Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին

ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին

Մեր զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը:


–   Բժշկուհի Վարդանյան, սկսենք Ձեր մասնագիտական ուղուց: Գիտենք, որ ուսումնական և վերապատրաստական մեծ ճանապարհ եք անցել:


–   Երևանի պետական բժշկական համալսարանում 2000թ. ավարտել եմ  կլինիկական օրդիանտուրան՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Նույն թվականից աշխատանքի եմ անցել Շենգավիթ բժշկական կենտրոնում: Աշխատանքային փորձից զատ՝ մասնակցել եմ բոլոր հնարավոր վերապատրաստման ծրագրերին, օրինակ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համատեղ ծրագրին:

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, բ.գ.թ. Ռուսուդան ՎարդանյանԻ դեպ, Հունգարիայի  Դեբրեցինի կլինիկան առ այօր ԱՀԿ ուսումնական կենտրոն է, որտեղ անցնում էր վերապատրաստման կուրսը: Իմ վերապատրաստման տարիները զուգադիպեցին գինեկոլոգիայում լապարոսկոպիայի և հիստերոսկոպիայի ներդրմանն ու այդ ուղղության զարգացմանը: Շենգավիթ ԲԿ-ն առաջիններից էր, որ ձեռք էր բերել անհրաժեշտ տեխնիկան, իսկ ես սկսեցի լրջորեն  զբաղվել դրանով: Վերարտադրողական խնդիր ունեցող կանանց հետազոտելու համար դա  առաջադեմ տեխնոլոգիա է, որի պարագայում գործընթացն իրականացվում է ոչ թե կուրորեն, այլ ուղղորդված, տեսախցիկի հսկողության տակ: Ներկայում անգամ արգանդի հեռացումը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:


–   Դուք նաև Զալցբուրգյան ծրագրի մասնակից եք...


–   2006, 2008 և 2014 թվականներին մասնակցել եմ Զալցբուրգյում տեղի ունեցող սեմինարներին: Զալցբուրգյան սեմինարների ծրագիրներն իրականանում են հետևյալ կերպ. հետխորհրդային և եվրոպական զարգացող երկրներից ընտրվում է մոտ 30 մասնակից, ԱՄՆ-ից և Ավստրիայի առաջատար համալսարաններից ու կլինիկաներից հրավիրվում են դասախոսներ, ովքեր ներկայացնում են ոլորտի նորարարությունները, նոր տեխնոլոգիաները, գրականության վերջին տեսությունները, հաջողությունները, բժշկական նորույթները:

 

ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին   ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին


2009-ին մեկնեցի Վիեննա՝ մասնակցելու տեղի համալսարանական կլինիկայում վերականգնողական տեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող վերապատրաստման ծրագրին: 4 շաբաթ տևած վերապատրասումն անցավ հագեցած ծրագրով՝ մեծահամբավ մասնագետների մասնակցությամբ: Այն բոլոր գիտելիքները, որ ստացա Վիեննայի համալսարանական կլինիկայում՝ 4 շաբաթների ընթացքում, այստեղ հնարավորություն ունեցա փոխանցելու իմ գործընկերներին: Սա, անշուշտ, նպաստում է մեր մասնագիտական որակի բարձրացմանը:


–   Արդյունքում՝ ի՞նչ ներդրում ունեցաք Ձեր մասնագիտական պրակտիկայում:


2006 թվականի սեմինարներին մասնակցության արդյունքում իմացա  PAPPA սպիտակուցի մասին, որի քանակը հղիության առաջին եռամսյակում կարող է հուշել ախտաբանությունների առկայության մասին, ինչի մասին այն ժամանակ Հայաստանում չէին էլ խոսում: Ներկայացվեց արձանագրություն, և փորձեցինք մեթոդը հարմարեցնել մեր առողջապահական համակարգի առանձնահատկություններին ու կիրառել: 2 տարի անց մասնավոր լաբորատորիաներում սկսեցին կատարել այդ հետազոտությունը:  
Զալցբուրգյան սեմինարները որքան էլ տեսական են, նրանք նպատակ ունեն կատարելագործել մեզ մասնագիտական պրակտիկայում: Սեմինարներին մասնակցության հիմքում՝ տեսական գիտելիքներ ստանալուց զատ, կարևոր էր հանրահայտ մասնագետների հետ շփումը, ինչը խիստ տարբեվում է առ-ցանց դասախոսություններից: 


–   Դուք ինքներդ ունե՞ք ներդրում հայաստանաբնակ  մասնագետների վերապատրաստման գործնթացում:


ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին–   Ծրագրի նպատակը հենց մարզային բժիշկների վերապատրաստումն է: Մենք փորձել ենք Զալցբուրգի մեթոդը  ներդնել Հայաստանում: Եթե այնտեղ դոմինանտում է տեսական գիտելիքների ձեռքբերումը, ապա այստեղ բժիշկները հենվում են նաև կլինիկական փորձի վրա:

 

Ինքս ՀՕՖ-ի «Մարզային բժշկների վերապատրաստման» ծրագրի թրեյներ եմ համարվում:  Այս տարիների ընթացքում մասնակցել և մասնակցում եմ մանկաբարձ-գինեկոլոգների վերապատրաստմանը միտված սեմինարների կազմակերպմանն ու իրականացմանը, և մինչև օրս մասնագետների մեծամասնության հետ կապը պահպանվում է: Տեսական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ. այն ինչ ստացել եմ նաև Զալցբուրգյան ծրագրից, փոխանցում եմ մարզային բժիշկներին:


–   Հատկապես ո՞ր թեման է Ձեր հետաքրքրությունների շրջանակում:


Ինձ հետաքրքրող և մտահոգող թեման հղիության կրելախախտն է: Դա այն վիճակն է, երբ հղի կինն ունի 2 և  ավելի վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ: Մասնագետներից ոմանք բարդություն են համարում  3 և ավելի վիժումները, սակայն, իմ անհատական մոտեցմամբ, հղիության 2 անառողջ ելքը հետազոտության ցուցում է և հարկ է լուրջ մոտեցում ցուցաբերել խնդրին:  Իհարկե, հետազոտության արդյունքում կարող է որևէ պատճառ չհայտնաբերվել, այնուամենայնիվ, հետազոտությունը ցանկալի է:

 

Ունեցել ենք պացիենտներ, ովքեր 3-4 հղիության կորուստ են ունեցել, իսկ այսօր առողջ բալիկներ ունեն: Կարևոր խնդիր է նաև արյան մակարդելիության ազդեցությունը հղիության ընթացքի վրա: Մեր կլինիկան առաջիններից է, որ զբաղվել է այդ հետազոտությամբ և նման խնդիրներ ունեցող հղիների վարումով:


ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. Հայաստանում Զալցբուրգյան ծրագրի մասնակիցները վերապատրաստում են մարզային բժշիկներին–   Ի՞նչ մասնագիտական նպատակներ ունեք:


–   Ունեմ գիտական պլաններ, ցանկություն կա կիրառական փորձս ներկայացնել գիտա-գործնական հոդվածների տեսքով: Նպատակ ունեմ զարգացնել մասնագիտական հմտություններս, վերապատրաստվել նորարարական վիրաբուժական մեթոդների ուղղությամբ:


–   Որպես մանկաբարձ- գինեկոլոգ, օգտագործելով առիթը, կարող եք Ձեր խոսքն ուղղել կանանց...


–   Բոլոր կանանց հորդորում եմ վարել առողջ ապրելակերպ, որը,  հավատացնում եմ, առողջ բալիկ ունենալու համար մեկ նախապայմանն է: Առողջ ապրելակերպը կապահովի Ձեր վերարտադրողական առողջությունը: Խուսափեք սեռավարակներից, հետևեք ժամանակակից խորհրդատվությանը, մի զբաղվեք  ինքնաբուժմամբ և միշտ կապի մեջ եղեք ձեր բժշկի հետ: 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ