Բժիշկներ
ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. հարզազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
«Հայ օգնության ֆոնդ»-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ՝ Մեդ-Պրակտիկը կներկայացնի հարցազրույցներ այն առաջադեմ մասնագետների հետ, ովքեր, ՀՕՖ-ի հետ համագործակցության արդյունքում, Հայաստանում բժշկության զարգացման մեջ մեծ ներդրումներ ունեն: Մեր առաջին զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը:
– Որպես Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր գործունեությունը, հիմնական նպատակները:
– Մեր կառույցը զբաղվում է երեխաների, դեռահասների առողջությանն առնչվող հարցերի կազմակերպչական-մեթոդական համակարգմամբ, աջակցում տարբեր չափորոշիչների, հոդվածների, մեթոդականների թարգմանությանը և հրապարակմանը: Բացի այդ, մենք կատարում ենք նաև որոշակի հետազոտություններ տվյալ ոլորտում: Կազմակերպում ենք ուսուցողական միջոցառումներ՝ կոնֆերանսներ, թրեյնինգներ, մասնակցում տարբեր ծրագրերի իրականացմանը նաև այլ կազմակերպությունների հետ համատեղ:
– Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը ՀՕՖ-ի հետ:
– Մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Համատեղ իրականացված ծրագրի շահառուները Հայաստանի և Արցախի բժիշկներն են, ովքեր շուրջ մեկ ամիս մասնակցում են մեր գործունեությանը, փորձ ձեռք բերում: Տարեկան ունենում ենք 10-15 վերապատրաստվող մասնագետ:
– Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:
– Բժշկի մասնագիտացումը, վերամասնագիտացումը բարդ գործընթացներ են, սակայն, կարելի է ասել՝ մեկ ամիսը բավարար ժամկետ է, որ բժիշկը կարողանա ստանալ իրեն անհրաեշտ փորձն ու տեղեկատվությունը: Նրանք տեսնում են մոտեցումների ռազմավարություն, աշխատանք սարքավորումների հետ, որոնք հետագայում կիրառության մեջ են դնում սեփական պրակտիկայում: Շատ կարևոր հանգամանք է նաև աշխատանքային, գործընկերային այն կապերի հաստատումը, որը տեղի է ունենում վերապատրաստման ընթացքում:
– Նոր ծրագրեր նախատեսո՞ւմ եք ՀՕՖ-ի հետ:
– Կարծում եմ՝ համատեղ աշխատանքը շարունակական կլինի և արդյունավետ:
– Որպես երեխաների սնուցմանը վերաբերող կարևորված ծրագրին հարող հարց. փորձենք ամփոփել 2014 թ. մայիսին տեղի ունեցած «Սնուցումը՝ որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար. իրավիճակը Հայաստանում» համաժողովի արդյունքները:
– Կոնֆերանսը չափազանց կարևոր էր՝ մի քանի հանգամանքներից ելնելով: Մենք բավականին «վատառողջ» սնվող ժողովուրդ ենք, քիչ ենք ուշադրություն դարձնում սննդակարգին, ինչն ազդում է բոլորիս՝ մեծից փոքրի վրա: Այդ կոնֆերանսը վեր հանեց շատ լուրջ խնդիրներ, բարձրացրեց հարցեր, որոնց պետք է շարունակաբար անդրադառնալ: Առաջիկայում ունենալու ենք, օրինակ, դպրոցներում սնուցմանը նվիրված միջոցառում:
– 2013-ին Ձեզ հետ իրականացված մի հարցազրույց ներկայացվել է «11 տարեկան հայ երեխաներն ամենաերջանիկն են» վերնագրով… Ինչո՞վ է պայմանավորված այդ ձևակերպումը:
– Դա իրականում հետազոտության արդյունք է, որն իրականացվել է 2010 թվականին: Այդ հետազոտությունը չորս տարին մեկ է իրականացվում: 2014-ի հետազոտությունն արդեն արված է, բայց արդյունքները դեռևս մշակված չեն, քանի որ մեծ ծավալի աշխատանք է: Ինչ վերաբերում է 2010 թվականի հետազոտությանը, այդ տվյալները հրապարակվեցին նաև միջազգային մամուլում: Պարզվում է, որ 11 տարեկան երեխայի երջանկության առաջին նախապայմաններից է լիարժեք ընտանիքը, որտեղ կա հայր և մայր, ովքեր հոգատար են ընտանիքի հանդեպ: Այդպիսի ընտանիքների թվով Հայաստանը լավ դիրքերում է՝ աշխարհի շատ երկրների համեմատ: Մյուս կարևոր հանգամանքն է, որ երեխան սիրի իր դպրոցը, իսկ Հայաստանում երեխաները սիրում են դպրոցը՝ որպես իրենց հիմնական սոցիալիզացիայի վայր: Մեկ այլ կարևոր հանգամանք է ընկերներ ունենալը, նրանցով շրջապատված լինելը: Մոտավորապես 15 տարեկանից է սկսվում այդ առումով բավարարվածության զգացման անկում:
– Հայաստանում այսօր երեխաների շրջանում թերսնուցման խնդիր կա: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող հասկանում է ճիշտ սնուցման դերը. այլ բան է, որ հետևողական չի լինում, քանի որ դրա համար որոշակի ջանքեր են պահանջվում: Վստահ եմ՝ ծնողների մոտավորապես 95 տոկոսը գիտակցում է, որ երեխան պետք է նախաճաշի, որ երեխայի սնուցումը պետք է լինի բալանսավորված: Բարեբախտաբար, Հայաստանւմ կա առողջ սնունդ, և այդ առավելությունները պետք է օգտագործել՝ երեխաներին առողջ մեծացնելու: Օրինակ՝ երջանիկ ենք, որ ունենք այսպիսի ջուր. դա հատկապես ակնհատ է դառնում, երբ հատում ես սահմանները:
– Ձեր խորհուրդը ծնողներին…
– Երեխան առավոտյան տնից պետք է դուրս գա նախաճաշած. անպայման պետք է հետևել դրան:
25.03.2015 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ