Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ախտորոշման ճշգրտման նպատակով. բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ախտորոշման ճշգրտման նպատակով. բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) ծառայության ղեկավար բժիշկ-ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանը:

–  Ի՞նչ տեխնիկայով է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն իրականացնում համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը:

–  Ախտորոշիչ կենտրոնը համալրված է «Toshiba» ընկերության իր սերնդի մեջ լավագույն երկու համակարգչային տոմոգրաֆով՝ Aquilion one 320 և 64 շերտանի պարույրով: Բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից այս սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:

–  Ո՞ր դեպքերում է կիրառելի է ախտորոշիչ այս մեթոդը:

–  Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է որպես առաջնային մեթոդ ախտաբանական պրոցեսը հայտնաբերելու նպատակով, նաև ախտորոշման ճշգրտման համար, եթե մինչև այդ կատարված ռենտգենաբանական, ուլտրաձայնային և այլ հետազոտության մեթոդներն արդյունավետ չեն եղել: Համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ներքին օրգանների հիվանդությունների հետազոտման ժամանակ, առաջատար մեթոդ է այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են` գլխուղեղի, թոքերի, ողնաշարի, ողնուղեղի, միջընդերքի, լյարդի, երիկամների, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի, աորտայի, թոքային զարկերակի հիվանդությունները:

 



–  Որո՞նք են տեխնիկական առավելությունները:

–  Սարքի կառուցվածքը թույլ է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմը` բարակ շերտերով: Այն հնարավորություն է տալիս` ռենտգեն ճառագայթների օգտագործմամբ, տեսնել օրգանիզմի անգամ նուրբ փոփոխությունները:

–  Կա՞ն հակացուցումներ, ո՞ր  դեպքում կիրառելի չէ այս ախտորոշիչ մեթոդը:

–  Ասել, որ ախտորոշիչ այս մեթոդը բացարձակ անվնաս է, չեմ կարող, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այն կիրառվում է ռենտգեն ճառագայթների օգտագործմամբ: Ուստի ախտորոշիչ այս մեթոդն օգտագործել որպես սքրինինգային մեթոդ (առանց համապատասխան ուղեգրման) չի´ խրախուսվում, չի´ կարելի: Այն հակացուցված է երեխաներին և հղի կանանց. իրականացվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, աշխատում ենք փոխարինել այլ ախտորոշիչ հետազոտություններով: ՀՏ-ն, ցավոք, կարող ազդել երեխայի սեռական օրգանների (աղջիկների մոտ՝ կրծքագեղձերի), ոսկրածուծի զարգացման վրա:

 



–  Ինչպե՞ս պատրաստվել  ՀՏ հետազոտության:

–  Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք հետազոտում: Օրինակ՝ գլխուղեղի հետազոտության համար նախապատրաստվել պետք չէ: Որովայնի օրգանների հետազոտության համար կա նախապատրաստվելու անհրաժեշտություն. պացիենտը պետք է լինի քաղցած, որոշ դեպքերում հարկավոր է կատարել մաքրող հոգնա: Հետազոտության ժամանակ մետաղական զարդեր կրել չի թույլատրվում:

Գրեթե բոլոր հետազոտությունները Հայաստանում այսօր կատարվում են կոնտրաստային նյութի ներարկումով: Հարկ է նախապես  որոշել կրեատինի մակարդակը, զրուցել պացիենտի հետ, պարզել, թե ինչ դեղեր է օգտագործում, որքանով են այդ դեղերը համատեղելի կոնտրաստային նյութի հետ, ինչ հարակից հիվանդություններ ունի և այլն:

–  Ի՞նչ խորհուրդներ են տրվում հետազոտությունից հետո:

–  Եթե հետազոտությունը կատարվել է կոնտրաստային նյութով՝ խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում շատ հեղուկներ օգտագործել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ