Բժիշկներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկության երազանքին` հավատարիմ
«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»:
«Բժիշկն իր մասնագիտական հմտություններից բացի, պետք է ուղղորդվի նաև իր խղճով, իր տված Հիպոկրատի երդմամբ»:
Արմենիա ՀԲԿ վերջերս վերակառուցված վիրաբուժական երկրորդ բաժանմունքի վարիչ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի աշխատանքային գործունեության «մկրտությունը» եղել է հենց «Արմենիա»-ում, որտեղ սկսել է աշխատել 2010 թվականից, իսկ 2013-ին, ավարտելով կլինիկական օրդինատուրան, անմիջապես անցել է աշխատանքի երկրորդ վիրաբուժական բաժանմունքում, որի վերափոխումից, վերակառուցումից հետո՝ 3-4 ամիս առաջ, նշանակվել է բաժանմունքի վարիչ:
Նրա խոսքերով. «…շատ երկար ճանապարհ է պետք այդ ասպարեզում, որպեսզի վերջապես հասնես ինչ-որ հաստատուն կետի և քեզ վիրաբույժ համարես։ Այդ ճանապարհը նաև բավականին բարդ է, և հարկ է մեծ ջանքեր և ժամանակ ներդնել…. որովհետև այն չի հարցնում գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի, արձակուրդ, այսինքն, ինչ-որ տեղ կյանքիդ մի մասը պետք է նվիրես` քո նպատակին հասնելու համար»:
Գևորգ Սիրմոնյանը կարողացել է մեծ ջանքերի, իր մասնագիտության նկատմամբ սիրո, «իր կյանքի մի մասը նվիրելու» շնորհիվ հասնել դժվարին այդ «կետին»:
Վիրաբուժական բաժանմունքի վարիչի պատասխանատու և դժվարին գործունեությանը զուգահեռ, բժիշկ Սիմոնյանը 2013-ից նաև դասավանդում է Հայբուսակ համալսարանում` օպերատիվ վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ:
Բժշկի մասնագիտությունը ե՞րբ և ինչո՞ւ գրավեց Ձեզ:
Մանկությունից եմ երազել բժիշկ դառնալ: Մասնագիտությունն ընտրելուց հետո ծնողներս և եղբայրս օգնեցին և ուղղորդեցին ինձ: Ընտանիքում բժիշկներ չեն եղել՝ միայն ես և եղբայրս (նա ռեանիմատոլոգ-ռեաբիլիտոլոգ է Երևանի չորս հիվանդանոցում. բավականին հմուտ մասնագետ է):
Իմ ճանապարհը բավականին բարդ է եղել. 2000-ին առաջին անգամ դիմեցի ռազմաբժշկական և ընդհանուր բժշկության բաժին, սակայն ինձ չէի կարող թույլ տալ վճարովի հիմունքներով սովորել: Այդ պատճառով, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի քիմիական բաժին, որտեղ 1 տարի սովորելուց հետո, զորակոչվեցի զինվորական ծառայության: Այդ տարիներին հասկացա, որ, այնուամենայնիվ, պետք է բժիշկ դառնամ և որոշեցի նորից բժշկական ինստիտուտ դիմել և անպայման ընդունվել: Ծառայությունից հետո ընդունվեցի բժշկական ինստիտուտ` անվճար հիմունքներով:
Դուք ընտրել եք ծանր մասնագիտացումը՝ վիրաբուժոությունը. սա և՞ս մանկության երազանք էր:
Վիրաբուժությունը հենց սկզբից ինձ շատ է գերել, չնայած սովորելու ընթացքում այլ մասնագիտություններ ևս գրավել են, բայց առաջին տեղում վիրաբուժությունն էր:
Վերջերս ստանձնել եք վիրաբուժական նոր բաժանմունքի վարիչի պարտավորությունները...
Սա նույնպես մեծ պատասխանատվություն է, և առաջարկն ընդունեցի սիրով՝ լավ գիտակցելով, թե ինչ ծանր աշխատանք է սպասվում: Բայց աշխատում եմ պատվով իրականացնել` ամբողջ անձնակազմի հետ գործելով մեկ ընտանիքի պես, ջերմ հարաբերություններով:
Ունեցե՞լ եք ուսուցիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Ձեր կյանքում:
Ինձ համար օրինակներ են եղել Վիկտոր Թադևոսի Ափոյանը, իմ ուսուցիչն եմ Արմինա Նալբադյանին և կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանին: Բոլորից միշտ փորձում եմ նոր բան սովորել:
Հաճա՞խ եք հիասթափության, հուսահատության պահեր ունենում:
Եղել են հիասթափության պահեր, սակայն կարճ են տևել՝ բժիշկ լինելն իմ կոչումն է, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ և այդպես էլ կշարունակեմ:
Լավ գնահատականը ոգևորվում է, բայց առանց դրա էլ պարտավոր ես նվիրված աշխատել: Փորձում եմ ընդունել դիտողությունները և դրանց հիման վրա ավելի կատարելագործվել:
Կյանքի բարդությունները հաղթահարելու Ձեր բանաձևը...
Օգնում է հենց ինքը` պայքարը, կյանքի, աշխատանքի ընթացքում պետք է պայքարել: Կյանքն ինքն արդեն պայքար է: Հուսահատությունը ոչնչի չի հասցնում:
Բժիշկ-հիվանդ հարաբերություններում կա՞ն որոշակի կանոններ:
Պետք է անհատական մոտեցում ունենալ հիվանդներին: Հիվանդի հոգեբանական վիճակը կարևոր է նրա առողջացման համար: Որքան էլ բարդ վիճակներ լինեն, բժիշկն իր լավատեսությամբ պետք է կարողանա վարակել հիվանդին: Ասում են. «Եթե հիվանդի հետ շփումից հետո հիվանդն իրեն ավելի լավ չի զգում, ուրեմն բժիշկն իր աշխատանքի մեջ թերացել է»:
Բժիշկն էլ ունի իր հույզերը՝ հատկապես վատ ելքերի դեպքում, բայց նա պետք է ուժեղ լինի, որ կարողանա օգնել հիվանդներին իր գիտելիքներով և սառնասրտությամբ:
Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ:
Մարդու մեջ կարևորում եմ ճշմարտախոսությունը, արդարությունը, գնահատում եմ աշխատասիրությունը: Եթե այդ երեքը մարդկանց մեջ լինեին, աշխարհը կլիներ ճիշտ: Սուտն արդարացված է միայն այն դեպքում, երբ ասվում է հիվանդի անելանելի վիճակում նրան հուսադրելու համար: Կարծում եմ, Աստված կների այդպիսի սուտը:
Բժշկի համար ի՞նչ հատկություններ են կարևոր:
Բժիշկն իր մասնագիտական հմտություններից բացի պետք է ուղղորդվի նաև իր խղճով: Ոչ մի իրավիճակում չժպետք է չկորցնել խիղճը:
Բժիշկը գործ ունի առողջության հետ, ուստի պետք է հոգով մաքուր լինի, մարդկանց հետ հարաբերություններում՝ պարզ:
Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ:
Բնավորությամբ տաքարյուն եմ, սակայն աշխատում եմ փոխվել, և տարիների ընթացքում ավելի համբերատար եմ դարձել: Դա օգնում է անձնակազմի հետ ավելի հեշտ շփվել, աշխատանքները ճիշտ կազմակերպել:
Մեր ժողովրդի ուժեղ և թույլ կողմերը...
Հուսահատությամբ, լացով մեր ազգը չի կարող առաջ գնալ, պետք է համախմբվել և պայքարել: Մենք բոլոր բնագավառներում ունենք տաղանդավոր մասնագետներ՝ բժիշկներ, տեխնոլոգներ, ինժեներներ, ռազմագետներ: Եթե կարողանանք միավորել մեր ուժը, ազգը կլինի ուժեղ, և ոչ-ոք չի կարող մեր նկատմամբ ոտնձգություններ անել:
Ո՞րն է առօրյայից կտրվելու, հանգստանալու Ձեր եղանակը:
Ես չեմ հիշում, թե վերջին 13 տարում երբ եմ հանգստացել: Երևի թե իմ հանգիստը 2-3, ամենաշատը 7 օր է տևել: Անգամ հանգստի օրերին, արձակուրդում` մտքով միշտ հիվանդների հետ եմ, չի ստացվում կտրվել աշխատանքից: Դա դժվար է, բայց` իրականություն. ընտրել ենք բժշկի մասնագիտությունը, ուրեմն գիտակցել ենք, որ այդպես է լինելու:
Այլ հետաքրքրություններ...
Կան նաև այլ հետաքրքրություններ: Շատ եմ սիրում տարբեր սպորտաձևեր՝ խաղային, ավտոմրցաշարեր, մոտոսպորտ: Սիրում եմ արվեստը, գրականությունը, հատկապես՝ աբստրակցիոնիստներին: Ակտիվ մարդ եմ ինձ համարում, միշտ շարժման մեջ:
Ձեր մաղթանքը...
Առողջություն եմ ցանկանում բոլոր հիվանդներին, մարդկությանը՝ աշխատասիրություն, ճշտախոսություն, և թող բոլորն իրենց խղճի առաջ մաքուր լինեն:
19.10.2021 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ