Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Հայ եմ՝ ոտքից գլուխ, ամբողջովին հայ եմ…» «Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. Հովհաննես Երոյան. armeniamedicalcenter.am

«Հայ եմ՝ ոտքից գլուխ, ամբողջովին հայ եմ…» «Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. Հովհաննես Երոյան. armeniamedicalcenter.am

Բժիշկ-անեսթեզիոլոգ, ներկայում «Արմենիա» ՀԲԿ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Մելիքի Երոյանն ինչ-ինչ հանգամանքների արդյունքում է ընտրել բժիշկ-անեսթեզիոլոգի ծանր, պատասխանատու աշխատանքը, սակայն այն անցել և անցնում է պատվով՝ իր հանգիստը, ամբողջ ուժերը նվիրաբերելով նախ` իր կարիքը զգացողներին, լինեն երկրաշարժից տուժածներ, արցախյան պատերազմի վիրավորներ, թե պարզապես խաղաղ օրերին փոքր կամ մեծ առողջական խնդիրներն ունեցողներ: Արցախյան պատերազմին բժիշկ Հովհաննես Երոյանի մասնակցությանն անդրադարձել է Անահիտ Չիբուխչյանը «Արարման յոթերորդ օրը» գրքում:

Վերջին շրջանում այլոց հոգսերի բեռը վերցնողն ինքն էլ լիցքաթափվելու, հուսադրության կարիք ունի: Վերջին պատերազմը նրա հոգում էլ տրոփող վերքի պես է.  «90- ականներին, երբ Արցախում էի, շատ ծանր դրություն էր, բայց հաղթանակ կար, դրանով սփոփվում էինք. հիմա չկա… Մինչև հիմա ուշքի չենք եկել… Վիրահատության ենք գնում, բայց բոլորիս մտքերը գերիների հետ են, այս վիճակի…»: Բայց նունիսկ այդ վիճակից քիչ թե շատ փրկողը դարձյալ նվիրումն է, իսկական բժշկի անմնացորդ նվիրումը. «Լիցքաթափվում եմ հիվանդների հետ, նրանց կյանքի վերադարձնելով. սփոփանքը աշխատանքի մեջ եմ գտնում, որն անջատում է իրականությունից»:

Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ:

Բժիշկ դառնալը պատահականության արդյունք էր: Եղբորս ոտքը կոտրվել էր, և բուժման ընթացքում տարբեր  խնդիրների, դժվարությունների բախվելուց հետո, հայրս որոշեց, որ. «մեր ցեղում գոնե մեկ բժիշկ պետք է լինի»: Դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով և հորս խնդրանքը կատարելու համար հայտարարեցի, որ առաջին տարին կփորձեմ բժշկական համալսարան ընդունվել, եթե չստացվեց, այլևս բժշկի անուն ոչ-ոք ինձ մոտ չտա. դիմելու եմ Համալսարանի ֆիզմաթ բաժին: Բայց «բախտս չբերեց», և մի հինգով ընդունվեցի` որպես ոսկե մեդալակիր: Հետո էլ կարմիր դիլոմով ինստիտուտն ավարտեցի:

Ինչո՞ւ անեսթեզիոլոգ…

Ճիշտ չի լինի ասել, թե երազել եմ անեսթեզիոլոգ դառնալ: Պարզապես, երբ 6-րդ կուրսում տեղաբաշխում էր կատարվում` ըստ մասնագիտությունների, վիրաբուժական ոչ մի տեղ չկար, իսկ թերապիա և գինեկոլոգիա չէի ցանկանում, և, ուրեմն, մնում էր անեսթեզիոլոգիան:


Այդպես, բժշկական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո անցա կլինիկական օրդինատուրա «անեսթեզիոլոգիա-ռեանիմացիա» մասնագիտությամբ: Երկու տարի անց ավարտեցի օրդինատուրան: 1984-ին 2,5 տարի աշխատել եմ Հրազդանում, ապա վերադարձել Երևան և աշխատանքի ընդունվել Հանրապետական հիվանդանոցում և մինչև օրս աշխատում եմ այստեղ: 2019-ից աշխատում եմ որպես անեսթեզիոլոգիական բաժանմունքի ղեկավար:

Աշխատել եմ նաև գիտական թեզի վրա և 1991 թվականին Մոսկվայում պաշտպանել իմ թեկնածուական դիսերտացիան:

Անեսթեզիոլոգիան չափազանց պատասխանատու մասնագիտություն է՝ իր նրբություններով և բարդություններով…

Այո, անեսթեզիոլոգիան ծանր մասնագիտություն է: Վիրահատության ժամանակ կյանքի համար առաջին պատասխանատուն անեսթեզիոլոգն է: Չնայած բուժական խնդիրը վիրաբույժն է լուծում և կատարյալ անեսթեզիայի դեպքում էլ՝ մինչև վիրաբույժն ասենք՝ կտրված անոթը չկապի, հիվանդը չի առողջանա, բայց վիրաբուժական սխալները միանգամից չեն երևում՝ վատ կարը 3-4-րդ օրն է միայն իրեն զգացնել տալիս, երբ պերիտոնիտ է զարգանում, իսկ անեսթեզիոլոգիական սխալն անմիջապես արտահայտվում է, որովհետև կենսական ֆունկցիաների,  սրտի աշխատանքի պատասխանատվությունը անեսթեզիոլոգինն է:   Եթե հիվանդը չի դիմանում ծանր վիրահատությանը, առաջին հարցը՝ «ինչո՞ւ չդիմացավ» տրվում է անեսթեզիոլոգին:

Անեսթեզիոլոգի աշխատանքն ականազերծողի աշխատանքին է նման. ասվում է. «Ականազերծողը մեկ անգամ է սխալվում», որովհետև այդ սխալն արդեն պայթյուն է, և կամ. «Վիրաբույժի սխալը կարելի է ուղղել, անեսթեզիոլոգի սխալն 99 տոկոսով չի ուղղվում»: Անեսթեզիոլոգի աշխատանքը չի երևում, ինչպես կասկադյորների աշխատանքը, որոնք իրենց կյանքն են վտանգում, բայց փառքը հասնում է դերասանին:

Ծանրաբեռնված ենք աշխատում, որովհետև մեր հիվանդանոց հիմնականում ընդունվում են ծանր հիվանդները:
Ամբողջ աշխարհում անեսթեզիոլոգները ստանում են 30% հավելավճար՝ չնորմավորված սթրեսային աշխատանքի համար: ԱՄՆ-ում անեթեզիոլոգի աշխատավարձն ավելացել է 400%-ով և նրանք գրեթե վիրաբույժին հավասար աշխատավարձ են ստանում:

Ինչո՞վ եք բացատրում արտերկրում մեր կադրերի նկատմամբ պահանջը:

Մեր մասնագետները գրեթե նույն արդյունքին հասնում են առանց արտերկրի սարքերն ու դեղորայքն ունենալու:

90-ականներին մեզ մոտ դեռ բժշկական սարքերը հին էին և սարքերի ու դեղորայքի խիստ պակաս կար: Արտերկորի մասնագետները զարմացած հարցնում էին, թե առանց մոնիտորի ինչպե՞ս ենք անզգայացում կատարում և արդյո՞ք մեզ մոտ հիվանդները կենդանի են մնում: Մի օր կատակեցի, որ եկել եմ դասախոսություն կարդալու, թե ինչպես կարելի է հիվանդին անզգայացնել առանց մոնիտորի և դեղորայքի: Մեկ շաբաթ անց բժիշկներից մեկը հարցնում էր. «Ե՞րբ է Ձեր դասախոսությունը, ուզում եմ իմանալ, թե առանց մոնիտորի ինչպե՞ս կարելի է անզգայնացնել»: Մոնիտորները խոսում են, ցույց են տալիս տարբեր ցուցանիշները և մի փոքր շեղվելիս alarm-ը  միանում է ու հուշում, թե անեսթեզիոլոգը ինչ պետք է անի:

Վերջին տարիներին Հայաստանում իրադարձությունների խտացում կա և հերթագայում է մեկը մյուսին՝ երկրաշարժ, պատերազմներ, հեղափոխություններ…Ինչպիսի՞ն է Ձեր մասնակցությունը և վերաբերմունքն այդ ամենին և՛ որպես բժիշկ, և՛ որպես մարդ:

Տեսել եմ երկրաշարժ, արցախյան առաջին պատերազմ՝ հինգ անգամ եղել եմ Արցախում՝ Հադրութում, Գյուլիստանում, Շահումյանում, Ստեփանակերտում: Ստեփանակերտում հոսպիտալ-բունկեր էր կազմակերպվել, որովհետև քաղաքն անընդմեջ ռմբակոծության էր ենթարկվում: Շատ ծանր դրություն էր, բայց հաղթանակ կար, դրանով սփոփվում էինք. հիմա չկա… մինչև հիմա ուշքի չենք եկել: Վիրահատության ենք գնում, բայց բոլորիս մտքերը գերիների հետ են, այս վիճակի…
 
Սեպտեմբերի 27-ին, երբ սկսեցին վիրավորներ բերել, ես հերթապահում էի, այդ օրվանից սկսած 44 օր և դրանից էլ երկար այդ երեխաների կողքին ենք եղել: Բոլորս էլ ծանրաբեռնված ենք, հոգնած, ոչ-ոք արձակուրդ չի գնացել: Հիմա զինվորներ չկան, բայց կա կորոնավիրուսը: Այդպիսի բան չէր եղել, որ Երևանի հիվանդանոցներում ազատ մահճակալ չլիներ: Հանգստանալու մասին ավելորդ է խոսելը, այլ մտքերի ժամանակ և ուժ չի մնում:

Այնուամենայնիվ, ուժ եք գտնում հույս տալ հիվանդներին՝ թաքցնելով սեփական հուսահատությունը…

Բժիշկը հիվանդի հետ զրուցելիս պետք է հոգեբան լինի, փորձի նրա տրամադրությունը բարձրացնել: Ես փորձոււմ եմ նույնիսկ վիրահատական սեղանի մոտ այնպես անել, որ հիվանդը չմտածի վիրահատության մասին: Հայերենում մի կախարդական բառ կա՝ «ջան». ասում եմ. «Հիվանդ ջան, անունդ ի՞նչ է…», և հիվանդը ժպտում է:  «Ջան» ասելիս մարդիկ ժպտում են:

Մարդկանց մեջ պատվախնդրությունը, մաքրությունն եմ կարևորում: Ստորությունը, խարդախությունը, նենգությունն անտանելի են ինձ համար:

Կյանքի դասերը…

Երբ Հադրութում էի, մի տատիկի վիրահատեցինք, բավականին ծանր վիրահատություն էր: Բայց նա առավոտյան արթնացավ և ասաց, որ գնում է. «Ես այն շշերով պայթուցիկներն եմ սարքում, որ տանկերի վրա են գցում, բժիշկ ջան, ո՞նց պառկեմ, ամենալավը դրանք ես եմ սարքում»: Եվ երբ Հադրութից հետ եկա, «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում էի. «Հպարտանում եմ, որ հայ եմ»:

Հպարտության զգացում կար, հավատ կար, որ անհնար է այդպիսի ժողովրդով չհաղթել: Հետո շատ բան փոխվեց, այս տարիների ընթացքում երկրից գնաց ազգի միջին խավը, օլիգարխներ չէին, բայց «Կիսաբաց լուսամուտների» մասնակիցներ էլ չէին: Իսկ մնացողների դեմքին ժպիտ չկա, բոլորը մտամոլոր, մտահոգ են, լարված:

Եթե, այնուամենայնիվ, ազատ ժամանակ եք ունենում…

Շատ եմ սիրում սպորտ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Եթե ժամանակ է լինում, հաճույքով եմ խաղում, դա թարմացնում է: Զբաղվում եմ թոռնիկներով, նրանց դասերն եմ սովորեցնում, միտքը զարգացնող խաղեր ենք խաղում, հետևում եմ, որ խորհրդային խրատական մուլտֆիլմեր նայեն, ոչ թե այսօրվա «ռոբոտացնող» մուլտֆիլմերը, որոնք, ասես, սովորեցնում են միայն՝ ինչպես ջարդել, փշրել,  և դրանց 90 տոկոսը մուտանտների մասին է՝ ռենջերներ, սարդ-մարդ, Շրեկ: ԱՄՆ-ում որքան երեխա սարդ-մարդու զգեստ հագած իրեն դուրս նետեց պատուհանից:

Երազանք…

Բնույթով աթեիստ եմ, բայց եկեղեցի մտնելիս մեկ մոմ անպայման վառում եմ` Հայաստանի պայծառ ապագայի համար. «Աստված ջան, այնպես արա, որ ղեկավարությունը  մի քիչ ժողովրդի մասին մտածի»: Որովհետև հայ եմ՝ ոտքից գլուխ, ամբողջովին հայ եմ: Դրսում եղել եմ, բայց ինձ համար ամենալավը մեր երկիրն է: Երազում եմ, որ մարդիկ հետ վերադառնան, ժպիտ լինի նրանց դեմքերին: Մնում է հուսալ…

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...

Բժշկի ընդունարանում
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Բժշկի ընդունարանում
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ...

Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Սրտանոթաբանություն Բժշկի ընդունարանում
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ