Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ

Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ

Ժամանանակից վիրաբուժությունը ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: Սլավմեդ ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:


“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի զրույցը Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:


–   Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:


–   Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ,  լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝   պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում  ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը  հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:

 


–   Ո՞րն է առավելությունը:   


–   Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝  համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի  գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ  բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:


–   Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ  է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:


–   Ճարպակալումը  քրոնիկական, ժառանգական գործոնով  պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի  հիմքում ընկած է  ավելորդ  ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է  ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի  տարբեր  խնդիրների, ինչպես  նաև  սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը:  Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:

 


–   Դուք նորարարությունների կողմնակից…


–   Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքի վիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ:  Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն  է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի  լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն:


–   Ո՞րն է պացիենտների հետ շփման Ձեր մոտեցումը:


–   Բժշկի մասնագիտությունը ոչ ժամ, ոչ պատարագ է հարցնում: Բժիշկը  պետք է հասկանա  յուրաքանչյուր պացիենտի ապրումները, նրան բժշկական օգնությունից զատ նաև ցուցաբերի հոգեբանական աջակցություն:  Յուրաքանչյուրի հետ պետք է խոսի իր լեզվով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է հետևի բժշկության հայտնի  օրենքին՝ մի՛ վնասիր:

 


 
–   Իսկ վերապատրաստումները ի՞նչ տեղ ունեն Ձեր աշխատանքում:


–   Իմ կարծիքով մշտական վերապատրաստումներն ու որակավորման կատարելագործումը յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գործունեության առանցքներից պիտի լինի: Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում ու պարբերաբար մասնակցում գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի ու աշխարհի առաջատար երկրների լավագույն մասնագետների վարպետության դասերի, նրանց նաև հրավիրում մեր կենտրոն: Այս պահին ակտիվ  համագործակցություն ունենք ՌԴ տարբեր կլինիկաների հետ: Մասնավորապես անցյալ տարեվերջին Սլավմեդ ԲԿ-ի հրավերով և  «KARL STORZ» ընկերության աջակցությամբ Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն այցելեց մեր  կենտրոն:
Այցի շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաև կատարվեցին ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատություններ վիրասրահից ուղիղ հեռարձակմամբ:
 
–   Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:


–   Հրաժարվեք վնասակար սովորություներից՝ ծխելուց, թմրանյութեր  և շատ ալկոհոլ օգտագործելուց: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ակտիվ սպորտով, ինչպես նաև շատ զբոսնել մաքուր օդին: Առողջ ապրելակերպի կարևոր նախապայմաններից է նաև տարին մեկ անգամ հետազոտվելը պրոֆիլակտիկ նպատակներով, իսկ ամենափոքր գանգատի դեպքում անհապաղ դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ