը դժվար լավ մասնագետ դառնա: Կան ապագա մասնագետներ, որոնք օրակարգից դուրս ցանկացած ծննդաբերության մասնակցում են մեծ պատրաստակամությամբ:

Մեր աշխատանքը կլինիկական օրդինատորների հետ է, որոնք այս մասնագիտացումն են ընտրել այսպես ասած «չորս տարի+1»  սկզբունքով: Բազային հետբուհական կրթություն և  ցանկության դեպքում ևս մեկ տարի սովորողները հնարավորություն ունեն ուսուցանել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ: Համապատասխան բժշկական կամ կենսաբանական կրթության դեպքում կա նաև հնարավորություն կես տարի տևողությամբ ուսումնառությունից հետո դառնալու սաղմնաբան` էմբրիոլոգ:  

-Արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր երկրում արդեն 20 տարվա պատմություն ունի: Ինչպե՞ս եք տեսնում բժշկագիտության այս ուշագրավ ու հրաշագործ մեթոդի հետագան:

-Հայաստանում 2003թ. տեղի ունեցավ մեծ հեղաշրջում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում, և առաջին անգամ հենց այստեղ արտամարմնային բեղմնավորումից հետո գրանցվեց հղիություն,  իսկ 2004 թվականին լույս աշխարհ եկավ առաջին եռյակը:

Ցանկալի է, որ այս մեթոդը բոլորի համար հասանելի լինի: Ցավոք սրտի, այն թանկարժեք է: Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ աջակցել են ընտանեկան զույգերին այս հարցում: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունն է աջակցել զինծառայողներին: Կար դեպք, օրինակ, կին կապիտան, որին աջակցեցին, պայմանագրային սպա, որը նույնպես երեխաներ ունեցավ այս գերատեսչության հովանու ներքո: «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ մոտ 770 երեխա ծնվեց, «Հայ մանուկ» կազմակերպությունը կարճատև ներդրում կատարեց: Որոշ ժամանակ անց պետությունը սկսեց զբաղվել այն ընտանիքներով, որոնք սահմանամերձ գոտիներում են և զինծառայողներ են, 44-օրյա պատերազմից հետո հովանավորեց այն կանանց, որոնք զավակներին են կորցրել, իսկ այս տարվանից՝  պրակտիկորեն բոլոր այն ընտանեկան զույգերին, որոնք ուզում են երեխա ունենալ և ունեն այս օժանդակ տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտությունը` լինի արտամարմնային բեղմնավորում, թե սերմնավորում:  Ճիշտ է, հիվանդների քանակը մեծ է, բայց, կարծում եմ, սա քայլ է, որպեսզի երեխաների թիվն աճի: Կարևոր է, որ դա շարունակական գործընթաց լինի:

-Առաջիկայում բժշկական բուհում անցկացվելու է «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողով։ Դուք ևս զեկույց եք ունենալու:

-Անդրադառնալու եմ արտամարմնային բեղմնավորման մեթոդի հիմնադրմանը և զարգացմանը Հայաստանում:  Անչափ արդի թեմա է հայ ժողովրդի համար: Մենք պետք է բարձրացնենք մեր վերարտադրողական ներուժը: Ունեցանք անդառնալի կորուստներ, որոնք ակտիվ վերարտադրողական տարիքի երիտասարդներ  էին: Եվ դրա հետևանքը մենք կզգանք տարիներ հետո:  Մենք այստեղ էլ կունենանք այն անկումը, որը տեսանելի դարձավ 90-ականներից հետո:

Իրազեկող այս ծրագրի նպատակն է` հասկանալու, որ ազգի ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն:

-Մեր հիմնական լսարանն ուսանողությունն է, ի՞նչ խորհուրդ կտաք այն ապագա բժիշկներին, որոնք առաջիկայում ցանկանում են մասնագիտանալ հենց մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում, ի՞նչ հատկանիշներ նրանց պետք կգան:

-Մանկաբարձությունը, գուցե և սխալ եմ, այն ոլորտն  է, երբ ամեն օր, անկախ օրվա ժամից, պետք  է պատրաստ լինես մասնակցել ծննդաբերության գործընթացին: Բոլոր մասնագիտությունները, որևէ մեկին չեմ նվաստացնում` թե՛ վիրաբույժները, թե՛  ուրոլոգները, թե՛ նյարդավիրաբույժները, ունեն հերթապահության օրեր, մենք չունենք հերթապահության օրեր: Պետք է սիրել մասնագիտությունն անմնացորդ, լինել նվիրված: Պետք է չկանգնել հասած մակարդակում, պետք է կարդալ, կարդալ և կարդալ, ոչ թե մեկ-երկու դասագիրք, այլ այն ամբողջ գրականությունը, որն առկա է:  Մեր ապագա բժիշկներն աստիճանաբար ավելի վատ են տիրապետում ռուսերենին, և չէի ասի, որ դրանով նրանց անգլերենը լավանում է, իսկ գրականության հիմնական ծավալը, որը հասանելի է Հայաստանում, ռուսերեն է: Այս երկու լեզվի իմացությունը կարևորում եմ: Հայերենը մայրենի է, բայց մեծ ծավալի  մասնագիտական ինֆորմացիա հասանելի չէ: Պետք է չկանգնել և կարդալ միջազգային հանդեսներ, գրականություն:  Բացի ձեռքի շնորհքից, դա նաև կապահովի մտքի առաջխաղացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնլ ժամանակակից բժշկին:

-Պրոֆեսոր Օկոև, շնորհակալ ենք հանդիպման համար, ամփոփելով` ի՞նչը կցանկանաք շեշտադրել:

-Պետք է ընդգծել, որ բժշկագիտության ոլորտում էթիկային վերաբերող լուրջ հարցեր կան: Դա բավականին նուրբ հարց է: Հաճախ ենք տեսնում, որ էթիկայի կանոնները չեն պահպանվում: Կցանկանայի, որ բժշկական մայր բուհում ավելի լուրջ և խորը մոտենան` դեոնթոլոգիայի և էթիկայի հիմնահարցերին:

Համենայն դեպս, երբ ես էի սովորում, պրակտիկորեն չէինք ունենում դասընթացներ, որոնց ընթացքում  քննարկում էինք, թե ինչպես պետք է խոսել հիվանդի հետ, ինչպես նստել նրա կողքին, ինչպես ճիշտ մոտեցումներ ցուցաբերել: Երբ տղաս էր պաշտպանում իր բժշկակական գիտելիքները, բավականին լուրջ հարցադրումներ էին հնչում:  Կա այսպիսի մի պնդում, որ պացիենտի հետ խոսելիս խալաթը պետք է արձակված լինի, որովհետև, երբ խալաթն արձակված է հիվանդն ավելի մոտ է ընդունում բժշկին: Չեմ ասում, որ այս պնդումը 100 տոկոս ճիշտ է, սակայն  մանրամասներն ու նրբությունները կարևոր են:

Տարիներ ի վեր մեր սերնդին ասել են (թեպետ այն կրթությունը, որը տվել են մեզ մեր մեծերը, բավականին հիմնարար է), որ հիվանդից պետք է թաքցնել ճշմարտությունը: Կներեք, բայց եթե օնկոլոգիական հիվանդություն ունեցող հիվանդին մնացել է մեկ-երկու ամսվա կյանք, ապա ինչու՞ նա չպետք է իմանա այդ մասին: Բժիշկներն իրենց պետք է բժշկին վայել պահեն, ուշադիր լինեն իրենց խոսքին, բառին:

Կցանկանայի, որ քննությունները, հատկապես՝ հետդիպլոմային, ավելի դժվարացվեին, ոչ թե նրա համար, որ սովորողների պրոբլեմներն ավելանան, այլ ավելի զտվեն լավագույնները, առավել արժանիները:  

Ավարտին կկրկնեմ նորից, որ վերապատրաստման, կատարելագործման եկող սերնդի մեջ կան փայլուն երիտասարդներ, որոնք քեզ անընդհատ իրենց հարցադրումներով լարվածության մեջ, զգոն են պահում․ նրանց հետ աշխատելիս բավականություն եմ ստանում։

Հարցազրույցը` Տաթևիկ Գրիգորյանի

Լուսանկարները` Մարի Գալստյանի

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ