Բժիշկներ
«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքն` այսօր. Հրաչյա Բաղդասարյան. izmirlianmedicalcenter.com
Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հրաչյա Բաղդասարյանը:
– Տասնամյակից ավելի է, ինչ գործում է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը: Ի՞նչ զարգացում եք արձանագրել այս տարիներին և ո՞ր ախտահարումների դեպքում կարող են դիմել բաժանմունք:
– Բաժանմունքը հիմնվել է 2000 թվականին: Մեր կենտրոնը նախկինում նեղ մասնագիտական` պրոկտոլոգիական ուղղվածության գիտահետազոտական ինստիտուտ էր: Հետագայում բացվեցին նոր բաժանմունքներ՝ այդ թվում նաև ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը:
Մեր մասնագիտական դիտարկման տակ են ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի, լեղապարկի, փայծաղի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի ախտահարումները: Բաժանմունքում կատարում ենք նաև տարբեր տեղակայման և տարբեր չափերի ճողվածքների դեպքում լապարոսկոպիկ մեթոդով վիրահատություններ` ալոպլաստիկ նյութերով, ցանցերի օգտագործմամբ: Մենք զբաղվում ենք նաև էնդոկրին վիրաբուժությամբ, մասնավորապես՝ վահանաձև գեղձի, մակերիկամների ախտահարումների ժամանակ:
Բաժանմունքը սերտ կապեր ունի եվրոպական և ամերիկյան վիրաբուժական կենտրոնների ու մասնագետների հետ, ովքեր ժամանակ առ ժամանակ գործնական այցով գալիս են մեր կենտրոն:
– Ի՞նչ բացառիկ միջամտություններ են կատարվել բաժանմունքում:
Վերջին տարիներին որովայնային վիրահատությունը հսկայական քայլերով առաջ է շարժվում՝ շնորհիվ քիչ ինվազիվ միջամտությունների: Համեմատական կարգով ասեմ, որ եթե 2000-ականների սկզբին մեր գործունեության մեջ լապարոսկոպիկ միջամտությունները քիչ տոկոս էին կազմում, ներկայում լեղաքարային հիվանդության բուժման ժամանակ լապարոսկոպիկ վիրաբուժությունն 90% և ավելի է կազմում:
Մեր բաժանմունքում կատարվել է ներմաշկային միջամտություն՝ լյարդի հաստության մեջ տեղակայված էխինոկոկային բշտի հեռացմամբ: Այսինքն, մաշկից բարակ ասեղով կատարել ենք պունկցիա՝ դատարկելով էխինոկոկի խոռոչը, և համապատասխան մշակման ենթարկելով, առանց անգամ լապարոսկոպիկ միջամտության, բուժել ենք էխինոկոկը:

Կա այսպիսի ախտորոշում՝ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումից առաջացած կեղծ կիստա: Ելքը երկար տարիներ եղել է բաց ավանդական վիրաբուժությունը: Հետո հնարավորություն ստեղծվեց բշտի դատարկումը էնդոսկոպիկ եղանակով: Մենք մի փոքր առաջ ենք գնացել և, չունենալով էնդոսկոպիկ սոնոգրաֆիայի հնարավորություն, համակարգչային տոմոգրաֆի հսկողության տակ, որովայնի առաջային պատից ծակելով ստամոքսի առաջային և հետին պատը, դրենավորել ենք ենթաստամոքսային գեղձի կիստան ու ստեղծել միջանցք կիստայի և ստամոքսի միջև: Հիվանդը միջամտությունից հետո մեկ տարի մեր հսկողության տակ է. վիճակը շատ լավ է, հիվանդության կրկնություն չկա:
– Ի՞նչ նոր ծառայություններ կան բաժանմունքում:
– Օնկոհեպատոլոգ Խաչատուր Բադալյանի հետ համատեղ մեր հիվանդանոցում իրականացվում են մեծածավալ վիրահատություններ լյարդի ուռուցքների դեպքում, մասնավորապես՝ լյարդի որոշակի մասի, սեգմենտի կամ երբեմն կեսի հեռացում:
Կատարվում են վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի ախտահարումների ժամանակ: Այդ միջամտությունները վիրաբուժության մեջ համարվում են ամենաբարդ վիրահատություններից. ժամանակատար, ծախսատար և տեխնիկապես բարդ:
– Որպես դինամիկ զարգացում ունեցող կենտրոն, ենթադրելի է՝ արդեն նոր գաղափարներ, նոր ծրագրեր ունեք:
– Մեր գիտական հետազոտությունների շրջանակում է գտնվում բարիաթրիկ վիրաբուժությունը: Այն բավականին երիտասարդ գիտություն է, բայց կարճ ժամանակում մեծ էվոլուցիա է ապրել՝ ուղղված է ճարպակալման դեմ: Սկզբնական շրջանում օգտագործվեց ստամոքսում բալոններ տեղադրելու մեթոդը, որպեսզի հիվանդը շուտ հագենա, հետո կիրառություն գտավ ստամոքսի բանդաժավորման մեթոդը, ավելի ուշ` գաստրոպլաստիկ վիրահատություները: Իհարկե՛, վիրաբուժության այս ուղղությունը պահանջում է մեծ ներդրումներ՝ թե մարդկային ռեսուրսի, թե՛ տեխնիկայի առումով:
– Ի՞նչ առավելություններ ունի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը:
– Բաժանմունքը, ինչպես և ամբողջ ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնը, կապիտալ վերանորոգված է, հագեցած է նորագույն սարքավորումներով պրոֆեսիոնալ անձնակազմով: Բաժանմունքում աշխատում են լուրջ մասնագիտական ճանապարհ անցած պրոֆեսորներ, դոկտորներ, գիտության թեկնածուներ: Ստեղծված է գիտակ վիրաբուժական թիմ, որը նաև ապահովված է իր գործունեության համար անհրաժեշտ ախտորոշիչ և վիրաբուժական բոլոր սարքավորումներով: Մենք քաջ գիտակցում ենք, որ բացի բժշկական պրոֆեսիոնալ մոտեցումից հիվանդին հետաքրքրում է նաև ֆինանսական քաղաքականությունը, ուստի մշակել ենք բոլոր հիվանդների համար հնարավոր ամենամատչելի տարբերակը: Կենտրոնն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ, ընդունում է հիվանդներ նաև պետպատվերի շրջանակներում:
20.09.2016 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ