Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում  տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ):

Արեգ Սեփյան«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է  բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականին, հունվարի 3 - ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում:  1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը:

 

Արեգ Սեփյան1992 - 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ  2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ:

 

Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը Արեգ Սեփյանլրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է  ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ Արեգ Սեփյանգալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում  դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:

Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»:

 

Արեգ Սեփյան Արեգ Սեփյան

 

Սկզբնաղբյուր. araratnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ