Բժիշկներ
«Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն ամփոփում է գործունեության 4 ամիսները. izmirlianmedicalcenter.com
Արդեն 4 ամիս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է անոթային վիրաբուժության բաժամունքը: Այսօր մեր զրուցակիցն է բաժանմունքի ղեկավար բ.գ.թ.Վարդան Ոսկանյանը:
– Ի՞նչ ծառայություն է իրականացնում նորաբաց բաժանմունքը:
– Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են զարկերակային և երակային բաց վիրահատություններ:
Վիրահատվում են զարկերակների բոլոր մակադակները՝ քնային, ստորին վերջույթների զարկերակային, աորտայի և նրա ճյուղերի համակարգը: Երակային վիրահատություններն ուղղված են վարիկոզ հիվանդության բուժմանը. փոքր կտրվածքների միջոցով (մինիֆլեբեկտոմիա) կատարվում է հանգուցավոր լայնացած երակների հեռացում:
– Հետազոտության ի՞նչ մեթոդներ են կիրառվում բաժանմունքում:
– Մեզ համար ամենաանհրաժեշտ ուսումնասիրությունն անոթների դուպլեքս հետազոտությունն է: Անոթային վիրաբույժի համար դա նույնն է, ինչ վնասվածքաբանի համար ռենտգեն հետազոտությունը: Դուպլեքս հետազոտության արդյունքները հաճախ կարող են դառնալ ախտորոշման վերջնական պատասխաններ: Կատարվում է նաև ավելի լայն հետազոտություն համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Այս առումով իր ուրույն տեղն ունի նաև համակարգչային տոմոգրաֆիան, մասնավորապես` անգիոգրաֆիկ հավելումով:
– 4 ամիսների ընթացքում կատարված վիրահատությունները վերլուծելով՝ անոթային ո՞ր խնդիրների դեպքում են մարդիկ ավելի հաճախ դիմում:
– Ավելի շատ վիրահատություններ իրականցվում են երակային համակարգի վրա: Քնային զարկերակի 5 վիրահատություն ենք ունեցել, նույնքան էլ որովայնային աորտայի վրա կատարված միջամտություններ : Իսկ զարկերակային համակարգում ամենաշատ կատարված վիրահատությունները ստորին վերջույթների զարկերակների վերակառուցողական միջամտություններն են:
– Արդեն հանդիպե՞լ եք բարդ դեպքերի:
– Բուժել ենք հիվանդի, ում մոտ առկա էր աթերոսկլերոտիկ ախտահարման միաժամանակ երկու տարբերակ՝ որովայնային աորտայի անևրիզմա և զստային զարկերակի խցանում: Մենք իրականացրեցինք անևրիզմայի մասնահատում և աորտաազդրային շունտավորում: Մոտավորապես 10 օրից հիվանդն առողջ դուրս գրվեց:
– Ի՞նչն է ընկած արդյունավետ աշխատանքի հիմքում:
«Իզմիրլյան» կենտրոնի առավելությունը լավ կազմակերպված թիմային աշխատանքն է: Շատ հաճախ հիվանդը կարող է բժշկական կենտրոն գալ մեկ այլ առողջական խնդրով, իսկ հետազոտական գործընթացում ի հայտ գան անհապաղ բուժման ենթակա բոլորովին այլ հիվանդություններ: Այսինքն, այստեղ արդարացված է այն մոտեցումը, որ պետք է բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը:
– Դինամիկ զարգացման գործընթացում ո՞րն է ձեր հաջորդ քայլը:
– Մենք մեծ ցանկություն ունենք ներդնելու ռենտգեն էնդովասկուլյար վիրահատական մեթոդը: Դա է ապագան: Բաց վիրահատությունը շատ տրավմատիկ է: Բնությունից օրգանիզմն այնպես է ստեղծված, որ անոթները բավականին լավ քողարկված են, որպեսզի հեշտ չվնասվեն: Դա էլ իր հերթին միջամտական բարդություններ է ստեղծում: Այսպիսով, մեր հաջորդ քայլը բաժանմունքում փակ վիրահատության ներդրումը կլինի: Բավականին լավ թիմ է աշխատում բաժանմունքում, փորձառու բժիշկներ են, ում ջանքերով, համոզված եմ, կարող ենք իրականացնել մեր նպատակները:
16.09.2016 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ