Բժիշկներ
ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա տարբեր բարդ վիրահատությունների արդյունքում բազմաթիվ կյանքեր է փրկել:
Սևակ Բադալյանը մասնագիտությունն ընտրել է դասընկերոջ հայրիկի օրինակով: «Նա ներկայանալի բժշկի կերպար էր, որն ինձ ոգեշնչել է բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում»,-նշում է նա՝ ավելացնելով, որ նյարդավիրաբուժությունը որպես մասնագիտացում ընտրել է 4-րդ կուրսում, երբ ծանոթանում էին ուղեղի անատոմիային, ֆիզիոլոգիային: «Նյարադավիրաբուժության ցիկլն անցնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում այս ուղղությունը գրավեց ինձ: Ուղեղը միշտ եղել է առեղծվածներով և գաղտնիքներով լի, քիչ ուսումնասիրված, ինչը նույնպես գրավիչ է դարձնում մասնագիտությունը»,-կարծում է նյարդավիրաբույժը:
Անդրադառնալով մասնագիտական գործունեությանը՝ նշում է, որ բաժանմունքում տարեցտարի ավելանում է վիրահատությունների քանակը: «Նախորդ և այս տարի մոտ 250 վիրահատություն է իրականացվել, որոնցից գերակշռում են գլխուղեղի անոթային հիվանդությունների կապակցությամբ վիրահատությունները՝ անևրիզմաներ, իշեմիկ ինսուլտներ, ավելի քիչ քանակությամբ՝ ողնաշարի ճողվածքներ, գլխուղեղի ուռուցքներ, վնասվածքներ»,-ընդգծում է նա:
Սևակ Բադալյանի խոսքով՝ ամեն անգամ վիրահատության գնալիս միակ անհանգստությունն այն է, որ ամեն բան կատարվի պատշաճ և հիվանդի մոտ վիճակի վատացում չլինի: «Իմ կողմից կատարված ամենաերկար վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ. ողնուղեղի բնածին արատի բարդ վիրահատություն էր՝ զուգակցված ուռուցքով և ողնուղեղի երկատումով»,-հիշում է բժիշկը:
Խոսելով բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները մասին՝ ասում է, որ վիրահատություններից հետո պահանջվում է երկարատև դինամիկ հսկողություն՝ 2-3 տարի պետք է պահապանել կապը պացիենտների հետ: «Քանի որ երկարատև է շփումը, այդ կապը պացիենտ-բժիշկ հարաբերությունից հաճախ վերափոխվում է ընկերական կապի»,-հավելում է նա:
Համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը տարածաշրջանային նշանակություն ունի՝ առաջինն ու միակն է Հայաստանում: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլև կրթական աշխատանքներ: «Լինելով համալսարանական կլինիկայի աշխատակից՝ ես և իմ գործընկերներն ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կենտրոնների հետ, տարեկան 1-2 անգամ անցնում ենք երկարատև վերապատրաստումներ, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր միջազգային կոնֆերանսներին ակտիվ մասնակցություն ենք ունենում: Ներանոթային վիրաբուժության պարագայում կարող եմ ասել, որ մեր հնարավորությունները չեն զիջում եվրոպական փորձին՝ տեխնիկական, նյութական, ինչպես նաև վիրահատությունների ծավալով: Վիրահատությունները կատարվում են այն նույն միջոցներով, ինչ Եվրոպայում»,-նշում է նյարդավիրաբույժը՝ ընդգծելով, որ վիրաբուժական արդյունքները ևս համեմատելի են այդ կենտրոնների արդյունքների հետ:
Սևակ Բադալյանն ավելի քան երկու տարի է մասնագիտական գործունեությունը համատեղում է դասախոսական աշխատանքի հետ՝ դասավանդելով, հիմնականում, անգլիախոս ուսանողներին: «Փորձում ենք տեսական գիտելիքների հետ մեկտեղ ուսանողներին փոխանցել գործնական հմտություններ: Մեր հիվանդների օրինակներով ներկայացնում ենք բոլոր հիվանդությունները և հնարավորություն ենք ընձեռում որպեսզի ուսանողները մասնակցեն վիրահատություններին»,-ասում է բժիշկը՝ հավելելով, որ, ցավոք, նյարդավիրաբուժությունն այնքան էլ գրավիչ մասնագիտություն չէ ուսանողների համար, քանի որ պահանջում է շատ էներգիա լավ մասնագետ դառնալու համար, երկարատև ուսումնառություն, որը մեծ ջանքեր է խլում նաև մասնագիտական գործունեության ընթացքում՝ հոգեբանորեն և ֆիզիկապես:
13.01.2020 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ