Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Հակոբյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Հակոբյաններ

Հակոբյանների բժշկական գերդաստանի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է։ Նա ծնվել է 1917թվականին պատմական Մեծ Հայքի Ուտիքի նահանգի Տավշո գավառի Տավուշ-Բերդ ավանում (խորհրդային տարիներին` Շամշադին) Իվան Տեր-Հակոբյանի ընտանիքում(պապը` Տեր-Վահան Հակոբյան` հոգևորական)։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և առանց քննություն հանձնելու ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ1941-ի դեկտեմբերին ավարտել է ինստիտուտը և մեկնել ռազմաճակատ։ Ի դեպ, Սուրեն Հակոբյանը եղել է պետական բժշկական ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։ Առաջին մարտը դիմավորել է Մոսկվայի մատույցներում: Այնտեղ էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, հետո դարձել 3-րդ բելառուսական ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Չերնյախովսկու անձնական բժիշկը։ 1943-ին Հակոբյանը ճանաչվել է ռազմաճակատի լավագույն բժիշկ և պարգևատրվել բանակի գեներալի անձնական նվեր-ժամացույցով։ Չերնյախովսկու զոհվելուց հետո ռազմաճակատի հրամանատար է նշանակվել մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԱնցնելով փառավոր մարտական ուղի` բժիշկ Սուրեն Հակոբյանը հաղթանակը դիմավորել է Քյոնիգսբերգին մերձակա Դունիցիկ քաղաքում։ Մարտի դաշտում բժիշկ Հակոբյանը բազմաթիվ զինվորների կյանք է փրկել։ Իր խիզախության և արիության համար դարձել է «Փառքի» երկու շքանշանների ասպետ, պարգևատրվել Կարմիր աստղ շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Հաղթանակից հետո ամբողջ կյանքը նվիրել է հայրենի շրջանին` լինելով շրջանի առաջատար բժիշկներից, ապա զարգացրել և երկար տարիներ ղեկավարել է շրջանի առողջապահական համակարգը, եղել թերապևտիկ բաժնի վարիչ։

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ1957-ին Ս. Հակոբյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր բժշկի կոչման։ Առայսօր նրա անունը անմար է Տավուշի մարզում` որպես «Մեծ» բժիշկ։

Վերադառնալով ռազմաճակատից` Ս.Հակոբյանն ամուսնացել է Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանի հետ: Մեծանուն ուսուցչուհին դասավանդել է հայ ժողովրդի պատմություն, Լենինի շքանշանակիր էր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, բազմաթիվ պատվոգրերի դափնեկիր։

 

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՈւնեցել են երկու որդի` Դավիթ Սուրենի Հակոբյանը և Վահան Սուրենի Հակոբյանը։ Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանը առայսօր էլ չգերազանցված, լեգենդար մանկավարժի, պետական-քաղաքական գործչի, հազվագյուտ հանդիպող կին-անհատականության, երբևէ չխունացող հուշ է շարունակում մնալ ամբողջ Շամշադինի շրջանի ազգաբնակչության համա: Նրա անունն է կրում Բերդի ավագ դպրոցը:

Սուրեն Իվանի Հակոբյանը կյանքից հեռացել է 1994-ին։

Մասնագիտությամբ բժիշկ հայրիկի` Սուրեն Հակոբյանի պատվավոր գործը շարունակում է Դավիթ Հակոբյանը։ Նա ծնվել է 1949թ-ի նոյեմբերի 29-ին Տավուշի մարզի Բերդ ավանում։ 1966-ին ոսկե մեդալով ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1973-ին` Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-թերապևտի որակավորում։

 

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ1973-1974թ.թ. աշխատել է Բերդի բուժմիավորումում` որպես բժիշկ-թերապևտ։ 1974-1975թթ.-ին աշխատել է Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում` որպես բժիշկ-թերապևտ: 1975-1976 թթ.-ին աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում` որպես ավագ բժիշկ։

1976-ին զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղ ծառայել է Վրաստանի Մախարաձեի շրջանի ռազմաօդային զորամասում` որպես բուժական մասի ղեկավար։ 1979-1984-ը եղել է Երևանի շտապ օգնության կայանի բժիշկ-թերապևտը։ 1984-2014 թ.թ. աշխատել է Երևանի 12-րդ պոլիկլինիկայում` որպես թերապևտիկ բաժանմունքի ղեկավար։ Դավիթ Հակոբյանը 1988-ի երկրաշարժի տարիներին մի խումբ բժիշկների հետ մեկնել է աղետի գոտի՝ ակտիվ մասնակցություն ունենալով փրկարարական աշխատանքներում:

Բժշկի մասնագիտության հանդեպ սերը Դավիթ Հակոբյանը ժառանգել էր հորից, իսկ քաղաքական-հասարակական գործունեության հանդեպ նրա հետաքրքրությունը փոխանցվել էր անվանի մանկավարժ մորից։ Դա էր պատճառը, որ նա բժշկական կարիերային զուգընթաց, ակտիվորեն զբաղվում էր քաղաքական, հասարակական գործունեությամբ` օժտված լինելով փայլուն մտքով, հզոր, ազդեցիկ բանավոր խոսքով, ճարտասանության արվեստին բնորոշ հռետորաբանությամբ:

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԴավիթ Սուրենի Հակոբյանը Ստեփան Շահումյանից հետո երկրորդն էր, որ ստեղծեց Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը։ Հայտնի քաղաքական գործիչ էր, նրա թեզիսները հակիրճ էին, հնչեղ, իմաստավորված։

1969-ին ամուսնացել է Զինա Հայկազի Խաչատրյանի հետ, ում հետ կյանքի նույն ուղին են անցել` սկսած դպրոցից։

Դավիթ Սուրենի Հակոբյանը մահացել է 2014-ի սեպտեմբերի 29-ին։

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԲժշկի մասնագիտությունն է ընտրել նաև նրա կինը` Զինա Խաչատրյանը: Նա ծնվել է 1948-ի սեպտեմբերի 10-ին, Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ 1966-ին ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով, իսկ 1972-ին բժշկական ինստիտւտի բուժական ֆակուլտետեը` ստանալով բժիշկ-թերապևտի որակավորում։ 1973-1974 աշխատել է` որպես բժիշկ-թերապևտ Բերդի բուժմիավորումում։ Որպես բժիշկ-թերապևտ` 1974-1975թթ.-ին աշխատել է Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում։

 

1975-1976թթ.-ին աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում, միաժամանակ նաև դասավանդել Դիլիջանի բժշկական տեխնիկումում թերապիա առարկան։ 1976-1978 թվականներին աշխատել է Վրաստանի Մախարաձեի շրջանի Նաթանեբիի ամբուլատորիայում` որպես բժիշկ-թերապևտ։ 1978-1981 թվականներին աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում` որպես բժիշկ-թերապևտ։ 1982-ից առայսօր աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Մեծահասակների պոլիկլինիկայում` որպես տեղամասային թերապևտ։ 2000 թվականին Զինա Խաչատրյանը իր ավագ դստեր` Հասմիկ Հակոբյանի հետ ուսանել է Մոսկվայի Սու-Ջոկ ակադեմիայում, որն ավանդական բժշկության առաջատար ուսումնական կենտրոններից մեկն է: Ստացել են կորեական միկրոակուպունկտուրիստի և Սու-ջոկ թերապևտի որակավորում։ Ապա մայր ու դուստր Մոսկվայի ակադեմիայի հետ համատեղ ներդրել և զարգացրել են մեթոդը նաև Հայաստանում։

Դավիթ Հակոբյանը և Զինա Խաչատրյանը ունեն երեք դուստր: Հակոբյանների բժշկական գերդաստանի երրորդ սերունդը ներկայացնում են հենց նրանք` երեք դուստրերը: Ավագ դուստրը `Հասմիկ Հակոբյանը, ծնվել է 1970 թ. օգոստոսի 28 ին, Երևանում:

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ«Մանկուց, քույրերիս հետ միասին, տեսել ենք մեր շուրջը տարբեր բժշկական դրվագներ, հիվանդներ, և պապիկիս ու ծնողներիս հոգատար վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Պապիկս, վաստակավոր բժիշկէր, սովորեցնում էր մեզ գենետիկայի սկզբունքները և կապը հիվանդության հետ: Դեռևս այն ժամանակից նա մեզ քարոզում էր առողջ ապրելակերպ և ստիպում մարմնամարզություն կատարել ու շատ կաթնամթերք ուտել: Սովորեցնում էր սիրել գիրքը և շատ կարդալ ամեն օր: Տանը ունեինք շատ մեծ գրադարան և պապիկս նշանակել էր մեզ հատուկ ընթերցանության ժամեր, որից հետո պետք է անպայման պատմեինք իրեն, թե ինչ էինք կարդացել ու սովորել: Իրենից եմ սովորել ամեն ինչ գրի առնել:

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՀայրիկիս, որպես զինվորական բժշկի, բանակ էին զորակոչել Վրաստանի զինվորական օդային զորամաս, և ծնողներիս հետ միասին մենք էլ էինք գնացել: Հայրս զորամասի բուժծառայության ղեկավարն էր և պատասխանատու էր օդաչուների առողջական վիճակի համար: Ամեն օր դասերից հետո տանում էր մեզ իր մոտ: Միասին շրջում էինք հիվանդասենյակներում, զննում հիվանդներին, խորհուրդ տալիս նրանց և անձնակազմին: Մենք էլ ականջի ծայրով լսում էինք ու սովորում, հետո «բժիշկ-բժիշկ» խաղում մեր տիկնիկների հետ:

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՄայրս այնտեղ աշխատում էր քաղաքային պոլիկլինիկայում, որպես բժիշկ-թերապևտ: Շատ մեծ հարգանք և պատիվ էր վայելում հիվանդների և կոլեգանների կողմից, դարձել էր այնտեղի գրեթե անփոխարինելի «հայ-բժիշկը», այնպես էին իրեն կոչում վրացիները:

 

Գիշեր-ցերեկ հիվանդների կողքին էր:
   

Երեկոյան, որ հավաքվում էինք, ծնողներս փոխանցում էին աշխատանքային օրվա տպավորությունները, դե մենք էլ նորից լսում էինք ու սովորում:

Այսպիսով, մասնագիտության այլ ընտրություն լինել չեր կարող, քանզի բժշկությունը արդեն մեր արյան մեջ էր, փոքրուց արդեն գիտեինք դեղերի անունները, թե որ հիվանդության ժամանակ ինչ դեղ պետք էր նշանակել, արագ կողմնորոշվել»,-ներկայացնելով իրենց բժշկական գերդաստանի պատմությունը` նշում է Հասմիկ Դավիթի Հակոբյանը:

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՆա 1987-1993 թթ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի դեղագործական Ֆակուլտետը` ստացել դեղագետի մասնագիտություն:

1993-1995 թթ. Ավարտելուց անմիջապես հետո, սկսել է աշխատել` ղեկավարելով Առողջապահության նախարությանն առընթեր հանրապետական հումանիտար դեղատունը:

 

1995-2004 թթ. Նախընտրելով առողջապահության կազմակերպման գործընթացը`աշխատել է Էմիլ Գաբրիելյանիղ եկավարած ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիանների գործկալությունում, նախ որպես Դեղերի արտահանման և ներմուծման արտոնագրման բաժնի փորձագետ, իսկ այնուհետև, տեղափոխվել Դեղաքաղաքականության բաժին`որպես ավագ փորձագետ: Այս բաժնում կապված դեղերի քաղաքականության և կառավարման հետ ծավալել է բավական լայն գործնեություն:

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ1999-2000 թթ. Համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ որպես կորդինատոր, «Հիվանդանոցում դեղերի մատակարարման կառավարում» դեղագործական հատուկ ծրագիր, որի համար մեծ գնահատանքի է արժանացել ԱՀԿ-ի կողմից:

2000-2004 թթ. առաջին անգամ Հայաստանում, Հասմիկ Հակոբյանը, Էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ, նախաձեռնել է լայնատարած գիտական հետազոտություն դեղերի կառավարման ոլորտում և առաջարկել կոմպլեքս համակարգ, որը կօժանդակեր դեղակառավարմանը Հայաստանում, կդարձներ դեղերը մատչելի և կբարձրացներ հիվանդի բուժման որակը:

«Էմիլ Գաբրելյանը մեծ ուսուցիչ էր և ղեկավար: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր: Նա միշտ նոր մտքերով ոգեշնչում էր ամբողջ անձնակազմին, փոխում նրանց մտածողությունը և մղում նոր գործերի ու նվաճումների»:

Առաջին անգամ Հայաստանում, հիմնվելով առաջատար երկրների փորձի վրա`Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել և ստեղծել է հիվանդանոցային Ֆորմուլյարային համակարգը, գիտականորեն ապացուցել նրա ֆարմակոթերապևտիկ, տնտեսական և ֆինանսական արդյունավետության առավելությունը:

2004թ. պաշտպանել է գիտական թեզը և արժանացել դեղագիտական գիտությունների թեկնածուի կոչմանը: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Հասմիկ Հակոբյանը դեղերի կառավարման գծով վերապատրաստվել է մի շարք առաջատար եվրոպական երկրներում` Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Դանիայում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում:

1999-2000թթ. ավարտել է Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի «Դեղերի կառավարում» բաժինը:

Լիարժեք տիրապետում է չորս լեզունների`հայերեն, ռուսերեն, անգլերեն, հունարեն:

Լինելով Դեղաքաղաքականության բաժնի ավագ փորձագետ և ընդունելով զարգացած երկրների ավանդական բժշկության լայն տարածման և կիրառման փորձը`Հասմիկ Հակոբյանը իր մոր` բազմամյա փորձառու բժշկուհու հետ միասին, սովորել են Մոսկվայի Կորեայի հետ համատեղ «Սու Զոկ»ակադեմիայում, հենց մեթոդի հիմնադիր` Պակ Չժե Վու-ի մոտ:

Հետագայում, քանի, որ հետաքրքրությունը շատ մեծ էր այս ավանդական մեթոդի նկատմամբ, Մոսկվայի «Սու Զոկ» ակադեմիայի հետ համատեղ օժանդակել և վերապատրաստել են հանրապետության մի շարք բժիշկների, որոնք հաջողությամբ օգտագործում են մեթոդը իրենց առօրյա աշխատանքում:

2002-2010թթ. դիտելով ավանդական բժշկությունը որպես առողջապահության մեծ ներուժ այն զարգացնելու նպատակով`առաջին անգամ առաջարկել է և ներդրել ավանդական բժշկությունը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակադեմիական կրթական ծրագրում և դասավանդել այն ընտանեկան և ավանդական բժշկության ամբիոնում` որպես ասիստենտ:

2004թ. ամուսնացել է և տեղափոխվել է արտասահման:

Հասմիկ Հակոբյանը միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է և անգամ արտասահմանում իր հարուստ գիտելիքների և փորձի շնորհիվ կարողացել է պաշտպանել իր որակավորումը և մասնագիտությունը:

2012 թ.-ից Միացյալ Թագավորության, Թագավորական դեղագործական միության (Royal Pharmaceutical Society) գիտնական անդամ է/ No 9101099, SRPharmS/:

2012թ.-ից գրանցված է` որպես դեղագետ Միացյալ Թագավորությունում, Ընդհանուր դեղագործական խորհրդիանդամ (General Pharmaceutical Council):

2009թ.-ից գրանցված է` որպես դեղագետ Կիպրոսում (Pharmaceutical Services of Cyprus): Աշխատել է Պաֆոսի պետական հիվանդանոցի դեղատանը:

2004-2009թ.թ.Կիպրոսում, Պաֆոսի «Սանտ Զորջ» հիվանդանոցում հիմնել է ավանդական բժշկության կենտրոն և մեծ հաջողությամբ աշխատել այնտեղ:

Հասմիկ Հակոբյանն ունի երկու որդի, որոնք կրթություն են ստանում Անգլիայում: Ալեքսանդրը և Միքայելը, որոնք դեռևս դպրոցահասակ երեխաներ են, հաստատակամ են տոհմիկ մասնագիտական ճյուղը զարգացնելու առումով: Պահպանելով ազգային արժեքները`նրանք հպարտանում են իրենց պապերով և պատրաստվում են շարունակել նրանց սկսած, արդեն ավանդական դարձած գործը:

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՄիջնեկ դուստրը` Մերի Դավիթի Հակոբյանը, ծնվել է 1972թ.ի օգոստոսի 16-ին Երևանում: 1988-ին ավարտել է Երևանի 171-րդ դպրոցը, իսկ 1995-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համլսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, իսկ 1996-ին ինտերնատուրան, նույն բուհի բազա հանդիսացող 4-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` ստանալով թերապևտ-ստոմատոլոգի որակավորում։ 1996-ից էլ անցել է աշխատանքի նույն պոլիկլինիկայում` որպես թերապևտ-սոմատոլոգ։

Մերի Հակոբյանը ամուսնացած է, ունի երկու զավակ` դուստր և որդի։ Ի դեպ, դուստրը`Անիտա Քոքոբելյանը, պատրաստվում է շարունակել իր պապերի գործը` ընտրելով ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը` բժշկությունը որպես կյանքի ուղի։

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՏեսնելով իր պապի, ծնողների, ավագ քույրերի նվիրումը բժշկությանը, միշտ գտնվելով նրանց բժշկական բուռն քննարկումների հորձանուտում` տեսնելով, թե ինչպես են նրանք փառաբանում այդ վեհ ու վսեմ մասնագիտությունը` կրտսեր դստերը` Մարիային, ոչինչ չէր մնում, քան փոքր տարիքից սիրահարվել այդ մասնագիտությանը և վստահ քայլերով գնալ ընդառաջ այդ ծանր, բայց միաժամանակ նվիրական մասնագիտությանը։

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՄարիա Հակոբյանը ծնվել է 1983թ.-ի հունվարի 21-ին Երևանում։

1999-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի 171-րդ միջնակարգ դպրոցը, իսկ 2004-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։

2005-ին ավարտել է ինտերնատուրան և ստացել թերապևտ-ստոմատոլոգի որակավորում։

2006-2009-ին անցել է կլինիկական օրդիանատուրա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում և ստացել օրթոպեդ-ստոմատոլոգի որակավորում։

«Կոչումով բժիշկ». Հակոբյաններ2009-ից առայսօր աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Մեծահասակների պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքում` որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ նույն ԲԿ-իծննդատանը` որպես ստոմատոլոգիական ծառայության ղեկավար։

2011-ից առայսօր դասավանդում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում` համատեղելով բժշկությունը, որ ժառանգել է բժիշկ պապից և մանկավարժությունը, որն արյունով փոխանցվել է մեծանուն մանկավարժ տատից։

Գնահատելով Մարիա Հակոբյանի գիտելիքները և պրոֆեսիոնալիզմը ստոմատոլոգիական ասպարեզում` 2016-ին «Ivoclar Vivadent-ը»` ստոմատոլոգիական նյութերի արտադրության առաջատար ընկերություններից մեկը, ընտրել է նրան` որպես ընկերության բժիշկ-խորհրդատու ՀՀ-ում։

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԿոչումով բժիշկների` Հակոբյանների բժշկական գերդաստանը համալրել են նաև Սուրեն Հակոբյանի եղբորդին ու նրա ընտանիքը:

 

Հրաչիկ Շահենի Հակոբյանը ծնվել է 1940 թվականին, Բերդում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա ընդունվել է ստոմատոլոգիական տեխնիկում: Որպես ատամնաբույժ նա աշխատել է Պառավաքարում: 1961-ին նա ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1967-ին ավարտել ու վերադարձել ծննդավայր, շարունակել ատամնաբույժի աշխատանքը: 1969-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի 4-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-օրթոպեդ և ստոմատոլոգիական բաժնի ղեկավար:

 

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԲժշկական գիծն այնուհետև շարունակել է որդին՝ Հովնան Հակոբյանը: Նա սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Բժշկական գիտությունների թեկնածուն դասախոսել է բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել որպես բժիշկ-օրթոպեդ: Հովնան Հակոբյանն այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում Մոսկվայում:

Ընդհանուր առմամբ, բժիշկ Սուրեն Իվանի Հակոբյանի բժշկական տոհմում տասը բժիշկ կա: Պապիկի մասնագիտությունն է ընտրել նաև Սուրեն Հակոբյանի ուսուցիչ որդու՝ Վահան Հակոբյանի տաղանդավոր երկու որդիներից ավագը:

 

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններՌեմի Վահանի Հակոբյանը դեռևս շատ երիտասարդ, բայց արդեն Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների դոկտոր է: Իսկ Վահան Հակոբյանի կրտսեր որդին` Լորանը, գիտությունների կրկնակի թեկնածու է:

 

ՀՀ-ում թեկնածուական թեզը պաշտպանել է հանրահաշիվ և թվերի տեսություն, իսկ ՌԴ-ում` տեսական ֆիզիկա առարկաներից: Արդեն իսկ պատրաստ է նաև Լորան Հակոբյանի դոկտորական ատենախոսությունը:

Ռեմի Հակոբյանի թեկնածուական ատենախոսության թեման էր «Ներորովայնային ճնշումը տարբեր կրիտիկական վիճակներում»:

 

«Կոչումով բժիշկ». ՀակոբյաններԵրիտասարդ բժիշկն այնուհետև թեման զարգացրել է և Մոսկվայում պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Դավիթ Մելքոնյանը, որը ղեկավարել է Ռեմիի գիտական աշխատանքը, նշում է, որ Հայաստանում թեման եզակի է, և այդ գիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել ախտորոշել և բուժել կրիտիկական վիճակում գտնվող հիվանդներին:

 

«Ռեմին տաղանդավոր տղա է, չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն իսկ հասել է գիտական մեծ նվաճումների: Ոչ միայն պրակտիկ անեսթեզիոլոգ է, այլև էական նշանակություն ունեն նրա գիտահետազոտական աշխատանքները»,-նշում է Դավիթ Մելքոնյանը: Ռեմի Հակոբյանը նաև ներորովայանյին հիվանդություններով զբաղվող միջազգային կոմիտեի անդամ է:

 

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է. armeniamedicalcenter.am

Վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը բժշկի երկար և պատվաբեր ուղի է անցել և իր մեծ ավանդն ունի բժշկագիտության վիրաբուժության ոլորտում: Նա տարբեր վիրաբուժական մեթոդների, վիրահատությունների ներդրողն է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը
ԵՊԲՀ. Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը

Գիտությունը բժշկական համալսարանի առանցքային և ամենակարևոր ուղղություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ բարձրագույն կրթական հաստատության առաջընթացը։ ԵՊԲՀ գիտական ոլորտում տասնամյակներ շարունակ...

ԵՊԲՀ. Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը
ԵՊԲՀ. Համավարակի առաջին օրվանից առաջնագծում պայքարող հոգով զինվորական, մասնագիտությամբ բժիշկ Կառլեն Սարգսյանը

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը  կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր...

Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»
Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինե Սարգսյանը Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիրն է, որտեղ կան 20 միլիոնից ավելի նմուշներ: Եվ սա 44-ամյա մանկաբույժի, հետազոտող բժշկի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա...

Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանը:

- Բժիշկ դառնալը մանկության օրերի երազանք էր` հատկապես վնասվածք ստացած մարդկանց օգնելու մեծ ցանկությունը...

Բժշկի ընդունարանում
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում:

«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը այդ մասնագիտության գծով հանրապետության ամենահին...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք էր, գնացինք»․ հիշում են Արցախյան պատերազմի մասնակից բժիշկները. oncology.am
«Պետք էր, գնացինք»․ հիշում են Արցախյան պատերազմի մասնակից բժիշկները. oncology.am

«Եթե կորոնավիրուսը չլիներ, մենք այսօր Երևանում չէինք լինի։ Ամեն տարի այս օրը մենք անցկացնում էինք Արցախում, այցելում մեր կորցրած ընկերների շիրիմները, անհայտ զինվորի գերեզմանը», - ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի...

Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ. armeniamedicalcenter.am
Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ. armeniamedicalcenter.am

Մաշկաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Գերմանիայի մաշկաբանների ասոցիացիայի անդամ, Պրոֆ. Քակամքարյանի անվ. մաշկաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ...

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ. armeniamedicalcenter.am
Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է թունաբանության բաժանմունքը:

Բաժանմունքը գործում է արդեն 40 տարի: Այն հանրապետության միակ բաժանմունքն է, որը մասնագիտացված է...

Բժշկի ընդունարանում
Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս. 1lurer.am
Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս. 1lurer.am

Առաջին հաստատությունը, որ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն էր:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին տանը սպասում են արդեն մոտ մեկ ամիս...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am

Բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավետիսի Ավագյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ առայսօր դասախոսում է ստիմուլյացիոն բժշկության ամբիոնում...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանի հետ. armeniamedicalcenter.am
Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանի հետ. armeniamedicalcenter.am

Մի քանի ամիս է, ինչ «Արմենիա» ՀԲԿ թիմին է միացել վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Աշոտի Համբարձումյանը և ներկայում ղեկավարում է վիրաբուժական կլինիկան...

Բժշկի ընդունարանում
Մեր բժիշկները․ Արտյոմ Սիմոնյան (տեսանյութ). oncology.am
Մեր բժիշկները․ Արտյոմ Սիմոնյան (տեսանյութ). oncology.am

Բժիշկը պատասխանում է հետևայ հարցերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ