Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյան. erebouni.am

«Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյան. erebouni.am

«Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյան

Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից 2015 թվականի մարտի 13-ը նշվում է որպես Քնի համաշխարհային օր (World Sleep Day): Օրվա նպատակն է բարձրաձայնել քնի հետ կապված խնդիրների մասին՝ հրավիրելով հասարակության և մասնագետների ուշադրությունը քնի կարևորության վրա: Յուրաքանչյուր տարի ընտրվում է կարգախոս, որի շուրջ էլ կառուցվում են հիմնական ակտիվությունները: Այս տարվա կարգախոսն է՝ «Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական»: Քնի խնդիրների մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյանի հետ:

 

–   Խոսենք քնի հիմնական խանգարումների մասին: Ի՞նչ նոր խնդիրներ եք նկատում:

 

–   Քնի համաշխարհային օրը, որին յուրաքանչյուր տարի մենք անդրադառնում ենք տարբեր միջոցառումներով, սկսել է նշվել 2008 թվականից՝ մարտ ամսի երկրորդ ուրբաթ օրը:

 

Քնաբանությունը բավականին բազմազան ոլորտ է և գործ ունի տարաբնույթ պաթոլոգիաների հետ: Նման օր նշելու հիմնական նպատակը թե՛ մասնագետներին և թե՛ պացիենտներին կոչ անելն է ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդրին: Ում էլ հարցնենք, կասի՝ քունը շատ կարևոր է, այո, բայց երբ հերթը հասնում է խնդիրների մասին իմացությանը և մասնագետներին դիմելիությանը, գոհացնող չեն տվյալները: Քնի հարցերը կարգավորելը չկա մեր մշակույթում:

 

Կա մի ամբողջ ուղղություն՝ քնի հիգիենա, որը Հայաստանում շատ անտեսված խնդիր է: Քնի խանգարումներն իրականում բավական տարածված են մեզ մոտ և բազմազան: Դրանցից մեկը անքնությունն է՝ ինսոմնիան: Նրանով տառապում է բնակչության 10-15 տոկոսը: Քրոնիկ անքնությունը թե՛ առողջական և թե՛ սոցիալական բավականին լուրջ խնդիր է:

 

Բացի անքնությունից, մարդիկ շատ են գանգատվում նաև քնկոտությունից, հատկապես ինչին այս տարի ուշադրություն ենք դարձնում: Այս տարի Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի թիրախային թեման ցերեկային արտահայտված քնկոտությունն է: 

 

–   Առողջական խնդիրների դեպքում մարդը սովորաբար զգում է տհաճություն: Քնկոտության դեպքում կա հաճույքի գործոն հատկապես քնել սիրողների պարագայում: Արդյո՞ք դա էլ է խանգարում պայքարին: Երբեմն այնքան են մոտենում, օրինակ, ծուլությունն ու քնկոտությունը, որ դժվար է առանձնացնել՝ դա մարդու բնավորությունն է, թե քնի խանգարում:

 

–   Իրականում, այո, հարակից խնդիրներ եք ներկայացնում, բայց հաշվի առնենք, որ քնկոտությունը առավոտյան ուշ արթնանալ սիրելը չէ: Այս դեպքում քնի ժամերի, ռիթմի շեղման հարցն է, որը ևս խանգարում է համարվում: Իսկական քնկոտությունն այն է, երբ մարդը բավարար քնում է՝ յոթ-ութ ժամ, բայց ցերեկային ժամերին լինում է քնելու անդիմադրելի ցանկություն: Սա նաև սոցիալական խնդիր է, քանի որ կարող է ո՛չ միայն քնի բազմապիսի խանգարումների հետևանք լինել, այլև պատճառ դառնալ, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման:

 

–   Այս տարվա կարգախոսն է՝ «Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». ի՞նչ ասել է «որակյալ քուն», ի՞նչ պայմաններ է պետք քնի որակը բարձրացնելու համար:

 

–   Քնի հիգիենան հենց այն մոտեցումների համալիրն է, որն օգնում է առօրյայում խուսափել քնի խանգարումների ռիսկից: Կան մի քանի ոսկե կանոններ:  Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիան հավաքել է, այսպես կոչված, տասը կանոններ, թե ինչ անել հանգիստ լինելու համար, որի պարագայում քունը չի խախտվի: Շատ կարևոր է, օրինակ, պահպանել քնի նորմալ ռեժիմը և ամեն պատեհ-անպատեհ առիթով չխախտել այն: Խուսափենք ակտիվացնող միջոցներից, օրինակ՝ կոֆեինից, որը պարունակվում է ո՛չ միայն սուրճի մեջ, այլև, օրինակ, թեյի, այլ ըմպելիքների ևս, խմորեղենի, շոկոլադի... Եթե այդ խթանիչից խուսափենք հատկապես երեկոյան ժամերին, խնդիրների հավանականությունը փոքրանում է: Նույնը վերաբերում է նիկոտինին: Ալկոհոլը ևս պետք չէ չարաշահել:

 

–   Քնի խանգարումներն ունեն նաև հոգեբանական կողմ: Օրինակ՝ մարդն ունի սթրեսներ, տագնապներ: Ներառո՞ւմ եք նաև հոգեբանների աշխատանք:

 

–   Միանշանակ: Հատկապես անքնության դեպքում հոգեբանական մասը շատ մեծ է: Բուժումը ո՛չ միայն դեղորայքային է, այլև կիրառվում են հոգեբանական տարբեր տեխնիկաներ: Երբ կոմբինացնում ենք այս երկու բաղադրիչները, միանշանակ, ավելի արդյունավետ աշխատանք է ստացվում: Պատահական չէ, որ կարգախոսում նշվում է «առողջության և երջանկության գրավական». անքնության բացակայությունը նպաստում է երջանիկ լինելուն:

 

–   Ստացվում է՝ որակյալ արթուն վիճակը բերում է լավ քնի, և, հակառակը, լավ քունը՝ որակյալ արթուն վիճակի:

 

–   Այո, դա երկկողմանի կապ է, և նման է հավի ու ձվի հայտնի պատմությանը:

 

–   Կա՞ն նշաններ, որոնց առկայությամբ մարդը կարող է ասել՝ իր քունը որակյալ է: Օրինակ՝ երազ է տեսնում կամ չի տեսնում, քնում ու արթնանում է, և այդ ընթացքը չի հիշում...

 

–   Կարևոր ցուցիչ են մարդու զգացողություններն արթնանալիս. բավարարված է արդյոք իր քնից, թե՝ ոչ: Դա ներառում է և՛ ֆիզիկական ինքնազգացողությունը, և՛ հոգեբանական զգացողությունները: Պատահում է, որ կարծես թե նորմալ ես քնել, բայց արթնանում ես հոգնած-ջարդված, ասես ծանր գործ արած լինես: Հետազոտությունները կարող են ցույց տալ, որ կա, օրինակ, քնի շնչառական խնդիր:

 

–   Դուք շատ հետաքրքիր մասնագիտություն ունեք՝ քնաբան. հետաքրքիր է, թե ինչպիսին է քնաբանի քունը:

 

–   Շատ կարևոր հարց եք տալիս: Հաճախ լինում է, որ մենք խոսում ենք ուրիշների խնդիրներից, բայց սեփականը մոռանում ենք: Ուշադրությունը սևեռել սեփական խնդրին երբեմն այնքան էլ չի ստացվում: Միանշանակ, ձգտումը կա, և, գոնե մասամբ, դա իրականացվում է: Ես միշտ հիշեցնում եմ, որ մեր կյանքի մեկ երրորդը, որը քնած ենք անցկացնում, շատերին թվում է, թե ժամանակի անիմաստ ծախս է. իրականում շատ իմաստալից է: Ավելի լավ է այդ մեկ երրորդը լավ քնել և հաջորդ երկու երրորդը արդյունավետ օգտագործել:

 

–   Հանդիպում են առասպելական պատմություններ մարդկանց մասին, որոնք չեն քնել ու գիշեր-ցերեկ աշխատել-արարել են, օրինակ՝ Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին: Հնարավո՞ր է նման բան:

 

–   Պետք չէ գնալ նման օրինակների հետևից... Նախ՝ ոչ-ոք չի ասում, թե նրանք անքնություն չեն ունեցել, երկրորդն էլ՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս ուղիղ կապը ուղեղի արդյունավետ աշխատանքի և քնի որակի միջև:

 

Այդ պարագայում նման խոսակցություններն այնքան էլ լուրջ չեն թվում: Պետք չէ հետևել հազարից մեկին և ունենալ առողջական խնդիրներ:

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...

Բժշկի ընդունարանում
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Բժշկի ընդունարանում
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ...

Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Սրտանոթաբանություն Բժշկի ընդունարանում
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2

«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր №2
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր  №2

Բժշկի առաքելությունը, նրա գերխնդիրը միշտ եղել և մնում է կյանքեր փրկելը։


Պատերազմի ժամանակ սակայն, սպիտակ բանակի ներկայացուցիչները, կյանքեր փրկելու իրենց առաքելությունն...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան

Հուլիսի 16-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է...

«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1
«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1

«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 1.2021
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ

Տիգրան Քամալյանն անոթային վիրաբույժ է, «Վլ․Ավագյանի անվ․» բժշկական կենտրոնում է աշխատում, մի քանի գործընկեր բժիշկների հետ մասնակցել է Արցախյան  44-օրյա պատերազմին. պատմում է պատերազմում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ