Բժիշկներ
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու, ավանդույթները պահպանելու հանձնառությամբ:
Երախտավորներից մեկն էլ Ալբերտ Զարացյանն է, որն այսօր նշում է ծննդյան հոբելյանը:
Ալբերտ Քաչազի Զարացյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վերին Թալին գյուղում:
1955 թվականին ավարտելով Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը՝ Ալբերտ Զարացյանը առանց երկմտելու որոշել է ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ: Ուսանողական տարիներին նա աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:
1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, կազմել ընտանիք, և զորակոչվելով Սովետական բանակ, ծառայության է մեկնել հեռավոր Սիբիր:
Վեց տարվա զինծառայությունից հետո վերադարձել է Հայաստան, ընդունվել ասպիրանտուրա, ավարտելուց հետո 1971թ. աշխատանքի ընդունվել ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում: Զարացյանը 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը:
Իրականացրել է ակտիվ հասարակական աշխատանք՝ զբաղեցնելով կուսակցության քարտուղարի, ինտերակումբի նախագահի և այլ պաշտոններ: 1989-1995թթ. եղել է ԵԲԻ բուժական ֆակուլտետի ավագ կուրսերի դեկանը:

1990 թվականին Ա. Զարացյանը ստեղծել է Հայաստանում առաջին և միակ ռազմադաշտային բժշկության, այսպես կոչված, Ազատամարտիկների բաժանմունքը, որը մեծ դեր է ունեցել ռազմաճակատից տեղափոխված վիրավոր ազատամարտիկներին բուժօգնութուն ցուցաբերելու համար:1991թ-ին Մոսկվայում ЦИТО-ում գիտահետազոտական աշխատանք կատարելուց հետո պաշտպանել է դոկտորական թեզը, պրոֆեսորի կոչումը Ա. Զարացյանին շնորհվել է 1992թ-ին:
1995թ. Ա. Զարացյանը ստեղծել և նախագահել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միությունը, մասնակցել է գիտաժողովների, կոնֆերանսների, ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում, ելույթներ է ունեցել զանազան միջազգային հարթակներում: 1995թ.ից՝ Ալբերտ Զարացյանը Վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության (SICOT) ազգային պատգամավոր և քարտուղար է, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 15 տարուց ավելի՝ ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ղեկավարումը վստահված է եղել պրոֆեսոր Զարացյանին։ Նա կրթել ու պատրաստել է մասնագետների հսկա բանակի, որոնք Հայաստանում և տարբեր երկրներում պատվով կրում են բժիշկի կոչումը՝ մշտապես հիշելով և հպարտանալով, որ «առաջին անգամ նրանց ձերքը վիրաբուժական դանակը Ալբերտ Քաչազովին էր տվել». 56 տարվա մանկավարժական, գիտական և գործնական բժշկական ստաժ, բազմահազար ուսանողներ, լավագույն դասախոսի համբավ:

Պրոֆեսոր Զարացյանը ունի գիտահետազոտական մեծ փորձ: Ալբերտ Քաչազի Զարացյանը ավելի քան 170 գիտական աշխատության հեղինակ է: Նրա մասնագիտական հետաքրքրությունների թիրախում հայտնվել են ժամանակակից վնասվածքաբանության կարևորագույն խնդիրներ՝ միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետվնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերը և մի շարք այլ արդիական հարցեր: Նա հեղինակել է հայերեն առաջին Ռազմադաշտային վիրաբուժություն, դասագիրքը:
ԵՊԲՀ-ն Ալբերտ Զարացյանին կրկնակի պարգևատրվել է ոսկե մեդալով:
Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է պրոֆեսորին հոբելյանի առթիվ, հայտնում խորին երախտագիտությունը տարիների նվիրումի, աշխատանքի և մասնագիտական ներուժի անվերապահ ներդրման համար:
Բժշկական մայր բուհի գործընկերները մաղթում են երկար տարիների երջանիկ կյանք. «Մենք հպարտ ենք ձեզնով»:
22.07.2022 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ