Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ. erebouni.am

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ. erebouni.am

Էմբոլիզացիան ինվազիվ միջամտություն է, որի էությունը տարբեր տեղակայման անոթների և զարկերակ-երակային մալֆորմացիաների (արատների) փակումն է: Մեթոդը կիրառվում է ինչպես անոթային, այնպես էլ նյարդավիրաբուժության մեջ:

 

Էմբոլիզացիայի մեթոդով կարելի է բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում պահանջում էին բաց վիրահատական միջամտություններ՝ հեմանգիոմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ, ներքին արյունահոսություններ, գլխուղեղի անոթների անևրիզմաներ, արգանդի միոմա, տարբեր տեղակայման նորագոյացություններ և այլն:

 

Նշենք, որ վերը նշված միջամտությունների մեծ մասը իրականացվում է տեղային անզգայացմամբԺամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ, երբ հիվանդը լիովին գիտակցության մեջ է:

 

Լյարդի չարորակ նորագոյացությունների դեպքում ժամանակակից բժշկության մեջ կիրառվում է քեմոէմբոլիզացիայի մեթոդը՝ էմբոլիզացիայի զուգակցումը տեղային քիմիաթերապիայի հետ, որն ապահովում է երկակի ազդեցություն՝ ուռուցքը սնող անոթի խցանում և, միաժամանակ, քիմիապրեպարատի ներմուծում, որի դեպքում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության:

 

Տվյալ մեթոդի արդյունավետությունն ապացուցված է ժամանակի մեջ, գիտական հետազոտություններով, ամբողջ աշխարհում գործնական կիրառմամբ:

   

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ2014թ. մայիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ-սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացվել է լյարդային զարկերակների տրանսարտերիալ քեմոէմբոլիզացիա, որը սկիզբ դրեց «Էրեբունի» բժշկական նմանատիպ վիրահատությունների հետագա իրականացմանը:

 

21.03.2015թ. հիվանդ Ի.Ա., ում մոտ ախտորոշվել է լյարդի աջ բլթի մեծ չափերի չարորակ նորագոյացություն, իրականացվել է ընդերային զարկերակների անգիոգրաֆիա և լյարդային աջ զարկերակի ընտրողական քեմոէմբոլիզացիա՝ Hepasphera 25 mg+Doxorubicin 100 mg դեղամիջոցների կիրառմամբ:

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է նորմալ, հիվանդի մոտ դիտվել է հետէմբոլիզացիոն համախտանիշ (հետվիրահատական շրջանում համարվում է նորմալ), որը վերացվել է դեղորայքային եղանակով:

 

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակԿատարված էմբոլիզացիայի արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ է մեկ ամիս անց իրականացնել լյարդի ՀՏ-հետազոտություն:

 

Հիվանդը դուրս է գրվել երկրորդ օրը, շարունակում է մնալ ուռուցքաբանի հսկողության տակ:

 

Նշենք , որ նմանատիպ վիրահատություններ կատարվում են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ