Բժիշկներ
Որակյալ բուժսպասարկում մարզային հիվանդանոցում. Երևակ - Առողջապահական համակարգ
Մարզերում գտնվող հիվանդանոցները որոշ դեպքերում անգամ նյութատեխնիկական անհրաժեշտ հագեցվածության պայմաններում չունեն համապատասխան բժշկական կադրեր, աշխատող բժիշկներն էլ հաճախ որակավորման ու վերապատրաստման կարիք ունեն:
Խնդիրը քիչ թե շատ լուծված է Շիրակի մարզում: Երկրաշարժից հետո այստեղ կառուցվեցին մի քանի բժշկական կենտրոններ, որոնք համալրվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներով ու անհրաժեշտ կադրերով: Այդ կենտրոնները ստանձնեցին աղետի գոտու բնակչության բուժսպասարկման առաքելությունը: Դրանցից մեկն էլ Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն է, որը տարիներ շարունակ սպասարկել է ոչ միայն Շիրակի, այլև հարակից մարզերի և Ջավախքի ու Ռուսաստանի մեր հայրենակիցներին, ընդ որում` երկար ժամանակ բարեգործական հիմունքներով:
Մեր զրուցակիցը «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի բուժական մասի փոխտնօրեն, օտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Մինասի Տոնականյանն է:
– Հայտնի է, որ մարզում գտնվող հիվանդանոցները սովորաբար ունենում են նյութատեխնիկական և կադրային հագեցվածության խնդիրներ: Ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվում Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում:
– Գյումրուց 30 կմ հեռավորության վրա գտնվող մեր հիվանդանոցը կառուցվել է երկրաշարժից հետո` 1991 թ.: Նախագծվել է և ֆինանսավորվել Հռոմի պապի` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից: Ի սկզբանե հիվանդանոցի նյութատեխնիկական բազան արդիական ու եվրոպական չափանիշներին համապատասխան է եղել: Բացի այդ այստեղ հիմնականում աշխատում են Երևանից, Գյումրուց, Ջավախքից Աշոցք տեղափոխված մասնագետներ, որոնք ունեն բարձր որակավորում իտալական բժշկական կենտրոնների հետ ունեցած մշտական համագործակցության շնորհիվ: Փորձի փոխանակման ու վերապատրաստման ծրագրերը Իտալիայում ու Հայաստանում իրականացնում ենք հիվանդանոցի բացման օրվանից: «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն առաջինն էր Երևանից դուրս, որ 15 տարի առաջ սկսեց լապարասկոպիկ վիրահատություններ կատարել: Ընդհանրապես Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում բարձր մակարդակով կատարվում են վիրաբուժական բոլոր տեսակի վիրահատությունները` հատկապես որովայնային, նաև մանկաբարձագինեկոլոգիական, քիթ-կոկորդի, անգամ քթի և ականջի պլաստիկ վիրահատությունները:
– Հիվանդանոցը սպասարկում է միայն Շիրակի՞ մարզի բնակչությանը:
– Իհարկե ոչ: 100 մահճակալանոց հիվանդանոցը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին շատ մոտ` տարածքային առումով շատ կարևոր տեղում. հարակից է Ջավախքին, որտեղ ապրում են 80 000-ից ավելի հայեր: Քանի որ այս սահմանամերձ բնակավայրերը հեռու են վրացական բժշկական կենտրոններից, տեղի հայերը հիմնականում դիմում են մեզ: Գյումրու բժշկական կենտրոնը ու Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցը կոտրել են կարծրատիպը, թե մարզերում չեն վստահում տեղի բժշկական հաստատություններին, ձգտում են բուժվել մայրաքաղաքում: Մարզի բնակիչները, նաև հարակից մարզերի բնակիչները գալիս են բուժվելու մեզ մոտ, քանի որ ոչ միայն ավելի մատչելի է (վերջին տարիներին հիվանդանոցը ֆինանսական դժվարությունների պատճառով անցել է վճարովի բուժման համակարգին` բավական մատչելի գներով), այլ նաև կան անհրաժեշտ որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ:
– Ի՞նչ առավելություններ է տալիս Իտալիայի հետ համագործակցությունը:
– Առաջին հերթին այն ընձեռում է եվրոպական բժշկական փորձին ինտեգրվելու հնարավորություն: 1991թ.` երբ Հայաստանը դեռ ԽՄ մաս էր կազմում, մեր անձնակազմը արդեն ծանոթանում էր եվրոպական ստանդարտներին, սարքավորումներին ու տեխնոլոգիաներին: Հետագայում այդ շփումներն ավելի ինտենսիվ դարձան: Այս տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների և վերապատրաստումներ անցել Իտալիայում: Դրանց շնորհիվ մասնագիտացել եմ նաև քթի և ականջի պլաստիկ վիրաբուժության մեջ: Ի դեպ, Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոց քթի և ականջի ձևի շտկման համար դիմում են ոչ միայն հայաստանաբնակ և ջավախաբնակ հայերը, այլև Ռուսաստանում և այլ օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները, ովքեր, իմանալով մեր փորձի մասին, գալիս ու վիրահատվում են հենց մեր հիվանդանոցում: Իսկ հեռու ապրող հիվանդների հետ խորհրդատվությունը կատարում ենք համացանցով: Նրանց ուղարկած լուսանկարներով մոդելավորում ենք ապագա տեսքը, պացիենտը մի քանի տարբերակից ընտրում է մեկը, նշանակվում է վիրահատության օրը:
– Մի՞թե մարզում էլ է մեծացել պլաստիկ վիրահատությունների պահանջարկը:
– Հատկապես վերջին տարիների՝ այո: Եթե նախկինում հիմնականում աղջիկներն էին վիրահատում, հիմա գրեթե 50-50 տոկոսային հարաբերություն է: Դիմում են նաև տղամարդիկ` ինչպես միջնապատի ծռության, այնպես էլ արտաքին ձևի շտկման համար:
– Դուք միայն Աշոցքում չէ, որ աշխատում եք: Դժվար չէ՞ համատեղել աշխատանքը Երևանում և Աշոցքում:
– Դժվար է, իհարկե: Արդեն մոտ 15 տարի է, ինչ համատեղ աշխատում եմ թե՛ Երևանում ու թե՛ Աշոցքում: Ամսվա առաջին կեսը լինում եմ «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում, իսկ մնացած կեսը Երևանի «Նյու-մեդե կլինիկայում (նախկին Ուրոլոգիայի կենտրոնում): Չպետք է անտեսել մարզերը: Յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության որոշակի հատվածը պետք է նվիրի մարզային բուժօգնությանը` գիտակցելով իր իրական կոչումն ու առաքելությունը կյանքում` նվիրել առողջություն և կյանք:
29.09.2015 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ