Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Արդեն 3 տարի է, ինչ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանը. izmirlianmedicalcenter.com

Արդեն 3 տարի է, ինչ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պրոֆեսոր Արմեն Չարչյանը սկսել է աշխատել 2014 թ. հուլիսի 3-ից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը որպես տնօրեն ներկայացրեց աշխատակազմին:

Առաջին ուղերձը աշխատակազմին հետևյալն էր.

«Առաջնայինը ոչ թե նյութական, այլ բարոյական արժեքներն են: Նյութական արժեքները որոշակի գործունեության հետևանք, արդյունք են, բայց ոչ գերագույն նպատակ: Բարոյահոգեբանական և փոխվստահության առողջ համակարգ ձևավորելու պարագայում դրական արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Ես ձեզանից մեկն եմ, ձեր նման վիրաբույժ եմ և երբեք չեմ դադարելու իմ մասնագիտությամբ զբաղվել, քանի որ այն իմ էությունն է: Երբեք վիրաբուժությունը չեմ փոխի վարչական աշխատանքի հետ: Թերևս կարող եմ համատեղել, ինչպես ներկայում, բայց փոխել՝ երբեք»:

«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիան և  բուժանձնակազմը  շնորհավորում է պրոֆեսոր Արմեն Չարչյանին` մաղթելով  ուժ և կորով, որպեսզի այն սկզբունքները, որոնց հետևում և իրագործում է, ուղեցույց լինեն բոլորին:

«Իզմիրլյան» ԲԿ-ն միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ բուժում է իրականացնում: Մեր հիվանդանոցը  ձգտում է բավարարել միջազգային բարձրակարգ չափորոշիչների պահանջները: Հիվանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, անոթային վիրաբուժության, վնասվածքաբանության բաժիններն իրենց ոլորտներում համապատասխանում են միջազգային բարձրակարգ կլինիկաների չափանիշներին:

Համագործակցում ենք Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Գերմանիայի և զարգացած այլ երկրների առաջատար կլինիկաների մասնագետների հետ. համաշխարհային ճանաչում ունեցող ուրոլոգ Կարո Դերձակյանի (ԱՄՆ), Միքայել Մոսոյանի (Սանկտ Պետերբուրգ), Խաչատուր Բադալյանի (Մոսկվայ), Միշել Կամելիի (Ֆրանսիա), պրոֆեսոր Բյորնի (Նորվեգիա) և այլ բարձրակարգ մասնագետների հետ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ