Բժիշկներ
Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ
– «Էրեբունի» բժշկական կենտրոնում պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության (ՊԱՍՎ) ծառայության ստեղծումը որքանո՞վ էր հրատապված:
– «Էրեբունի» բժշկական կենտրոնում ՊԱՍՎ ծառայությունը հիմնադրվել է 2014 թ. հունվարին՝ Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ըստ միջազգային վիճակագրության մահվան ելքով սրտանոթային հիվանդություններն առաջին տեղում են: Նրանց մեջ իշեմիկ ինսուլտը, որի հիմնական պատճառն է պարանոցային անոթների նեղացումները և դեֆորմացիաները, գրավում են երկրորդ տեղը՝ հաշվանդամությամբ էւ մահվան ելքերով, զիճելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը: Կյանքին ու առողջությանը լուրջ սպառնալիքով այս խնդիրները հիմնավոր պատճառ և ժամանակի պահանջ են մեր կենտրոնում նման ծառայություն հիմնելու, ընդ որում, մեր երկրում առաջինն է: ՊԱՍՎ ծառայությունում իրականացվող վիրահատություններն իրենց բնույթով կանխարգելիչ են: Ծառայության հիմնական նպատակը առողջությանը սպառնացող հաշմանդամության և մահվան ելքով դեպքերի նվազեցումն է: Իշեմիկ ինսուլտը կանխարգելող վիրահատությունները, որոնք կատարվում են պարանոցային անոթների վրա, արտասահմանում համարվում են ազգ պահպանող միջամտություններ: Վառ ապացույց է հիվանդների դիմելիության աճը: Ծառայության հիմնադրման առաջին իսկ տարում իրականացվեց 65 վիրահատություն, ինչը լավ ցուցանիշ է, և վկայում է ծառայության արդիականության մասին: Հետևելով հիվանդների հոսքին՝ այս տարի պլանավորել ենք կատարել 120-130 վիրահատություն:
– Խոսենք ՊԱՍՎ ծառայության գործունեության մասին:
– Մեզ մոտ հիմնականում իրականացվում են վիրահատություններ պարանոցային անոթների (քնային և ողնաշարային զարկերակների էնդարտերէկտոմիաներ, դեֆորմացիաների ռեզեկցիա), աորտայի և նրա ճյուղերի վրա (անևրիզմաների, նեղացումների շտկում), ինչպես նաև սրտի իշեմիկ և փականային հիվանդությունների ժամանակ:
ՊԱՍՎ ծառայությունն իր տեսակով բացառիկ է նաև նրանով, որ ողնաշարային զարկերակների վրա բացի կանխարգելիչ միջամտություններից, կատարվում են նաեւ բուժող վիրահատություններ, որոնք էապես բարելավում են հիվանդի կյանքի որակը. իսպառ վերանում են գլխատույտները, շարժումների դիսկոորդինացիան և ուշագնացության դեպքերն: Նման խնդիրների դեպքում վիրահատությունների ելքը հիմնականում բարեհաջող է:
– ՊԱՍՎ ծառայութան գործունեության արդյունավետությունն արտերկում և մեզ մոտ, եթե համեմատական անցկացնենք…
– Որակական առումով չենք զիջում: Այս կարգի վիրահատություններ իրականացնող առաջատարներից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական մի քանի երկրներ: Նման վիրահատություններ կատարվել են 1960-ականներին, իսկ առաջին վիրահատությունն իրականացվել է հանրաճանաչ սրտանոթային վիրաբույժ Մայքլ Դեբեյկիի կողմից:
Ըստ վիճակագրության՝ այսօր մեր երկրում քնզարկերակների հետ կապված վիրահատությունների պահանջը տարեկան 2500-3000 է: Եթե մեզ մոտ տարեկան թիվը հասցնենք 300, դա լուրջ ցուցանիշ կլինի:
Վիրահատություններն իրենց տեսակով բարդ են, աշխարհի մակարդակով նման պատասխանատու ու բարդ վիրահատական միջամտություններ հազվադեպ կլինիկաներում են իրականացվում: Բարձրակարգ ծառայության մակարդակ ապահովելուն միտված՝ համագործակցում ենք արտերկրի փորձառու առաջատար կլինիկաների և բժիշկների հետ, ինպես, օրինակ, Բակուլևի անվան գիտահետազոտական կենտրոնն է:
Ըստ միջազգային վիճակագրության, քնզարկերակների վիրահատություններից մահացությունը և խոշոր կաթվածի հավանականությունը միջինում կազմում է 3-4%: Մեզ մոտ իրականացված 110 վիրահատությաև արդյունքում մահացու ելք չենք ունեցել, իսկ կաթվածի հավանականությունը 1%-ից ցածր է: Սա նվաճում է…
– Ի՞նչ հեռանկարներ եք ակնկալում:
– Նպատակ ունենք ընդլայնել ծառայության շրջանակը և իրականացնել նաև էնդովասկուլյար եղանակով վիրահատական միջամտություններ, նախատեսել նոր վիրահատարան՝ հիբրիդային միջամտությունների համար:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի ՞ առաջնային խնդիրներ կան, որոնց լուծումը խիստ անհրաժեշտ է:
– Մեր կողմից իրականացվող վիրահատությունները, իրենց բնույթով լինելով բարդ ու բացառիկ, համեմատաբար թանկ են: Կան բնակչության որոշ սոցիալական շերտեր, որոնց համար նախատեսված են պետական վճարներ՝ զինծառայողներ, ոստիկանններ, սոցշահառուները, բյուջետային աշխատողներ և նրանց ընտանիքի անդամներ: Հարկ է պետության ուշադրությանն արժանանան նաև սոցիալապես անապահով ընտանիքներն ու հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները:
09.07.2015 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ