Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է 139 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում, որն  ավարտել է գերազանցությամբ:
1997-2000թթ. գերազանց սովորել և ավարտել է ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրայում: Վերապատրաստումն անցել է Ազգային առողջապահության ինստիտուտում ՝լապարոսկոպիկ վիրաբուժություն մասնագիտությամբ: 2008-ից աշխատել է որպես ,,Արմենիա,, ՀԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 2009-ից ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է : 2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների և եվրոպական երկրների էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիաների անդամ է: 2014թ-ից հանդիսանում է ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի վիրաբույժ: Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքների հեղինակ է:

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ԶԲԱՂՎԵԼ ՍԻՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

«Գերագույն հաճույք է զբաղվել սիրած աշխատանքով: Մասնագիտությունս ընտրելիս չէի պատկերացնում,որ այն ինձանից խլելու է ժամանակիս մեծ մասը» - խոստովանում է վիրաբույժի բազմամյա փորձ կուտակած Խաչատուր Էյրամջյանը : Մարդ, ով երախտապարտ է Ճակատագրին ՝ լավ մասնագետ դառնալու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:
 
1991-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, իսկ 1997-2000թթ՝կլինիկական օրդինատուրան: 2000-2008թթ. որպես վիրաբույժ աշխատել է «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում, իսկ 2008-ից առայսօր նույն բաժանմունքի վարիչն է:

ՀՀ ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի և ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալներով:
Այսօր արդեն տարիների փորձով Խաչատուր Էյրամջյանն իր գիտելիքներով կիսվում է երիտասարդ վիրաբույժների հետ, փոխամցում նրանց իր համառությունն ու աշխատասիրությունը :

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Տ. Էյրամջյանն ավելի քան 30 գիտական աշխատանքների հեղինակ է որովայնային վիրաբուժության բնագավառում:

«Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի ստեղծման աշխատանքներին ունեցել է ակտիվ մասնակցություն:

Իր մասնագիտական գործունեության ընթացքում ավելի քան 5 հազար մարդ իր կյանքը վստահել է Խաչատուր Էյրամջյանին:
«Արմենիա» ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում  նրա անմիջական մասնակցությամբ իրականացվում են բժշկական ամենատարբեր վիրահատական միջամտություններ, մասնավորապես, որովայնի օրգանների, ճողվածքներով հիվանդների վիրահատական միջամտություններ և լապարոսկոպիկ վիրահատություններ:

«Մեր վիրաբուժական ծառայությունում են առաջինը Հայաստանում կատարվել կպումային սուր բարակ-աղիքային անանցանելիությանն ուղղված լապարոսկոպիկ միջամտություններ, թափածակված խոցի կարում նորագույն վիրահատական մեթոդով: Կատարում ենք նաև ստոծանու կերակրափողի բացվածքի սահող ճողվածքների բուժում լապարոսկոպիկ եղանակով,ինչպես նաև միջմաշկային լեղուղիների դեղնավորում առանց որովայնահատման,որը թույլ է տալիս բարելավել դեղնուկով տառապող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը և նախապատրաստել վիրահատության ՝ խուսափելով բարդություններից:Մեր փորձը շատ մեծ է նաև էխինոկոզի բուժման բնագավառում» - մեզ հետ զրույցում ասաց բուժկենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Խ. Էյրամջյանը:

Բաժանմունքի վիրահատարանները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով , օրինակ՝ լապարոսկոպները աշխարհահռչակ KARL SHTORZ  ֆիրմայի վերջին սերնդի արտադրության են: Այն, ինչպես պատմում է վիրաբույժը ,հազվագյուտ սարք է ,որը թույլ է տալիս լեղուղիների վիրահատության ժամանակ հսկողություն սահմանել, ստուգել լեղուղիների անցանելիությունը: «Մեր ծառայությունը հագեցած է նաև ligasure կոչվող համակարգով, որը հնարավորություն է տալիս անարյուն վիրահատություններ կատարել: Բաժանմունքը վերջերս է վերանորոգվել և անվանափոխվել մեծանուն հայ պրոֆեսոր Վ. Թ. Ափոյանի անվամբ, ով վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից է, և այստեղ աշխատող վիրաբույժներս նրա աշակերտներն ենք:

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Վիրահատական մեթոդներից հիմնական նախընտրությունը տալիս ենք լապարոսկոպիային, որը բժշկության մեջ համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ»:

Հարցին, թե որո՞նք են լապարոսկոպիայի առավելություններն` ավանդական բաց վիրահատությունների համեմատ, Խ. Էյրամջյանը պատասխանում է. «Լապարոսկոպիկ վիրաբուժությունը նվազ ինվազիվ և տրավմատիկ է, ապահովում է արյունահոսության քիչ հավանականություն, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ,աշխատունակության արագ վերականգնում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն: Սակայն վիրահատական այս մեթոդը կատարվում է բժշկական ցուցումների դեպքում: Ցանկալի չէ լապարոսկոպիայի միջոցով բուժել սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց»:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ