Բժիշկներ
Ստոմատոլոգիայում մրցակցությունը որակ չի ստեղծում. Երևակ - Առողջապահական համակարգ
Ժամանակակից ստոմատոլոգիայի հնարավորությունները կարծես թե սահման չեն ճանաչում: Ցանկացած ստոմատոլոգիական կլինիկայում առաջին հերթին դա են փորձելու համոզել, գուցե գործով ապացուցել: Իսկ իրականում ի՞նչ է կատարվում այս բնագավառում Հայաստանում: Մեր զրուցակիցն է ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:
– Ստոմատոլոգիական ծառայությունը ամենատարածված մասնագիտություններից է: Ինչպե՞ս է դա անդրադառնում որակի վրա:
– Երբ ասում են, որ մրցակցությունը բերում է որակ, ես մեր ոլորտում ասում եմ հակառակը և կարող եմ հիմնավորել. այսօր մեծաքանակ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտներ Բժշկական համալսարանում ստանում հետդիպլոմային կրթություն մեկ կամ մեկուկես տարում, որտեղ նրանք չեն կարող ստանալ այն լիարժեք կրթությունը, որը պիտի ստանային դեռևս հինգ, վեց տարի նախադիպլոմային շրջանում: Եվ արդյունքում նրանք, ունենալով ոչ լիարժեք գիտելիքներ և հմտություններ, բացում են կլինիկաներ կամ աշխատում են այս կամ այն կլինիկայում, աշխատում են բավականին ցածր գներով, որն անգամ չի համապատասխանում նյութածախսին: Այսօրվա դրությամբ, չհաշված բացառությունները, ավելի շատ պացիենտներ ունեն այն մարդիկ, ովքեր աշխատում են ուղղակի ցածր գներով: Իսկ ես երբևիցե չեմ կարող ասել, որ նման պարագայում որակ կարելի է ապահովել:
Իմ կարծիքով այսօր մեծաքանակ կադրեր «արտադրելուե փոխարեն կարելի էր աշխատել ուղղակի եղածների որակավորման և կատարելագործման ուղղությամբ:
– Բայց կոնկրետ վերահսկողություն չկա՞, որ գոնե միջին որակ ապահովելու համար այս կամ այն գնից ցածր իրավունք չունենան աշխատել կամ այս կամ այն նյութը չի կարելի օգտագործել: Նկատի ունեմ՝ որոշակի ստանդարտ կիրառվի, որ և՛ նյութը, այսինքն որակը, և՛ գինը համապատասխանեն որոշակի միջանկյալ սահմանագծի:
-Նախկինում ես այդպիսի մի նախագիծ ունեի՝ տնտեսագետների համապատասխան հաշվարկներից հետո սահմանել հստակ գնացուցակ, որից ցածր գներով աշխատելն անթույլատրելի կլիներ: Բայց կարծում եմ, որ սոցիալտնտեսական այսօրվա պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ: Չնայած այսօր կան երկրներ, որտեղ գործում է այդ մոտեցումը, և զբաղվում է տվյալ երկրի ստոմատոլոգների ասոցիացիան:
- Իսկ պացիենտը իրավաբանորեն պաշտպանվա՞ծ է, երբ նրա նկատմամբ անհաջող փորձ է կիրառվել բժշկի կողմից:
– Լինում են բազմաթիվ բողոքներ, կատարվում է փորձաքննություն առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի կողմից, և տրվում է համապատասխան եզրակացություն: Արդյունքում, համաձայն նախարարի հանձնարարականի, ստուգվել է կլինիկայի գործունեությունը, լիցենզիայի առկայությունը և այլն: Ֆինանսական խնդիրները լուծվում են դատարաններում: Առողջապահության նախարարության գործակալության ստեղծման արդյունքում նախարարությունը ունի լծակներ պարբերաբար ստուգումներ անցկացնելու կլինիկաներում, և ես կարևորում եմ նման գործակալության գործունեությունը: Ստուգման արդյունքում հնարավոր է ներկայացվի լիցենզավորման կասեցման, ընդհուպ՝ ֆինանսական տույժի:
– Այնուամենայնիվ, ստոմատոլոգիան արագ զարգացող ճյուղերից է, ի՞նչ ռեսուրսներ ունենք մենք:
– Խոսեցինք թերություններից, սակայն մենք ունենք ստոմատոլոգների հզոր բանակ, որոնց կարելի է վստահել: Նրանք մարդիկ են, որոնք միշտ մասնակցում են միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, միշտ գնում են արտասահման՝ վերապատրաստումների: Բայց, ցավոք սրտի, դրանք հիմնականում նույն մարդիկ են, քիչ տոկոս են կազմում նորերը, ավելացողները: Հայաստանում ստոմատոլոգիան հիմնականում քայլում է միջազգային պահանջներին համահունչ: Կարելի է ասել՝ ստոմատոլոգիայի ոլորտում ամսվա ընթացքում մենք մեծ քանակով նորություններ ենք ունենում աշխարհում, և դա առավելագույն չափով, եթե, իհարկե, կապված չէ հսկայական գումարների հետ, անպայման պիտի ներկայացվի հայաստանյան հասարակությանը:
– Ի՞նչ ատամնաբուժական ծառայություններ են մտնում պետպատվերով սպասարկման մեջ:
– Ատամները բուժելը, հեռացնելը, լորձաթաղանթի, լնդերի հիվանդությունների բուժումը, քարերի հեռացումը, պրոթեզավորումը, միայն ասեմ, որ թանկ ծառայությունները չեն մտնում՝ մետաղ-կերամիկա, բյուգե, իմպլանտ: Մնացած բոլորը, ընդհուպ մետաղապլաստմասե կոնստրուկցիաները վերջին տարիներին ընդգրկվել են պետպատվերի ցանկի մեջ: Այսօրվա դրությամբ Հայաստանը այն հատուկենտ երկրներից է, որը նման մեծ ծավալով պետպատվեր է իրականացնում սոցիալապես անապահով մեր խավի համար: Վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ 20 անգամ թանկացել է, բայց պետպատվերի գները մնացել են նույնը: Դա անիրատեսական է, որը բնականաբար ազդում է որակի վրա: Արդյունքում հիմնական դժգոհությունները լինում են պետպատվերով սպասարկվող կոնտիգենտի կողմից:
– Որպես ստոմատոլոգիայի ոլորտում առաջին մարդ ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կարիք ունենք այս ոլորտում:
– Ոչ միայն մեր ոլորտում, այլ ընդհանրապես բժշկության մեջ: Բժշկությունն այսօր մեզ համար դիրքային կարևորություն ունեցող ոլորտ է, առողջապահությունն է, որ կարող է ապահովել դրսից ֆինանսական և կադրային հոսքեր: Առողջությունը մարդու համար ամենաթանկն է, և մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք, որպեսզի առողջապահության բոլոր ոլորտները զարգանան համատեղ:
– Իսկ ի՞նչ ծառայություններ են մատուցում Ձեր՝ «Կլանսեե ստոմատոլոգիական կլինիկայում, և Դուք գո՞հ եք կլինիկայի մատուցած ծառայություններից:
Հարցը հետաքրքիր է և կրում է սադրիչ բնույթ: Մեզ մոտ մատուցվում են ստոմատոլոգիայի ոլորտի բոլոր ծառայությունները, իսկ ինչ վերաբերում է որակին, կարող եք ուղղակի հարցնել ոչ թե ինձ, այլ մեր հաճախորդներին:
20.09.2015 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ