Բժիշկներ
ԵՊԲՀ. Լավ է լինել բարձրակարգ խառատ, քան՝ ցածրակարգ բժիշկ. Դավիթ Մխիթարյան
Բժշկագիտության մեջ վիրաբուժությունն այն ուղղություններից է, որտեղ երիտասարդ մասնագետներն անցնում են կայացման դժվարին ճանապարհ: «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ լավ վիրաբույժներ կրթելու համար ապագա մասնագետներին պետք է տրվի պրակտիկ հմտություններ ձեռք բերելու լայն հնարավորություններ: «Երիտասարդ վիրաբույժները կայանում են հմտությունների, գործնական փորձի և իրենց ավագ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում»,-նշում է նա՝ վստահեցնելով, որ այն երիտասարդները, որոնք պատրաստ են կյանքի որոշակի փուլում հանուն ապագայի իրենց կյանքի որակի հաշվին գնալ զոհողությունների, հասնում են ցանկալի արդյունքի:
«Իրական ցանկության պարագայում յուրաքանչյուր տրամաբանող, կրթված անհատ կարող է հասնել իր նպատակներին: Եթե մարդն ունակ է բժշկական կրթություն ստանալ, ապա պարտավոր է նաև կատարելագործել այն»,-շեշտում է Դավիթ Մխիթարյանը՝ ավելացնելով, որ ում չի հաջողել առաջնորդվել այս սկզբունքով, ապա մեղքն իրենն է, քանի որ մեր օրերում կրթվելու հնարավորություններն անհամեմատ ավելին են:
Փաստ է, որ բժշկագիտությունն արագ զարգացող բնագավառ է: «Հասուն տարիքում բարձր որակավորման հասնել հնարավոր չէ, եթե երիտասարդ տարիներին բավարար ջանք չի գործադրվել: Եթե ընտրել եք բժշկի մասնագիտությունը և պետք է զբաղվեք դրանով, ապա անհրաժեշտ է դա անել լավ: Հարգանքով առ ցանկացած մասնագիտություն՝ ավելի լավ է լինել բարձրակարգ խառատ, քան՝ ցածրակարգ բժիշկ»,-նշում է բժիշկ Մխիթարյանը՝ ընդգծելով, որ պետք է բարձր պահել բժշկի մասնագիտական կոչումը:
Սերը «Կենսաբանություն» առարկայի նկատմամբ և հետաքրքրությունը դեպի կենդանիները՝ Դավիթ Մխիթարյանին բերեցին բժշկություն, իսկ բժշկի ուղին ընտրեց ավագ եղբայրների հորդորով: «Ցանկանում էի կենդանաբան դառնալ, սակայն կանգ առա բժիշկ դառնալու որոշման վրա: Հետագայում ընտրեցի ռազմական բժշկության ուղին և այդ հարցում մեծ ազդեցություն ունեցավ իմ ուսուցիչ Ալեքսանյանը, ում խորհրդով էլ դիմեցի Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա: Ավարտեցի ակադեմիայի չորրորդ` նավատորմի համար բժիշկների պատրաստման ֆակուլտետը: Ծառայությունս անցավ ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Քանի որ ռազմանավերի վրա, որպես կանոն, մեկ բժիշկ էր նախատեսված, սկզբում մենք ստանում էինք վիրաբույժի մասնագիտություն: Հետագայում յուրաքանչյուրը հնարավորություն ուներ փոխել մասնագիտացումը»,- նշում է բժիշկը՝ հավելով, որ վիրաբույժ դառնալն իր երազանքն էր:
Դավիթ Մխիթարյանը 1989 թվականին գերազանցությամբ ավարտում է ք․ Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հոսպիտալին կից թիվ 24 ինտերնատուրան՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: Ապա 1989-1991թթ. ծառայում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Կամչատկայի նավատորմիղում՝ որպես ռազմանավի վիրաբույժ, հետագայում` նույն նավի բուժծառայության պետ իսկ ավելի ուշ՝ ատոմային սուզանավի բուժծառայության պետի պաշտոնում:
Ռազմական բժշկության ոլորտում կրթություն ստացած բժիշկը վերադառնալով՝ ակտիվ գործունեություն է ծավալում հայրենիքում: 2000թ․ պաշտպանում է թեկնածուական թեզը «ախտաբանական ֆիզիոլոգիա» և «վիրաբուժություն» մասնագիտություններով:
Դավիթ Մխիթարյանը 2000-2004 թթ. եղել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ, զորամասի հրամանատար, 2004-2009 թթ.՝ ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ: ՀՀ ԲՈՀ-ի կողմից 2007 թվականին ստացել է «Դոցենտ» գիտական կոչում: Բուժծառայության պահեստի փոխգնդապետը ՀՀ ԶՈՒ-ից արձակվել է 2009թ-ին և աշխատանքային գործունեությունը մինչ օրս շարունակում է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում:
«Վիրաբույժի մասնագիտացումը, զարգացումը կարևոր և ծանր աշխատանք է: Լավ վիրաբույժ դառնալու ճանապարհին շատ երիտասարդ բժիշկներ հիասթափվում են: Կան թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Մեզանում դեռևս ձևավորված չէ բժշկին «պաշտպանելու» մշակույթը»,-փաստում է երկար տարիների փորձ ունեցող մասնագետը: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքը ճիշտ է կազմակերպելու պարագայում արդյունքն ակնհայտորեն ավելի լավն է լինելու:
Նրա կարծիքով՝ որակյալ մասնագետներ պատրաստելու համար պետք է կրթական ծրագրերն օպտիմալացնել, իսկ մեթոդաբանությունը՝ խորը փոփոխությունների ենթարկել: «Ինձ ԵՊԲՀ-ի մի մասը համարելով՝ պետք է նշեմ, որ համատեղ ջանքերով փորձում ենք լավացնել մեր կրթական համակարգը»,- նշում է հոգաբարձուների խորհրդի անդամը՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում էլ կան «մասնագետներ», որոնք բոլորովին էլ մասնագետ չեն, ծանոթ են իրենց մասնագիտությանը, սակայն չեն տիրապետում կամ էլ տիրապետում են, բայց լավ չեն դրսևորում համապատասխան վարքագիծ, հմտություններ: Եթե ապագա բժիշկը լավ մասնագետ լինելու հավակնություններ ունի, ապա պարտավոր է իր վրա մեծ ջանքեր գործադրել:
Բուժծառայության պահեստի փոխգնդապետը իր տեսակետն ունի ռազմաբժշկական կադրերի պատրաստման վերաբերյալ՝ կարծում է, որ բանակին անհրաժեշտ է ապահովել բուժծառայության կազմակերպիչներ, ղեկավարներ: «Մեր բոլոր պատերազմները ցույց տվեցին, որ ռազմաբժշկական ֆակուլտետը պետք է շեշտը դնի ռազմաբժշկական կազմակերպիչների պատրաստման վրա, որոնք ռազմական իրավիճակում պիտի կառավարեն, ղեկավարեն հոսպիտալներ կամ այլ կառույցներ: Բուժական աշխատանքը հաջողությամբ իրականացնում էին մեր մոբիլիզացված և կամավոր կլինիցիստ-մասնագետները»,- ասում է վիրաբույժը՝ ցավով անդրադառնալով այն փաստին, որ պատերազմի ընթացքում նաև շատ բժիշկներ զոհվեցին:
Դավիթ Մխիթարյանը 2016 թվականից մինչ օրս նաև ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ է: Մեկդարյա բուհի մի մասը լինելով՝ նշում է, որ համալսարանը հեշտ ճանապարհ չի անցել, սակայն այդ ընթացքում ունեցել է մեծ ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ այն բոլոր մարդկանց, որոնք ներդրում են ունեցել բուհի կայացման, զարգացման ընթացքում: Ցավոք, շատերն այսօր մեզ հետ չեն, սակայն մենք հիշում ենք այն սերնդին, որն այդքան ներդրում և ջանք է դրել»,- ասում է նա՝ շնորհակալություն հայտնելով այն շրջանավարտներին, որոնք բուհն ավարտելուց հետո ոչ միայն չեն կտրվել կրթօջախից, այլև ակտիվորեն աջակցում են համալսարանին՝ հետագա զարգացման հարցում:
«100-ամյակն այն միջոցառումն էր լինելու, որի շրջանակում պետք է գնահատական տայինք այն ամենին, ինչը կատարվել է ցայսօր և պարտավորություններ վերցնեինք, թե ինչ պետք է անենք ապագայում»,-եզրափակեց Դավիթ Մխիթարյանը՝ ապագայում մեծ հաջողություններ մաղթելով բոլորին:
23.02.2021 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ