Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել. magaghat.am

Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել. magaghat.am

Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, ում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ.

 

«Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով: Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ո՛չ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա: Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել: Պատվաստանյութի շնորհիվ ո՛չ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների առաջացման կանխումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի: Վերջին դեպքում Մկրտչյանի դեղամիջոցի պատվաստմամբ հնարավոր է կանգնեցնել հետագա պրոցեսը:

 

Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում պրեպարատը գրանցված է, կա թույտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում: Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի.«Դա, իհարկե՛, ոչ բոլորի սրտով է, քանի որ օնկոլոգիայում եւս կա անառողջ կոորպորատիվ շահ», խոստովանում է Լ. Մկրտչյանը:

Սկզբնաղբյուր. magaghat.am
Լուսանկարը. magaghat.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ