Բժիշկներ
ԵՊԲՀ. Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Լուռ, համառ, անմնացորդ իր աշխատանքը կատարող բժշկի մասին խոսելիս, նրա մարդ և մասնագետ տեսակի մասին բժիշկ ընկերները, բուժքույրերը խոսում են անսահման ակնածանքով, հարգանքով և սիրով:
Կառլեն Սարգսյանի խոսքով` բժշկի մասնագիտությունն ընտրել է ծնողների խորհուրդով, ինչի համար շնորհակալ է նրանց:
Արմատներով արցախցի բժիշկը 2016 թվականին սահմանին կանգնած, հայրենիքը պաշտպանող բազմաթիվ զինվորների կյանքեր է փրկել:
Դա դարձել է կենսակերպ: Այսօր նորից պատերազմ է, որի դեմ պայքարում բժիշկը թե՛ զինվոր է, թե՛ զինվորական: Իսկ զինվորական համազգեստը, որով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հաճախ կարելի է տեսնել Կառլեն Սարգսյանին, խոսում է այն մասին, որ բժիշկը հոգով զինվորական է, մասնագիտությամբ` կռվող բժիշկ:
Այս օրերին իր և առաջնագծում մարդկանց կյանքերի հետ պայքարող բուժանձնակազմի հանդիպած դժվարություններին անդրադառնալով` Կառլեն Սարգսյանն անկեղծանում է .«Ամենադժվարն անշնորհակալ մարդկանց հետ շփվելն է, իսկ ավելի դժվար` հիվանդության անկախատեսելի ելքերը»:
Տեսնելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատող բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, կամավորական աշխատանք կատարող ԵՊԲՀ բարձր կուրսերի ապագա բժիշկներին` ևս մեկ անգամ համոզվում ենք` Հայաստանն ունի պատրաստված, պայքարող ու հաղթող բժշկական հանրություն: Նրանք արժանի են բարձր գնահատանքի: Խրախուսանքի և շնորհակալության ոչ մի խոսք չի կարող արտահայտել այն երախտագիտությունը, որը զգում է հիվանդության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր հիվանդ:
Հայտնվելով հիվանդանոցում հասկանում ես, որ միակ բանը, որ կարող ես անել բժշկի համար` նրան խնայելն ու պաշտպանելն է, քանի որ այն, ինչ նրանք են անում, չի կարող անել ոչ ոք:
Աշխարհը պատուհասած վարակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկի մասնագիտությունն ամենածանրն է, անձնուրացը:
Ինչպես զինվորականն է մոռանում իր անձն ու ընտանիքը պատերազմի ժամանակ, այնպես էլ այս պահին բժիշկների և բուժանձնակազմի ուսերին է ծանրացել հասարակությանն առողջացնելու, մարդկանց բուժելու, նրանց կյանք վերադարձնելու պատասխանատու գործը:
Բուժաշխատողների ուսերին ծանրացած համավարակը կարելի է հաղթահարել համատեղ պայքարի արդյունքում:
Հեղինակ` Մարգարիտա Մխիթարյան
25.06.2020 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ