Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայան. eyecenter.am

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայան. eyecenter.am

Մեր զրուցակիցն է Մալայան ակնաբուժական տոհմը շարունակող չորրորդ սերնդի ներկայացուցիչ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայանը:


–    Հարգելի՛ Ելենա Մալայան, ներկայացրեք, խնդրե՛մ, Ձեր բաժինը, այնտեղ իրականացվող ակնաբուժական վիրահատությունները:

 

–    Ցանկանում եմ նշել, որ այս կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի աչքի վիրահատություններ: Որոշակի խոսեմ բաժնի գործունեության մասին: Մեր բաժնում կատարում ենք էքսիմեր-լազերային վիրաբուժություն, այսինքն՝ կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ շտկելու նպատակով կերատոկոնուսի բուժում: Անձամբ ես կատարում եմ նաև կատարակտայի, կերատոպլաստիկաների վիրահատություններ:


–    Դուք նշեցիք լազերային վիրաբուժության, կերատոկոնուսի բուժման մասին, առավել մանրամասն կնկարագրե՞ք գործընթացը:

 

–    Լազերային վիրաբուժության մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ այն ունի երեք տեսակ: Վիրաբուժական բոլոր տեսակներն էլ իրականացվում են մեր կենտրոնում: Կերատոկոնուսը զարգացող հիվանդություն է, որը բնորոշ է հայ և մյուս հին ազգերին: Այն բավականին տարածված հիվանդություն է: Ինչ վերաբերում է կերատոկոնուսի բուժմանը, ապա նշեմ, որ այսօր գոյություն ունի քրոսլինքինգ գործողությունը, որն այդքան վիրահատություն չէ, որքան ֆիզիոպրոցեդուրա: Այն արդեն 9 տարի է կիրառվում է մեր կենտրոնում, որի միջոցով կանխվում է կերատոկոնուսի զարգացումը, ինչպես նաև կարող ենք արդեն խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: Այս նոր մեթոդը հնարավորություն է տալիս բարձրացնել եղջրաթաղանթի մեխանիկական ամրությունը: Իսկ հատուկ մշակված լազերային ճառագայթումը թույլ է տալիս դանդաղեցնել, նաև դադարեցնել կերատոկոնուսի զարգացումը:


–    Արդյո՞ք հնարավոր է այս հիվանդությունը կանխել վաղաժամ:


–    Կարող եմ ասել, որ քրոսլինքինգի միջոցով հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն այն փուլում, որում հայտնաբերվել է: Քրոսլինքինքինգ գործողությունը իրենից բարդություններ չի ներկայացնում: Այն բավականին անվտանգ ընթացակարգ է և կիրառվում է միայն հիվանդության սկզբնական փուլում: Այսօր արդեն շատ հիվանդներ օգտվում են այս մեթոդից: Տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ կա տեսողության զգալի աճ 85 տոկոսի դեպքում:


–    Իսկ ինչպիսի՞ սարքավորումներ են կիրառվում այս բաժնում:Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունք


–    Բաժինը հագեցած է նորագույն սարքավորումներով թե՛ ախտորոշման, թե՛ վիրաբուժության տեսակետից: Այսպես, վերջերս ձեռք բերված ֆեմտո լազերային սարքը հնարավորություն տվեց ապահով և կանխատեսված վիրահատություններ կատարել: Այս նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավականին բարդ դեպքերում: Ֆեմտոլազերը թույլ է տալիս վայրկյանների ընթադցքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածքաբանությամբ: Այս դեպքում խոսքը գնում է էքսիմեր-լազերի մասին:


–    Լազերային վիրահատությունների տևողությունը սովորաբար որքա՞ն է կազմում:


–    Լազերային վիրահատությունները տևում են 10-12 րոպե՝ պայմանավորված վիրահատության տեսակով: Տեսակ հաճախ ընտրում է հենց հիվանդը, նա է որոշում՝ իր համար որ տարբերակն է առավել շահավետ: Իհարկե, կան դեպքեր, երբ բժիշկն է ասում, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարվի:


–    Արդյո՞ք շատ են գրանցվում հետվիրահատական բարդություններ:


–    Առանձնահատուկ բարդություններ չեն լինում: Եթե լինում էլ են, ապա հիմնականում շտկվող են: Իսկ շտկումը իրականացվում է անվճար: Բարդությունը կայանում է նրանում, որ հնարավոր է աչքը վերադառնա նույն վիճակին: Այդպիսիք, սակայն, եզակի դեպքեր են:

 

–    Իսկ հնարավո՞ր է դա ևս շտկել՝ երկրորդ անգամ դիմելով վիրահատության:


–    Այո, երկրորդ անգամ վիրահատելով, հնարավոր է շտկել խնդիրը: Այսինքն՝ թույլատրելի է երկու անգամ վիրահատել նույն հիվանդին: Իսկ մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո-LASIK-ի յուրահատկությունն է: Այսպիսով, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և քիչ հավանական են դառնում հետվիրահատական բարդությունները:

 

Մալայանի անվան ականբուժական կենտրոն

Սկզբնաղբյուր. eyecenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ