Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Բժիշկներ

«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր սրտի անբավարարությունից և հետագայում՝ երիկամների հիվանդությունից։


Սարգիս Կիրամիջյանը հարուստ փորձ ունի ակադեմիական բժշկության բնագավառում։ Փայլուն կրթություն է ստացել ԱՄՆ-ում, հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ և նկարագրել վիրահատական եղանակներ՝ միջամտական ու կառուցվածքային սրտաբանության ոլորտում: Եղբոր հետ ներգրավված է Gateway Industry Inc. շահույթ չհետապնդող մարդասիրական կազմակերպությունում, որը հիմնադրվել է ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքներին օգնելու համար: Վերջերս նրանք իրենց ջանքերը կենտրոնացրել են Արցախում տարրական դպրոցների վերակառուցման գործում։ Բժիշկը տարին մեկ անգամ գալիս է Հայաստան։ Նա ո՛չ միայն անմիջական առողջապահական ծառայություններ է մատուցում կարիքավոր ընտանիքներին, այլ նաև օգնում է վերապատրաստվելու տեղի բժիշկներին:


- Իսկ ե՞րբ որոշեցիք բռնել բժշկի դըժվար ճանապարհը:


- Կարելի է ասել՝ ինը տարեկանից: Այդ ժամանակ նոր էինք ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Պապիկս վատառողջ էր. սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Առաջին իսկ օրվանից ստիպված էինք նրան հիվանդանոց տեղափոխել: Մի քանի տարի պապիկս բուժվում էր, իսկ հիվանդությունը չէր նահանջում: Խնամողներից մեկը ես էի: Փոքրուց շատ կապված էի նրա հետ: Ի դեպ, հենց իր անունն եմ կրում: Նրա մահը շատ ծանր հարված էր ինձ համար։ Ասես մի քանի տարով միանգամից մեծացա… Հենց այդ ժամանակ էլ ինքս ինձ ասացի՝ սրտաբան եմ դառնալու, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց: Պապիկիս մահից հետո որպես կամավոր գործի անցա նույն հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: Ի դեպ, մինչև օրս էլ այդ հիվանդանոցում եմ աշխատում, հիմա` որպես ինվազիվ սրտաբան: Խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասին է։ Մանկական երազանք էր, որի համար երբեք չեմ զղջացել: Եվ ամեն ինչ արեցի, որ հասնեմ նպատակիս: Գուցե այլ հանգամանքներ էլ նպաստեցին. հետաքրքրասեր երեխա եմ եղել, հատկապես հետաքրքրված էի կենսաբանությամբ։

 

Սարգիս Կիրամիջյան


- Եղե՞լ են կտրուկ շրջադարձեր:


- Մասնագիտության ընտրությունն եմ համարում կըտրուկ շրջադարձ: Առհասարակ կտրուկ որոշումներ ընդունել չեմ սիրում: Ինձ մոտ ամեն ինչ պլանավորված է, երկար մտածված… Այդպես ավելի հեշտ է…


- Ունե՞ք հոգու խորքում մեկը, ով առաջնորդում է Ձեզ` Ձեր մասնագիտական ճանապարհին:


- Մասնագիտական ճանապարհիս առաջնորդներ շատ են եղել. անվանի պրոֆեսորներ, որոնց հետ տարիներ հետո ընկերներ դարձանք, բայց առաջին հերթին շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին՝ հորս և մորս, իրավաբան եղբորս, որը շատ հարցերում է ինձ օգնում իր խորհուրդներով: Ընտանիքս ամեն ինչ արեց, որ ես ընտրածս մասնագիտության մեջ լինեմ լավագույններից մեկը:


- Ունե՞ք հոգու խորքում մեկը, ով առաջնորդում է Ձեզ` Ձեր կյանքի ճանապարհին:


- Կի՛նս: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բանիմաց է ու խելացի: Նրա շնորհիվ կարողացա մասնագիտական հմտություններս կատարելագործել: Շատ բաներ, օրինակ՝ երեխաների դաստիարակությունը, իր ուսերին է վերցրել: Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, եթե ունենում եմ միանշանակ ընտանիքիս հետ եմ անցկացնում: Շատ եմ սիրում ճամփորդել։ Պետք է ասեմ, որ խստապահանջ հայրիկ եմ: Երբեմն երեխաներիցս ավելի շատ եմ պահանջում, քան հարկավոր է: Ուզում եմ, որ լավ սովորեն ու դառնան լավ մասնագետ, դա շատ կարևորում եմ:


- Եթե խոսենք Ձեր ձեռքբերումների մասին, ինչպե՞ս կներկայացնեք վարկանիշային առաջին հնգյակը՝ վերջից սկսած:


- Հետաքրքիր հարց եք տալիս: Շնորհակալ եմ: Վերջից առաջինը մասնագիտական ձեռքբերումներս են: Ինձ հաջողվեց միաժամանակ զբաղվել և՛ գիտությամբ, և՛ պրակտիկ բժշկությամբ: Հրատարակել եմ բազմաթիվ գիտական աշխատություններ։ Երկրորդը՝ ոչ պակաս կարևորը, գտա կյանքիս ընկերոջը ու անսահման երջանիկ եմ: Երրորդ տեղում եղբայրս է։ Բարերար է, իր ընկերների հետ ստեղծեցինք ծրագիր, որի շրջանակում աջակցություն ենք ցուցաբերում սահմանամերձ գոտու դպրոցներին: Յոթ դպրոց ենք վերակառուցել Արցախի Հանրապետությունում: Չորրորդը կրկին Արցախի հետ է կապված. տարին մեկ հատուկ դասընթացներ եմ անցկացնում տեղի ինվազիվ սրտաբանների համար: Շատ կարևոր է տեղում լավ մասնագետներ ունենալը։ Հինգերորդը ընթացքի մեջ է. ուզում եմ հաճախ գալ հայրենիք և ինձ հետ բերել լավագույն մասնագետների, որոնք իրենց փորձը կփոխանցեն հայաստանցի բժիշկներին: ԱՄՆ-ում հնարավորություններն, անշուշտ, ավելի մեծ են։ Խոսքը տեխնիկական հագեցածության, գործիքների մասին է: Այստեղ՝ Հայաստանում, առայժմ չկա նման տեխնիկա։


- Մարդկային երեք կարևորագույն հատկանիշները` ըստ Ձեզ:


- Ամենից առաջ՝ նպատակասլացությունը. դժվար է ապրել առանց նպատակի: Երկրորդը` համառ լինելը, երբեք չնահանջելը, ինչ էլ որ լինի: Երորրդը` ազնվությունը, նախ՝ ինքդ քո հանդեպ, հետո՝ ընտանիքիդ ու շրջապատիդ:


- Իսկ բժշկի՞…


- Շատ կարևոր է աշխատասիրությունը, կանգ չառնելը, ունեցած գիտելիքով չսահմանափակվելը: Չհուսահատվելը, չհանձնվելը։ Դժվար է… Երբ պատերազմից հետո եկա Հայաստան ու տեսա մեր հերոս տղաներին, անպատմելի ապրումներ ունեցա… Մեծ ցնցում էր ինձ համար, թեև բժիշկ եմ։ Հեռավոր Ամերիկայում այդ օրերին մեր ընտանիքի անդամներով շարունակ հետևում էինք լրահոսին, շատ ծանր էին տանում այն, ինչ կատարվում էր այստեղ այդ օրերին։

 

Սարգիս Կիրամիջյան


- Բժիշկ-հիվանդ փոխհարաբերության Ձեր բնորոշումը:


- Շատ կարևոր հարց է: Եթե այդ փոխհարաբերությունը սերտ չէ, չես կարող փոխել հիվանդի կյանքը: Միայն վիրահատություն անելով չէ, որ պետք է օգնես հիվանդին։ Հարկ է վստահություն ձեռք բերել: Շատ կարևոր է կրթել հիվանդին, պատմել նրան իր առողջական վիճակի մասին, ասել, թե ինչն է իրեն օգտակար և ինչը կվնասի: Այդպիսի փոխհարաբերություններ հաճախ չեն ստեղծվում, և դա, իմ կարծիքով, պայմանավորված է կրթության պակասով:


- Ձեր մասնագիտական ճանապարհին շա՞տ անելիքներ դեռ կան:


- Միշտ էլ աճելու, հմտանալու, նոր վիրահատական միջամտություններ անելու տեղ կա: Սրտաբանության մեջ տարին տարվա վրա փոփոխություններ են տեղի ունենում, նոր մեթոդներ ու նոր գործիքներ են ստեղծվում, և պետք է հասցնել այդ ամենը յուրացնել:


- Ի՞նչ կուզենայիք անել, որը, սակայն, վեր եք համարում Ձեր ուժերից:


- Կա մի նվիրական ցանկություն՝ հասնել այն աստիճանի, երբ հնարավոր դառնա լուծել սրտի բարդ խնդիրները առանց վիրահատական միջամտության:


- Երբ մենակ եք…


- Մտքով միշտ հիվանդներիս հետ եմ՝ ի՞նչ կարելի է անել այս կամ այն հիվանդի վիճակը բարելավելու համար, ի՞նչ մարտավարություն ընտրել այս կամ այն վիրահատությունն անելիս: Շաբաթվա մեջ 8-10 վիրահատություն եմ կատարում և անվերջ վերլուծում եմ ընթացքը՝ նախավիրահատական և հետվիրահատական: Եվ, իհարկե, շատ եմ մտածում հայրենիքիս մասին, հատկապես հիմա՝ հետպատերազմյան ժամանակահատվածում, ուղեղիս մեջ շարունակ Հայաստանն է. ինչպե՞ս գտնել զարգացման ուղիներ: Ու շատ ծրագրեր արդեն կազմել եմ: Իմ կարծիքով՝ ամենամեծ գործը այն կլինի, եթե հաջողվի լավագույն մասնագետներին այստեղ բերել, որոնք կկրթեն հատկապես երիտասարդ կադրերին, և դա շատ մեծ օգուտ կբերի:


- Կմտաբերե՞ք գողտրիկ մի պատմություն, որը Ձեզ շատ է հուզել:


- Պետք է կրկին մանկություն տեղափոխվեմ. բոլոր պատմությունները պապիկիս հետ են կապված: Մինչ օրս հիշում եմ իր տված դասերն ու խորհուրդները… Ամեն մի խորհուրդ ինքնին մի պատմություն է, և դրանք երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից: Պապիկս իմ մասնագիտական ընտրության հարցում հարցում շատ մեծ դեր ունեցավ, և ես փորձեցի ամեն ինչ անել, որ նա հպարտանալու տեղ ունենա:

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ