Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ:

Հարցազրույց Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանի հետ:

Վերջին տարիներին, անգամ առանց պաշտոնական տվյալների ուսումնասիրության, բոլորիս համար պարզ է, որ ուռուցքային հիվանդությունները` շատ այլ հիվանդությունների հետ, մեծ աճ են գրանցել: 


–   Ուռուցքային հիվանդացությունն, իրոք, աճել է և նաև՝ երիտասարդացել ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դա, կարծում եմ, ուրբանիզացիայի, հասարակության զարգացման հետ է կապված: Այդ թիվը մեծ է նաև այն պատճառով, որ արդյունավետ բուժման հետևանքով հիվանդները երկար են ապրում ու յուրաքանչյուր անգամ այցելելիս, տվյալ տարում կրկին գրանցվում են: Սակայն, ինչ խոսք, առաջնային հիվանդների թիվը և՛ մեզ մոտ, և՛ արտերկրում աճել է:


–   Ի՞նչ զարգացումներ կան այդ հիվանդությունների ախտորոշումը և ընթացիկ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար:


–   Ախտորոշիչ մեթոդները բավականին լայն տարածում ունեն: Վաղուց բոլորիս հայտնի տոմոգրաֆիկ, հիստոլոգիական և այլ մեթոդներից զատ, 15-20 տարի է, ինչ ներդրվել է օնկոմարկերների որոշումը, ընդ որում, հետազոտությունների ցանկը շարունակում է ավելանալ: Օնկոմարկերների զգայունությունը բավականին բարձր է հատկապես հորմոնակախյալ` կանանց վերականգնողական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքների դեպքերում: Շատ հաճախ այդ մեթոդների զգայունության հաշվին է որոշվում՝ ինչպես ավելի ճիշտ սկսել բուժումը. վիրահատությա՞մբ, թե՞ բուժման այլ մեթոդներով՝ հասնելու օնկոմարկերների ցանկալի նվազագույն քանակին, որից հետո միայն վիրահատելու որոշում կայացնել:


–   Փաստորեն, դա այնքան էլ նորություն չէ, եթե տարիներով կիրառվում է: Իսկ նոր այլ մեթոդնե՞ր…


–   Մեզ մոտ արդեն գենետիկական հետազոտություններ են իրականացվում: Ուռուցքի և՛ ֆենոտիպը, և՛ գենոտիպն են որոշում, իսկ մոտ ժամանակներս հնարավոր կլինի նախապես պարզել, թե քիմիաթերապիան կոնկրետ դեպքում որքանով է զգայուն: Դեղորայքի նկատմամբ զգայունությունը կլինիկորեն այնքան էլ նկատելի չէ: Մի բան փաստ է. նույն հաստ աղիքի ուռուցքը՝ մի դեպքում նույն քիմիաթերապիան ազդում է, մյուս դեպքում՝ ոչ: Դա է պատճառը, որ աշխարհում սկսել են ավելի մանրամասն ուսումնասիրել ուռուցքի կենսաբանությունը՝ հասկանալու, ինչով է պայմանավորված: Չէ՞ որ քիմիաթերապիան և մյուս բուժման մեթոդները չափազանց լուրջ ու թանկ միջոցներ են, ուստի հարկ է ի սկզբանե հնարավորինս ճիշտ գնահատել իրականացման նպատակահարմարությունը:


Նոր ուռուցքաբանության կենտրոն կբացվի Հայաստանում, որտեղ կիրականացվեն իզոտոպային հետազոտություններ, որոնք համակարգչային տոմոգրաֆիայից և այլ ախտորոշման մեթոդներից ավելի զգայուն են՝ ուռուցքի տարածվածության մասին առավել ամբողջական տեղեկատվություն տալու, հատկապես լիմֆատիկ համակարգի հիվանդությունների ժամանակ: Այդ մեթոդներն աստաճանաբար ներդրվում են Հայաստանում, ինչը վկայում է առաջընթացի մասին:


–   Հետազոտություններից որ՞ն է առավել կարևոր՝ գնահատելու բուժման արդյունավետությունը:


–   Կարևոր ցուցանիշ է օնկոմարկերների որոշումը: Վիրահատությունից առաջ օնկոմարկերների ստուգումը գրեթե պարտադիր է, հատկապես հորմոնակախյալ ուռուցքների ժամանակ: Ընդ որում անհրաժեշտ է հենակետային ցուցանիշ ունենալ, ինչն օգնում է կողմորոշվելու վիրահատական եղանակի ընտրությանը դիմելուն, կամ, առահասարակ, դիմելուն: Եթե ցուցանիշը բարձր է, ուրեմն օնկոգործընթացը բավականին ակտիվ է: Այդ դեպքում լրջորեն քննարկվում է, թե ո՞ր մեթոդից է արդյունավետ բուժումն սկսելը: Օնկոմարկերի դերն այս պարագայում մեծ է, որոնք որոշվում են նաև վիրահատությունից առնվազն 2-3 շաբաթ հետո, երբ օրգանիզմը վիրահատության ստրեսներից հանգստանում է, և յուրաքանչյուր քիմիաթերապիայի կուրսից առաջ ու հետո: Արդյունքում հնարավոր է դառնում պարզել՝ որքանով է բուժումն արդյունավետ:


–   Լինո՞ւմ են գործընթացի ակտիվության և հետազոտությունների արդյունքների միջև անհամապատասխանություններ: Լաբորատորիաների մեծ ցանցը դրանց վերահսկողությունն անկասկած դարձնում է դժվար: Որքանո՞վ են վստահելի մարդկային կյանքի համար այդքան կարևոր այդ արդյունքները:


–   Սա ամենադժվար հարցն է: Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններում խնդիր է հավաստի տվյալներ տալը: Հարկ է նախապես պարզել՝ որքանով է տվյալ լաբորատորիան վարկանշային: Սա կարևոր է, քանի որ բժիշկը ստիպված է ընդունել հետազոտության արդյունքը որպես փաստ:


–   Անդրադառնանք բուժման հարցերին: Ուռուցքով հիվանդների վիրահատություններ իրականացվում են ո՛չ միայն մասնագիտացված կենտրոններում…


–   Բնականոն դիտարկում է… Դա կապված է հիվանդների ընտրության հետ: Այստեղ հաճախ դեր է խաղում հոգեբանական առումով ուռուցքաբանական կլինիկայից խույս տալը: Հարկ է իրազեկել ազգաբանակչությանը, որ ուռուցքաբանների մոտեցումը վիրաբուժական տեսակետից շատ դեպքերում այլ է, քան ընդհանուր վիրաբուժական ցանցում: Այստեղ խնդիրը միայն ուռուցքը հեռացնելը չէ, հաճախ մասնագիտական արմատական մոտեցում է պահանջվում՝ անատոմիական զոնաների պրակտիկ իմացությամբ: Կարևոր է նաև որոշում կայացնելը՝ ինչի՞ց սկսել. վիրահատությու՞ն, քիմիոթերապի՞ա, թե՞ ճառագայթում: Այսինքն, խոսքը համալիր բուժման մասին է:
Ըստ վիճակագրության ուռուցքաբանության մասնագիտացված կենտրոններում կատարված վիրահատությունները 15-20%-ով առավել արդյունավետ են:


–   Դժվարություններ լինո՞ւմ են առաջնային օջախը ճիշտ որոշելու հարցում:


–   3-5 տոկոս դեպքերում մետաստազների առկայությամբ անգամ հնարավոր չէ գտնել առաջնային օջախը:


–   Որքանո՞վ է կարևոր բուժման ընթացքում հիվանդի ընդհանուր օրգանիզմի վերահսկողությունը: Գաղտնիք չեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետևանքներն ու հնարավոր բարդությունները:


–   Խիստ կարևոր է: Քիմիաթերապիան կարող է լուրջ բարդություններ առաջացնել, ինչի մասին պարտադիր է հիվանդին և հարազատներին տեղեկացնել: Նախքան քիմիաթերապիան անհրաժեշտ է հետազոտել հիվանդին՝ օրգանիզմի տանելիությունը որոշելու: Այդ նպատակով հարկ է պարբերաբար՝ յուրաքանչյուր քիմիաթերապիայից առաջ, ընթացքում և ավարտին, արյան հետազոտություններ իրականացնել, էխոկարդիոգրաֆիա` սրտի վիճակը վերահսկելու, նյարդային համակարգի հետազոտություն՝ նեյրոպաթիկ իրավիճակները հայտնաբերելու և այլն: Իհարկե, կլինիկական նշաններն էլ են հուշում` երբ ինչ անել: Բուժման գործընթացում կարևոր է նաև դեղորայքի ընտրությունը, առավել վստահելի են բրենդային դեղերը:


Ուռուցքային հիվանդությունների բուժման ծախսերը բավականին բարձր են, և, հաշվի առնելով մեր ազգաբնակչության սոցիալապես ոչ բարվոք վիճակը, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ խնդիր է դա շատերի համար: Առանց այն էլ ախտորոշման արդյունքում սթրեսի մեջ հայտնված հիվանդը միաժամանակ հայտնվում է նաև բուժման ծախսերը հոգալու անկարողության սթրեսային վիճակում: Ստացվում է, որ ոչ բոլորն ունեն բուժման և ուրեմն` ապրելու իրավունք…


–   Վճարման խնդիրներ, իհարկե, կան: Պետությունն այստեղ իր մասնաբաժիններն ունի և հնարավորինս փորձում է թեթևացնել նրանց վիճակը: Խնդիրն այն է, որ, առհասարակ, բժշկության ոլորտում մատուցվող ծառայությունները գնահատված չեն: Մեր երկրում և նրա սահմաններից դուրս վճարման տարբերությունը կարող է գերազանցել մի քանի անգամ: Եթե գնահատված լինեին, կգործեին վճարման տարբեր եղանակներ: Եղանակներից մեկը հնարավորինս պետության մասնակցությունն է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին:


–   Ի՞նչ կասեք մասնավոր կլինիկաներում բուժման` քիմիոթերապիայի որակի և դրա հսկողության մասին: Այժմ շատ դժվար է կողմնորոշվել բազմաթիվ կլինիկաների ցանցում, երբ հատկապես բժշկությունից ոչինչ չես հասկանում: Այդ դեպքում սխալները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ, այդպես էլ մնում են չհասկացված և չբացահայտված:


–   Մասնագիտացված տարբեր կենտրոնները որքան շատ լինեն, այնքան աշխատանքներն ավելի լավ և դրական արդյունք կունենան: Ինչ վերաբերում է մասնավոր կլինիկաներին, նրանք առաջին հերթին աշխատում են ստանալ ուռուցքաբանական ծառայություն մատուցելու լիցենզիա, որից հետո հրավիրել լիցենզավորված քիմիաթերապևտներ: Անկախ նրանից, մասնավոր կլինիկա է, թե՝ ոչ, Առողջապահության նախարարության (ԱՆ) վերահսկողություն պետք է լինի: Գործում է ԱՆ գլխավոր մասնագետների քիմիաթերապևտների ինստիտուտ, որը վերահսկում է գործառույթները, նաև փորձում կարգավորել դրանք:


–   Մեզ մոտ, որքան գիտեմ, ընդունված չէ հիվանդին տեղեկացնել իր ախտորոշման և վիճակի մասին: Այդ մասին ասվում է միայն հարազատներին: Այդ դեպքում հիվանդի վերաբերմունքն իր առողջական խնդիրներին կարող է լինել ոչ ճիշտ և անլուրջ: Հասուն մարդը միշտ էլ պարտավոր է իր վիճակի մասին հնարավորինս լիարժեք պատկերացում ունենալ և, ըստ այդմ, ծրագրել իր անելիքը… 


–   Այս հարցում, իհարկե, հայկական կենսակերպն իր տեղն ունի: Որպես բժիշկ կարող եմ ասել. երբ հիվանդը տեղեկացված է, նրա հետ հեշտ է աշխատել, միանգամից քննարկել բուժման հարցերը, կարողանում ենք ծրագրել ժամանակաչափը: Հիվանդներից շատերը գիտեն ինչի համար են եկել, սակայն խույս են տալիս պարզ խոսելուց: Մոտեցումն անհատական է: Մի բան հստակ է՝ հիվանդին խաբելու իրավունք չունենք: Ընդհանուր առմամբ, բուժման ընթացքում մոտ 90% դեպքերում հիվանդներին պարզ է դառնում իրավիճակը:


–   Այս հիվանդության ախտորոշմանը հիմնականում զուգակցում է դատապարտվածության զգացողություն, եթե անգամ բուժման ճիշտ կազմակերպումը առողջանալու երաշխիքներ տա:


–   Ուռուցքային հիվանդությունը մյուս հիվանդությունների նման ենթակա է բուժման: Ասեմ ավելին. այս հիվանդությունից մահացության տոկոսն ավելի ցածր է, քան սրտային և մի քանի այլ` ոչ ուռուցքային հիվանդություններից, որոնցից, ի դեպ, ոչ-ոք այսքան չի վախենում: Ուռուցքի ախտոշումը բերում է սարսափի մթնոլորտ: Այդ վիճակը փոխելու համար ազգաբնակչության հետ պետք է աշխատել: Ուռուցքային հիվանդությունը վերջնական դատապարտվածության մասին չի խոսում: Նրանք հիվանդներ են, ովքեր նույնպես արդունավետ բուժում կարող են ստանալ, շարունակել ապրել ու աշխատել. խնդիրը ժամանակին դիմելն է:

 

Ուշացած դեպքերն, անկասկած, լարվածություն են առաջացնում նաև բժիշկների մոտ, որի պարագայում հաջողության հասնելու համար պետք է օգտագործել ուռուցքաբանության ամբողջ արսենալը` բոլոր մեթոդները և ձեռքերը երբեք վայր չդնել:

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ