Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Բժիշկը պետք է ունենա գիտելիք, փորձ և ինտուիցիա. Արմեն Չարչյան. izmirlianmedicalcenter.com

Բժիշկը պետք է ունենա գիտելիք, փորձ և ինտուիցիա. Արմեն Չարչյան. izmirlianmedicalcenter.com

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

–  Պարոն Չարչյան, երրորդ տարին է, որ ղեկավարում եք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Այս տարիների ընթացքում Ձեր ղեկավարած կենտրոնի ձեռքբերումներն ինչպե՞ս կգնահատեք:

–  Երբ իմ տնօրինությանը հանձնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, այն գտնվում էր լավ պայմաններում, հագեցած էր նյութատեխնիկական բազայով, բժշկական սարքավորումներով և համարվում էր առաջատար կենտրոններից մեկը: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ղեկավարել նման բարձրոորակ կենտրոնը, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Դեռ այն ժամանակ մեր կենտրոնը ոչ բոլորին էր հայտնի, կար տեղեկատվության պակաս, մենք ունեինք նաև անձնակազմի ձևավորման խնդիր: Իմ նպատակներից էր բժշկական որակյալ ծառայությունների շնորհիվ բարձրացնել կենտրոնի հեղինակությունը և վստահություն ներշնչել մեր այցելուներին իրականացվող ծառայություների նկատմամբ: Անհամեստ չի հնչի ասել, որ իմ տնօրինությունից ի վեր «Իզմիրլյան» ԲԿ հեղինակությունը կտրուկ աճել է:

Վստահորեն կարող եմ ասել նաև, որ այսօր մեր կենտրոնը ոլորտում ունի բրենդային որակ և դասվում է լավագույն բժշկական կենտրոնների շարքում: Մեր կենտրոնի աշխատակիցները սիրով են գալիս աշխատանքի, իսկ նման զգացողությունը շատ կարևոր է բժշկական ծառայություն իրականացնող անձի համար: «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցների միջև իշխում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Կենտրոնում իմ ղեկավարած վիրահատությունների թիվը տարվա ընթացքում հատել է 5600-ի շեմը, որից շուրջ 3000-ը ծանր վիրահատություններին են բաժին ընկել:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն ՉարչյանՎերջին երեք տարիների ընթացքում մոտավորապես 60%-ով աճել է «Իզմիրլյան» ԲԿ-ի բյուջեն: Այս ցուցանիշները վկայում են մեր կողմից իրականացրած որակյալ աշխատանքների մասին: Իմ ղեկավարման ընթացքում լավագույն բժշկական տեխնիկայով զինվեցին ախտորոշման և անզգայացման բաժանմունքները: Բուժման որակի բարձարցումն ու հիվանդի անվտանգությունը մեր գործունեության սկզբունքներից է:
 
–  2016 թվականի նվաճումների պատկերն ինչպե՞ս կներկայացնեք:

–  Ընթացիկ տարում բացվել է անոթային վիրաբուժության բաժանմունքը և վեց ամիսների ընթացքում շուրջ 140 վիրահատություն է իրականացվել: Մեր կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն վիրահատությունների դեպքում դիմել այլ բուժկենտրոնների լավագույն մասնագետներին, որպեսզի իրենց համապատասխան առողջական խնդրի վիրահատությունն իրականացվի «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս տարի մեր կենտրոնում բացվեց նաև ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որտեղ հնարավոր է իրականացբել մագնիասառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ: Ունենք հնարավորություն անմիջապես վիրահատության ընթացքում իրականացնել համապատասխան հետազոտություն, իսկ նման կարգի հետազոտություններն անփոխարինելիտեղեկատվություն են ապահովում:

–  Հաջողակ ղեկավար լինելու գաղտնիքը ո՞րն է:

–  Ճիշտ մենեջմենթը, գլխավոր և երկրորդական խնդիրների զանազանումը: Բժշկի առաջնային նպատակն է հիվանդին առողջություն պարգևելը և չի կարելի բժշկությունը վերածել կոմերցիայի: Շատ կարևոր է կադրերի ընտրության ճիշտ քաղաքականությունը և աշխատակցին արժանվույն գնահատելը: Խոսքը ո՛չ միայն մարդկային կիրթ վերաբերմունքի մասին է, այլ նաև կատարած աշխատանքի դիմաց արժանվույն վարձատրությունը: «Իզմիրլյան» ԲԿ բյուջեի շուրջ 56%-ը նախատեսված է անձնակազմի աշխատավարձի համար: Մեր բժշիկները հիվանդների հետ աշխատելիս իրենց զերծ են պահում ստվերային միջավայրից, նման մոտեցումը մեր կենտրոնում խիստ է դրված:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյան

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ