Բժիշկներ
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած իր Լինակրովյան դասախոսության մեջ պատմել է 61 բժիշկների մասին, ովքեր հանրաճանաչ էին դարձել բժշկությունից դուրս՝ քաղաքականության, գրականության, արվեստի, փիլիսոփայության, սպարտի և այլ բնագավառներում, և նրանց անվանել «տրուենտ», ինչը անգլերեն նշանակում է գործալիք, իսկ ավելի ճիշտ, մարդ, որը իր հիմնական աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում է այլ ստեղծագործական աշխատանքով:
Պետրոզավոդս քաղաքում ապրող բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Զիլբերը 1949 թ-ից ուսումնասիրել է այդ երևույթը և պարզվել, որ այն այնքան էլ հազվակի չէ, որ հարյուրավոր բժիշկներ հռչակվել են իրենց ոչ բժշկական գործունեությամբ: Ընդ որում նրանցից շատերը երբեք չեն դադարեցրել իրենց բժշկական գործունեությունը: Այդպես էլ առաջացել է «բժշկական տրուենտիզմ» եզրույթը, որի տակ Ա. Զիլբերը հասկանում է բժիշկների արդյունավետ ձգտումը դեպի օգտակար ստեղծագործական աշխատանքը՝ բժշկությունից դուրս: Նորանոր բժիշկ-տրուենտների որոնումը նրան բերեցին անսպասելի արդյունքների: Այսօր նրա հավաքածուն պարունակում է շուրջ 4000 (այդ թվում հայազգի) բժիշկների կենսագրականներ, որոնք զբաղվել են «ոչ իրենց գործով»: Նրանք մարդիկ են, իրենց յուրահատուկ անձնային որակներով: Նրանց համախմբում է մի բան՝ ինքնադրսևորման համար բավական չէ զբաղվել կոնկրետ մի գործով, այսինքն բժշկությամբ: Նրանք ձգտում են անել որևէ այլ բան, ընդ որում անել բարձր պրոֆեսիոնալիզմով: Համաշխարհային բժիշկ-տրուենտներ են եղել աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ռուս ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը, մոսկովյան «Կինոճանապարհորդների ակումբ» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող Յուրի Սենկևիչը, կուբացի ազատամարտիկ Էռնեստո Չե Գեվարան և շատ ուրիշներ:
2013 թ. Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել Ա. Զիլբերի, շուրջ 50 տարի սպասված, գիրքը. "Врачи - труэнты. Очерки о врачах, прославившихся вне медицины" (460 с.).
Բժիշկ-տրուենտները բազմաթիվ են նաև հայ իրականության մեջ:
Խորեոգրաֆիա, կինո, թատրոն:
Արիստակեսյան Վահրամ, Համբարձումյան Շավարշ, Հովհաննիսյան Արտաշես, Հովհաննիսյան Ռաֆայել, Մեդնիկյան Գրիգոր:
Նկարչություն, լուսանկարչություն: Ամատունի Վլադիմիր, Առաքելյան Աշոտ, Գայֆեճյան Վահրամ, Գյուրջյան Հակոբ, Եղիազարյան Ռազմիկ, Զարգարյան Արիստակես, Զաքարյան Զաքար, Թերզյան Հակոբ, Հակոբյան Հրանուշ, Ճաղարյան Անդրանիկ, Ճաղարյան Լևոն, Սահակյան Սարգիս և այլն:
Հավաքորդություն, արվեստ: Աբրահամյան Արամ, Բունիաթյան Հրաչյա, Էլբեկ/Էլիբեկյան Վալենտին, Հայրիյան Արսեն և այլն:
Բազմաշնորհ տրուենտներ: Կևորկյան Ջեկ՝ նկարիչ, երգահան, Հարությունյան Գրիգոր՝ արվեստաբան, գրող, Ճեպեճյան Ռոբեր՝ գրող, նկարիչ, ազգագրագետ, հավաքորդ և այլն:
Պատմությանը հայտնի են նաև բազմաթիվ բժիշկներ, որոնք աշխարհում հանրաճանաչ են դարձել գրականության ասպարեզում:
Մասնագիտությամբ բժիշկ են եղել այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք են Անտոն Չեխովը, Արթուր Կոնան Դոյլը, Գրիգորի Գորինը, Կոբո Աբեն, Յանուշ Կորչակը, Միխայիլ Բուլգակովը, Նիկոլայ Ամոսովը, Սոմերսեթ Մոեմը, Վասիլի Ակսիոնովը, Վիկենտի Վերեսաևը, Վլադիմիր Դալը, Ֆրանսուա Ռաբլեն և շատ ուրիշներ:
Այդ իմաստով բացառություն չէ նաև հայ գրականությունը:
Բժիշկ-գրող են եղել առաջին սայաթնովագետ Գևորգ Ախվերդյանը, պատմավիպասան Հովսեփ Շիշմանյանը (Ծերենց), բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Չիլինկիրյանը (Ռուբեն Սևակ), հասարակական-քաղաքական գործիչ Նազարեթ Տաղավարյանը, գրող և քննադատ Գաբրիել Տեր-Հովհաննիսյանցը (Քաջբերունի), դրամատուրգ Ժորա Հարությունյանը, բանաստեղծուհի Մարիա Հակոբյանը, բժշկագիտության դոկտոր պրոֆ. Զավեն Դոլաբջյանը, Գրիգոր Արեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Բորիս Հովհաննեսովը, Գոհար Մարկոսյան-Կասպերը, Տիգրան Վարժապետյանը, Հարություն Տեր-Ղազարյանը, Իսահակ Տերտերյանը, Լևոն Տիգրանյանը և ուրիշներ: Իմ հաշվարկներով շուրջ 300 անուն:
Ահա, այս ամենը հիմք հանդիսացան, որպեսզի ձեռնամուխ լինեմ «Արդի 100 հայ բժիշկ-գրողներ» կենսագրական բառարանի (Ե., 2021, 212 էջ) ստեղծմանը, որը նվիրված է մեր կողքին ապրող ու ստեղծագործող բժիշկներին:
Գրքում այբբենական կարգով ներկայացված են Հայաստանում և արտերկրում 2020 թ. դրությամբ ապրող և ստեղծագործող, մեզ հայտնի, ազգությամբ հայ, կրթությամբ բժիշկ (բուժակ, բուժքույր), նախասիրությամբ գրող 100 արձակագիրների, բանաստեղծների, հրապարակախոսների, լրագրողների համառոտ կենսագրականները, լուսանկարներն ու մատենագիտությունը:
Գրքի հերոսներից կարելի է հիշատակել հրազդանցի գրող, նկարիչ Վանիկ Ադամյանին (ծնվ. 1941), ամերիկահայ բարերար, ազգային գործիչ, բանաստեղծ, բառարանագիր Հակոբ Այնթապլյանին (ծնվ. 1939), արձակագիր, բանաստեղծուհի Հազարավարդ Անդրեասյանին (Հազարավարդ, ծնվ. 1928), արձակագիր, հրապարակախոս Զորի Բալայանին (ծնվ. 1935), ռոստովցի արձակագիր, ազգագրագետ Մինաս Բաղդիկովին (1936-2020), կանադահայ գրող, կոմիտասագետ Ռիտա Գույումճյանին (ծնվ. 1948), ամերիկահայ արձակագիր, թարգմանիչ, բառարանագիր Ալֆրեդ Դանիելյանին (ծնվ. 1920), արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Լևոն Դռնոյանին (ծնվ. 1945), 2015 թ. Հալեպից Երևան հայրենադարձված արձակագիր, հրապարակախոս Թորոս Թորանյանին (1928-2021), կանադահայ գրող, հրապարակախոս Կարպիս Հարպոյանին (ծնվ. 1939), ռոստովցի գրող, կոմպոզիտոր Արկադի Մացանովին (ծնվ. 1934), ,,Առողջապահություն՛՛ հանդեսի երկարամյա գլխավոր խմբագիր, հրապարակախոս, բանաստեղծ Մարտունի Մուրադյանին (ծնվ. 1928), լիբանանահայ բանաստեղծ, նկարիչ, արվեստաբան Հարություն Նիկոլյանին (1945-2021), պոլսահայ բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ Վարդ Շիկահերին (1926-2020), դիլիջանցի արձակագիր Ցոլակ Սահակյանին (ծնվ. 1938), պոլսահայ բանաստեղծ, արձակագիր Իգնա Սարըասլանին (ծնվ. 1945), Սևանի Լճաշեն գյուղում ապրող և աշխատող, բանաստեղծ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանին (ծնվ. 1937), իտալահայ գրող, հրապարակախոս Պիետրո Քուչուկյանին (ծնվ. 1940) և ուրիշերին:
Համեմատաբար երիտասարդ բժիշկ ստեղծագործողներից են. վանաձորցի բանաստեղծ Վարդան Աբովյանը, արձակագիր Գևորգ Գրիգորյանը, գրող, ռազմական պատմաբան Արա Գևորգյանը, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդգես Դավթյանը (Լոս Անջելես), արձակագիր, բանաստեղծուհի Խանդութ Զուռնաջյանը, գրող, վիպասան Տիգրան Հարությունյանը, գրող, պատմաբան Եղիա Ճերեճյանը (Բեյրութ-Երևան), ծագումով թիֆլիսեցի գրող, ազգագրագետ, հրապարակախոս Սերգեյ Մամուլովը (Կիսլովոդսկ), բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Նելլի Նազարյանը (Նանե), արձակագիր Դավիթ Պատրիկյանը, արձակագիր, հրապարակախոս Հմայակ Տեր-Աբրահամյանցը (Մոսկվա), բանաստեղծուհի, հրապարակախոս Սոնա Տեր-Հովհաննիսյանը (Սոնա Վան, Լոս Անջելես) և ուրիշներ:
Համոզված եմ, որ հնարավոր էր գրքում ընդգրկել ավելի շատ անուններ, քան ներկայացված է, սակայն ինձ հաջողվեց հավաքել ընդամենը հարյուր բժիշկ-ստեղծագործողների լիարժեք կենսագրականները: Մնացածը հաջորդիվ:
Գրքի տպագրությունը հովանավորել է լոսանջելեսաբնակ բժիշկ, գրող Վարդգես Դավթյանը:
Գիրքը նախատեսված է հայ բժշկության և գրականության պատմությամբ հետաքրքրվողների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանակի համար:
Ստեղծագործող բժիշկների «տրուենտ» ակումբը
2016 թ-ից Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի աջակցությամբ, գրադարանին առընթեր գործում է Ստեղծագործող բժիշկների «Տրուենտ» ակումբը, որի ամենամսյա հավաքներին մասնակցում են մասնագիտությամբ բժիշկ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ և այլ ստեղծագործողներ:
Յուրաքանչյուր հավաքի ժամանակ ներկայացվում են ակումբի նոր անդամները, նրանց մասնագիտական և ստեղծագործական գործունեության ոլորտները, նոր հրատարակված գրքերը, մինչ այդ հանրությանը անհայտ կամ Սփյուռքում ապրող բժիշկ-ստեղծագործողները և այլն: Տեսահեռակապի միջոցով կապ է հաստատվում սփյուռքահայ բժիշկ-ստեղծագործողների հետ:
Անցկացվում են գրքի շնորհանդեսներ, գեղանկարչական աշխատանքների կամ որևէ հոբելյանին նվիրված ցուցահանդեսներ, համերգներ և այլն:
2020-21 թթ. ընթացքում, կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, տարվա տաք եղանակներին ակումբի հավաքներն ու ցուցահանդեսները կազմակերպվել են գրադարանին կից գեղատեսիլ պարտեզում: Ակումբը ունի շուրջ 100 անդամ: Ակումբի աշխատանքներին մասնակցում են նաև գրադարանի աշխատակիցները, ոչ բժիշկ ստեղծագործողներ և հյուրեր:
Հարություն Մինասյան,
հոգեբույժ
13.01.2022 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ