Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Վաստակած վստահությունը` տարիների արդյունք. Երևակ - Առողջապահական համակարգ

Վաստակած վստահությունը` տարիների արդյունք. Երևակ - Առողջապահական համակարգ

Մանկաբարձգինեկոլոգի մասնագիտությունը մի կարևոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ և պրոֆիլակտիկ, և բուժման նպատակներով կյանքի տարբեր էտապներում՝ սեռական հասունացման շրջանից մինչև ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասի գիտե ավելին, քան անգամ շատ հարազատ մարդիկ: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը պատմում է, որ ոչ միայն առանձին հիվանդների, այլև ընտանիքների ու գերդաստանների հետ կապը արդեն տասնամյակների պատմություն ունի: 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհու պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, որ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:

–   Բժիշկի նկատմամբ վստահությունը մի օրում չի ստեղծվում: Ի՞նչ ճանապարհ եք անցել դրան հասնելու համար:
 
–   Բնականաբար: Դրա համար տարիների աշխատանք է պետք: Գործունեությունս սկսել եմ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայից, սակայն կարճ ժամանակ անց՝ 1992թ-ից տեղափոխվել եմ Շիրակի մարզի Անիի շրջան, որտեղ աշխատել եմ Շիրակի մարզի Աղին բժշկական կենտրոնում որպես մանկաբարձգինեկոլոգ, իսկ 1995թ-ից որպես հիվանդանոցի տնօրեն: Ցուրտ ու մութ տարիներն էին, պատերազմ էր, չկային բուժօգնության համար անգամ նվազագույն պայմաններ, շատ դեպքերում անգամ վառելիք չկար, որ հղի կնոջը հասցնեին ծննդատուն, ու պատահել է՝ ստիպված եմ եղել ծնունդներ ընդունել ոչ հիվանդանոցային պայմաններում: Սակայն դժվարությունը միայն դրանում չէր: Մեր հիվանդանոցը սպասարկում էր շրջակա մի շարք գյուղերի, իսկ շրջանում մաս-նագետները շատ քիչ էին: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական միջամտություններից  զատ ստիպված էի նաև այլ նեղ մասնագիտական հարցերով օգնել մարդկանց, քանի որ այլ տարբերակ պարզապես չկար: Ճիշտ է, երիտասարդ էի, փորձառությունս մեծ չէր, սակայն մեծ էնտուզիազմով ու պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքիս: Այդ շրջանը շատ մեծ դերակատարություն ունեցավ որպես մասնագետ կայանալուս հարցում: 1997թ. վերջին տեղափոխվեցի Երևան ու մինչ օրս աշխատում եմ ՔանաքեռԶեյթուն բժշկական կենտրոնում: Մեր աշխատանքում վստահությունը շատ կարևոր է. երբ հիվանդը ճանաչում է բժշկին, նա նաև չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:
 
–   Ի դեպ, բարդույթավորվելու մասին: Հայաստանում սովորաբար դիմել են բժշկին, երբ դանակը հասել է ոսկորին: Փոփոխություններ չե՞ք նկատում:
 
–   Իրականում այդ խնդիրը կա, բայց ի ուրախություն մեզ, որոշակի խմբերի շրջանում կան դրական տեղաշարժեր: Կանայք ավելի շատ են սկսել հետևել իրենց առողջությանը, ավելի տեղեկացված են ու սկսել են հիվանդությունների ու խնդիրների ի հայտ գալու ավելի վաղ շրջանում դիմել բժշկին:
 
–   Իսկ առհասարակ ի՞նչ հաճախականությամբ պետք է կինը այցելի բժշկին պրոֆիլակտիկ նպատակներով:
 
–   Ցանկալի է, որ անպայման յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգին, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի ու կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար, քանի որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել ու լիովին բուժել այն: Իհարկե  բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումն էլ կարող է կանխել շատ բարդություններ, այդ թվում՝ անպտղությունը: Իսկ խնդիրներ ունենալու դեպքում էլ չի կարելի դրանք փորձել ինքնուրույն լուծել կամ ականջ դնել հարևանբարեկամների ոչ մասնագիտական կարծիքներին: Անգամ ինտերնետով բժշկին հարց տալու տարբերակը ես չեմ ընդունում, քանի որ միայն հիվանդի գանգատները բավարար չեն ճիշտ ախտորոշման համար: Կարևոր է, որ բժիշկը տեղում զննի հիվանդին: Ընդ որում, գինեկոլոգիական պրոֆիլակտիկ զննումները բավականին մատչելի են հասարակության գրեթե բոլոր խավերի համար, հատկապես որ պետությունն ինքն էլ աջակցում է դրան տարբեր ծրագրերով:
 
–   Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում մեծացել է անպտղության դեպքերի թիվը: Որո՞նք են հիմնական նպաստող գործոնները:
 
–   Անպտղության պատճառները բազմաթիվ են, սակայն դրան նպաստող առաջնային գործոններից են բորբոքային հիվանդությունները, որոնց առաջացմանն էլ նպաստում են միգրացիոն պրոցեսների ակտիվացումը և դրա հետևանքով ինֆեկցիաների ավելի մեծ տարածումը, վատ էկոլոգիան ու անառողջ սնունդը, ինչպես նաև հորմոնալ ֆոնի խանգարումներն ու սթրեսները: Հենց այդ պատճառով էլ շեշտակի մեծացել է գինեկոլոգի դերակատարությունը, որպեսզի կինը կարողանա զգալ մայրության բերկրանքը:
 
–   Կա կարծիք, որ Հայաստան արտերկրից գալիս են ավելի շատ պլաստիկ վիրահատությունների համար, ինչպես նաև ակնային ու ատամնաբուժական խնդիրներով՝ հաշվի առնելով բուժման մատչելիությունը: Իսկ ձեր ոլորտում ի՞նչ ցուցանիշներ կան:
 
–   Գինեկոլոգիական միջամտությունների համար ևս շատ են դիմում այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները: Ընդ որում, նրանց գրավում են ոչ միայն գների մատչելիությունը, և բարձր մասնագիտական որակը, այլև բժիշկների սրտացավ վերաբերմունքը, ինչը նրանք չեն գտնում դրսի անգամ ամենաառաջադեմ կլինիկաներում: Ես հիվանդներ ունեմ ՌԴ-ից, Հունաստանից, Իտալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու այլ եվրոպական երկրներից. գա-լիս են մեր հիվանդանոց թե՛ բուժվելու և թե՛ վիրահատվելու նպատակով: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններն ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ լապարասկոպիկ եղանակով:
 
–   Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ:


Ի¬հարկե հեշտ չէ: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական  էներգիա է պահանջում: Մեր աշխատանքային օրն իրականում երբեք սովորական աշխատանքային ռեժիմով չի սահմանափակվում. եթե անհրաժեշտ է, ցանկացած  ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին սեփական առողջության, քնի ու հանգստի, ինչու չէ նաև սեփական ընտանիքի հետ լինելու հաշվին: Հեշտ ճանապարհ չէ, կարևորը գիտակցված լինի ընտրությունդ:
 

Սկզբնաղբյուր. Երևակ - Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

01.11.2015

Հարգելի ETERI, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով հարցի պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Միայն արտադրության բնույթով պարզել, թե ինչ խնդիր է, դժվար է: Հարկավոր է հանձնել քսուկ, որից հետո համապատասխան բուժում ստանալ: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա խորհուրդ կտայի ընդամենն անկեղծ լինել: Ստի և կեղծիքի վրա հիմնված հարաբերությունները երկար չեն կարող տևել:

ETERI

25.09.2015

HIMA U,EM @NTRYAL MENQ UZUM ENQ AMUSNANAL INCH ANEM VOR NA VOCH MI POPOXUTYUN CHZGA VOR IM U ARACHVA NSHANACIS MECH INCH VOR BANEREN EXEL

ETERI

25.09.2015

barev dzez knereq mi ban harcnem es 19 tarekan em nshanvacem ev nshanacis het mi vorosh jamank zbaxvelem seqsov bayc hetuyqic isk heto anhetaqrqirer arten heto menq voroshecinq urish dzevov hachuyq stanal na ir andam@ mtcnum er heshtoc bayc voch minchev verch aytpes porcecinq mi qani angam hima menq bajanvel enq bayc es unem xndir hima chapich shat artadrutyun unem lordzanman u hotov inch anem vor ancni xndrum em kaseq?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ