Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ճշգրիտ ախտորոշումը` արդյունավետ բուժման գրավական. «ԷԿՈՍԵՆՍ» կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյան

Ճշգրիտ ախտորոշումը` արդյունավետ բուժման գրավական. «ԷԿՈՍԵՆՍ» կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյան

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոնն առաջարկում է հետազոտությունների լայն շրջանակ: Լաբորատոր հետազոտություններից զատ այստեղ իրականացվում են նաև գործիքային հետազոտություններ: Այդ մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց «ԷԿՈՍԵՆՍ» կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանը:  


 «Կոմիտաս 37/1 հասցեում գործում է ևս մեկ կենտրոն, որտեղ ներկայացված են նաև գործիքային հետազոտությունները: Այստեղ կատարում են ՈՒՁՀ, դոպլեր, դուպլեքս անոթների հետազոտություններ և  ֆիբրոսքան, որն ապահովում է եզակի հետազոտություն Հայաստանում: Այս սարքի միջոցով որոշվում է լյարդի ֆիբրոզի աստիճանը: Նախկինում նման հետազոտություն իրականացնելու համար հարկ էր կատարել բիոփսիա, որը ցավոտ վիրահակատան միջամտություն է: Ֆիբրոսքանը ձայնային հետազոտություն է և բացարձակ անցավ է պացիենտի համար:  Րոպեների ընթացքում կարող ենք ստանալ մեծածավալ տեղեկատվություն»:


«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիաՏիկին Նազարյանը նշեց, որ կենտրոնում գործում է նաև գինեկոլոգի, ռևմատոլոգի ինչպես նաև սրտաբանի կաբինետ` հագեցած նորագույն սարքավորումներով: Սրտաբանի ծառայությունները ներառում է էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության թեստ (թրեդմիլ), Հոլտեր մոնիտորավորում (ԷՍԳ շարունակական գրանցում հատուկ սարքի միջոցով), որը հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները»:

 

Զրուցակցի փոխանցմամբ՝ ախտորոշիչ կենտրոնում ընդլայնվել է նաև լաբորատոր հետազոտությունների ծավալը. «Սովորական հետազոտություններից զատ, որոնք ներառում են կլինիկական, կենսաքիմիական, սերոլոգիական, իմունոլոգիական հետազոտությունները, հղիության սքրինինգը, մանրէաբանական և ճիճվակրության նկատմամբ հետազոտությունը, կատարվում են նաև յուրահատուկ գենետիկական հետազոտություններ, ինչպես օրինակ` թրոմբոֆիլիաների հայտնաբերումը հղիության ժամանակ, ինչը լուրջ խնդիր է»: 

 

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոն


Տիկին Նազարյանը փաստում է, որ ազգաբնակչությունը սկսել է ուշադրություն դարձնել սեփական առողջությանը. «Ի ուրախություն նշեմ, որ մեր ազգաբնակչության կողմից կանխարգելիչ հետազոտությունների ակտիվությունն է բարձրացել: Կարծում եմ պատճառներից են առողջ ապրելակերպի և կանխարգելիչ հետազոտությունների քարոզչական տեղակատվության ակտիվությունը և առողջ մրցակցային ֆոնին ազգաբնակչության համար հետազոտությունների մատչելիությունը: Կանխարգելիչ նպատակների համար հետազոտության դիմողների թիվն արդեն գերազանցում է հիվանդությունների ախտորոշման համար դիմած պացիենտներին: Բոլորիս է հայտնի, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել այն»:


Խոսելով նոր հետազոտության մեթոդների ներդրման մասին, ախտորոշիչ կենտրոնի տնօրենը կարևորեց. «Մի համոզմունք ունեմ, որ բարձրորակ բժշկության և ճշգրիտ հետազոտության հասնելու համար բուժկենտրոնը պետք է ապահովված լինի առաջատար լավագույն արտադրողների կողմից առաջարկվող սարքավորումներով, ընդ որում` վերջին սերնդի: Եթե նախկինում ունեինք ՈՒՁՀ սարք, որը ցույց էր տալիս ընդամենը մեկ պատկեր, ապա այսօր մենք ստանում ենք 3D և 4D հետազոտության պատկեր, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ հետազոտությունների արդյունք ստանալ: Իհարկե, միայն ժամանակակից սարքավորումը չէ, որ կարևորվում է, միանշանակ, մասնագետի դերակատարումն անփոխարինելի է: Միայն այդ համադրությունը կարող է ապահովել բարձրորակ, ճշգրիտ հետազոտության արդյունքներ, և, հաջորդիվ` արդյունավետ բուժման կազմակերպում»: 

 

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոն «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոն


Ինեսսա Նազարյանը զրույցի ընթացքում նշեց, որ կենտրոնի մասնագետները տարին մեկ կամ երկու անգամ արտերկրում անցնում են վերապարտում. «Մեր կենտրոնի նեղ մասնագետներն աշխատել կամ վերապատրաստվել են արտերկրի լավագույն առաջատար կլինիկաներում: Բաց չենք թողնում նաև հնարավոր բոլոր սեմինարներն ու կոնֆերանսները, որպեսզի տեղեկացված լինենք բոլոր նորություններին: Մենք որդեգրել ենք սկզբունք. արտերկրում բոլոր նորամուծություններն ինտեգրել և պահպանել «ԷԿՈՍԵՆՍ-ն առաջատարն է Հայաստանում» նշանաբանը»: 


Զրույցի վերջում տիկին Նազարյանը պատմեց բոլորովին վերջերս կենտրոնում ներդրված  Check Up  ծրագրի մասին: Այն կանխարգելիչ հետազոտությունների փաթեթ է` ցուցված երկու տարին մեկ անգամ 30-նն անց և տարին մեկ անգամ` 40-նն անց անձանց համար: Այն թույլ է տալիս գնահատել ռիսկերը, հայտնաբերել դեռևս աննկատելի առողջական խնդիրները և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

 

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոն «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոն


Նախկինում նման ծառայություն չկար, ինչի համար արտերկիր էին մեկնում: Ներկայում մենք առաջարկում ենք Check Up  տարբեր փաթեթներ` մրցունակ գներով, ինչն իրականացվում է երկու օրվա ընթացքում: Առաջին օրը թերապևտի խորհրդատվությունից հետո անհատական պլան է մշակվում և կատարվում բոլոր  անհրաժեշտ հետազոտությունները: Երկրորդ օրվա ընթացքում այցելուն ստանում է տեղեկատվություն արդյունքների մասին` վիճակի գնահատմամբ և մասնագետի խորհուրդներով, ընդ որում, նաև` առցանց»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ