Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հորմոնալ հակաբեղմնավորիչների առկայության պայմանում աբորտն անընդունելի է. 2015-ին «Տարվա գինեկոլոգ» ճանաչված Իրինա Ազարյան

Հորմոնալ հակաբեղմնավորիչների առկայության պայմանում աբորտն անընդունելի է. 2015-ին «Տարվա գինեկոլոգ» ճանաչված Իրինա Ազարյան

Մեր զրուցակիցն է Նորմեդ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ազարյանը, ով վերջերս արժանացավ«Գինեկոլոգիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող տարվա մասնագետ» մրցանակին:


–   Շնորհավորում ենք արժանի մրցանակի կապակցությամբ: Ի՞նչն եք կարևորում նման մրցույթներում:


–   Հատկանշական է, որ մրցանակներ էին շնորհվել հանրապետության լավագույն բժիշկներին, ինչպես երիտասարդ, այնպես էլ՝փորձառու: Ես արժանացա «Գինեկոլոգիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող տարվա մասնագետ» մրցանակին: Հաղթանակս հատկապես կարևորում եմ այն հանգամանքով, թե ինչպիսի մասնագետների հիմնապատկերի վրա է կայացել մրցանակաբաշխությունը:


–   Ո՞րն է ըստ Ձեզ՝ հաղթանակի շարժառիթը:


–   Հաղթանակը հիմնականում կապում եմ գինեկոլոգիայում իմ կողմից կիրառվող նոր մեթոդների հետ: «Նորմեդ» կլինիկայում մենք կիրառում ենք ախտորոշման ու բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ, դրանք աշխարհում ընդունված վերջին նորարարություններն են արգանդի պարանոցի էրոզիայի բուժման հարցում՝ռադիովիրաբուժական մեթոդ, լազերոթերապիա և այլն:


2015-ին «Տարվա գինեկոլոգ» ճանաչված Իրինա Ազարյան–   Մասնագիտական փորձը թույլ է տալիս նաև եզրակացություններ անել Հայաստանում մանկաբարձա-գինեկոլոգիական ոլորտի մասին:

–   Որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում եմ արդեն15 տարի: Երկար տարիներ վարել եմ հղիություններ: Ինձ ուրախացնում է, որ Հայաստանում արագ զարգացում է ապրում ընդհանուր բժշկությունը: Բարձրանում է բժշկական պատրաստվածության մակարդակը, բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը: Այս ամենի արդյունքում տարեցտարի կրճատվում է նաև աբորտների՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը:

 

Զարգացող երկրներում այս նվազումն օրինաչափ է: ժամանակակից կնոջ կյանքը չպետք է ներառի այնպիսի հասկացություն, ինչպես, օրինակ,աբորտն է: Արհեստական ընդհատման մեթոդն այսօր պատվաբեր չէ, եթե, իհարկե, կապված չէ պտղի զարգացման արատների կամ այլ բժշկական ցուցումների հետ: Մանակաբարձ-գինեկոլոգների առաքելությունն այս գործում անցանկալի հղիությունների պատճառով կատարվող աբորտների թվի նվազեցումն է: Այդ հարցում մեզ օգնում են ժամանակակից հակաբեղմնավորիչները: Դրանք ներարգանդային պարույրներն են, հակաբեղմնավորման պլանային մեթոդները:


–   Ասվածից պարզէ դառնում, որ անցանկալի հղիությունը Ձեզ անհանգստացնող հիմնախնդիրն է մասնագիտական ոլորտում: Ինչպե՞ս խուսափել, հակաբեղմնավորման ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը:


–   Աշխարհում 150 միլիոն կին ընտրել է հակաբեղմնավորման գերժամանակակից մի միջոց, որը կոչվում է հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբ: Այն առավել տարածված է Միացյալ նահանգներում, Եվրոպայում, և, բարեբախտաբար, այսօր արդեն Հայաստանում:


–   Մանրամասնեք, խնդրե՛մ:


–   Դրանք հաբեր են, որոնք պետք է ընդունել հատուկ պարբերականությամբ՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ընդորում, նշանակելու համար պետք չէ անցնել թանկարժեք հետազոտություններ:Հաբերը բաղկացած են այն նույն հորմոններից, որոնք արտադրվում են կնոջ օրգանիզմում:Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը համարվում է առավել անվտանգ ու ապահով միջոց: Կա այսպիսի հասկացություն՝ հակաբեղմնավորիչի օգտագործման պարագայում պատահական հղիությունների քանակ, որի օգնությամբ որոշվում է հակաբեղմնավորիչի արդյունավետությունը: Հորմոնալ հաբերի օգտագործման դեպքում այդ թիվը գործնականում զրո է: Արդեն վաղուց ապացուցված է մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը:


2015-ին «Տարվա գինեկոլոգ»–   Որքան էլ այն տարածում գտնի հայ կանանց շրջանում, շատերը մտավախություն ունեն հորմոնալ հակաբեղմնավորիչների մասին պտտվող առասպելներից, դրանց կողմնակի ազդեցություններից, բացասական հետևանքներից:


–   Իհարկե՛, միֆերն այս մեթոդի մասին չեն դադարում, մասնավորապես, մեր կանանց անհանգստացնում է այն, որ հակաբեղմնավորիչ հաբերը կարող են բերել ճարպակալման,անպտղության: Տարածված է նաև այն կարծիքը, որ չի կարելի նշանակել երիտասարդ աղջիկներին: Իրականում դրանք անլուրջ են: Գինեկոլոգիական շատ խնդիրներ բուժվում են հենց հորմոնալ հակաբեղմնավորիչների օգնությամբ:

 

Հակաբեղմնավորիչ հորմոնալ հաբերի հիմնական նպատակն, իհարկե՛, անցանկալի հղիությունից խուսափելն է, պարզապես օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցության շնորհիվ դրանք կիարառվում են նաև որպես բուժիչ միջոց գինեկոլոգիական տարբեր խնդիրների դեպքում:


–   Հորմոնալ ի՞նչ հակաբեղմնավորիչներ խորհուրդ կտաք:


–   Ես մի քանի միջոց կներկայացնեմ, որոնք առավել հաճախ են նշանակվում: Դրանցից է Գեդեոն Ռիխտեր ընկերության հայտնի «Ռեգուլոն»-ը, որի անունն արդեն հուշում է կիրառման նպատակը: «Ռեգուլոն» բժիշկները հատկապես նշանակում են դաշտանային ցիկլի կարգավորման և աբորտից հետո կնոջ օրգանիզմը լիարժեք վերականգնելու նպատակով:

 

«Նովինետ»-ը հրաշալի միջոց է արգանդի միոմատոզ հանգույցների աճը կանգնեցնելու համար:Այս երկու դեղերն ունեն նաև հակաբեղմնավորիչ ազդեցություն:

 

Ավելի նոր միջոցէ«Լինդինետ»-ը, որը հիմնականում նախատեսված է երիտասարդ աղջիկների համար: Այսօր Հայաստանում կիրառվում են նաև«Մինդիանա» և «Դիմիա» դեղերը, որոնք բավականին պահանջված են արտահայտված հակաանդրոգեն ազդեցության շնորհիվ: Այն արտահայտվում է դեմքի մաշկի որակի լավացմամբ,անցանկալի մազերի աճի դադարեցմամբ:

 

«Դիմիա»-ն կարելի է նշանակել նաև երիտասարդ աղջիկներին:Այս 2 դեղերը պատկանում են «գեղեցկության կոնտրացեպցիա» դասին, այսինքն, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, կինը ստանում է բոնուս՝ մաշկի որակի լավացում, անցանկալի մազերի վերացում: Կանայք, ովքեր ունեն հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունման փորձ, կհավաստեն անվտանգությունն ու արդյունավետությունը:


–   Մասնագիտական թեմաներն ու արդիական խնդիրներն անսահմանափակ են, բայց վերադառնանք Ձեր տիտղոսին՝մասնագիտական հաջողությանը: Ո՞րն է հաջողության ճանապարհը և ո՞ր սկզբունքներն են այստեղ անփոխարինելի:


–   Հաջողության ճանապարհը հասանելի է դառնում,եթե տեղում չես դոփում, եթե անընդհատ շարժվում ես առաջ: Տեղում կանգնելն արդեն քայլ է դեպի ետ, կանգ առնել չարժե ոչ մի դեպքում: Ի՞նչն է բժշկի համար առաջ շարժվելու պարտադիր պայմանը՝ լինել տեղեկացված բժշկության ոլորտի վերջին նորություններից, մասնագիտական նոր տեխնոլոգիաների փորձարկումներից, ինքնակատարելագործվել, խորհրդակցել ավելի փորձառու գործընկերների հետ և չվախենալ կիրառել նորը:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ