Բժիշկներ
Ինչպե՞ս վարվել, ու՞մ դիմել, էսթետիկ բժշկության գեղեցիկ պատկերացումներն ու արդյունքները սեփական արտաքինի վրա իրապես զգալու ու գնահատելու համար
Լիլիթ Թումանյան` բժիշկ, ով ի զորու է իրագործել ցանկությունների այն լայն շղթան, որն իրոք կնոջը տալիս է երջանիկ լինելու կարևորագույն զգացումը: Այս նուրբ ու քնքույշ բժիշկը շուրջ երկրորդ տասնամյակն է, ինչ գեղեցկություն ու հմայք է պարգևում ոչ միայն հանրային ճանաչում ունեցող մարդկանց, այլ նաև մեր քաղաքի բազմաթիվ կանանց ու աղջիկների: Նա ընգրկված է մեր քաղաքի ամենապահանջված բժիշկների ցանկում: 2014 թ-ին ճանաչվեց որպես ՀՀ էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետ: Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկն է, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան էսթետիկ բժշկության ոլորտի մի շարք ընկերությունների փորձագետը:
– Ովքե՞ր են դասվում Ձեր սիրելի պացիենտների թվին:
– Անկեղծ ասած չեմ կարող առանձնացնել իմ պացիենտներին` սիրելի ու չսիրված: Յուրաքանչյուր պացիենտ ինձ համար առանձնահատուկ է: Կարծում եմ իմ աշխատանքում ամենակարևորը երկկողմանի հիմնական նպատակն է, որը համախմբում է ինձ և պացիենտին` ստանալ սպասվող արդյունքը:
– Ի՞նչն եք հատկապես կարևորում կնոջ արտաքինում:
– Ես բժիշկ եմ, ուստի առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում մաշկի վիճակին, ատամներին, մազերին և ինչու ոչ նաև եղունգներին, որոնք շատ բան են ասում մարդու մասին:
– Ունե՞ք արդյոք սեփական գեղեցկության բանաձև, որը կիրառում եք:
– Չկան գեղեցիկ լինելու պատրաստի բանաձևեր: Գեղեցկության զգացողությունը թաքնված է արտաքինի և ներքինի ներդաշնակության մեջ: Սովորաբար ինչպես մարդն իրեն զգում է , այնպես էլ շրջապատն է նրան ընկալում:
– Ի՞նչն է Ձեզ առավել դուր գալիս ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ:
– Այսօր էսթետիկ բժշկությունը մարդուն տալիս է անսահմանափակ հնարավորություններ պայքարել ժամանակի գործոնի ազդեցության դեմ, ինչպես նաև բարելավել սեփական արտաքինը: Ժամանակը, ոչ ճիշտ ապրելակերպը, առօրյա հոգսերն ու կյանքի արագ ռիթմը իրենց ազդեցությունն են թողնում մարդու արտաքինի վրա: Բայց սա 21-րդ դարն է և այսօր անհնարին գրեթե ոչինչ չկա: Տեսնում ես մարդուն փորձում գուշակել նրա տարիքը, սակայն շատ հաճախ սխալվում էս, քանի որ գիտության և բժշկության վերջին ձեռքբերումներն ուղղակի հրաշքներ են գործում: էսթետիկ բժշկությունը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նվաճել աշխարհը, գրավեց մարդկանց ուշադրությունն իր նուրբ ու գեղագիտական արդյունքներով` հնարավորություն տալով ոչ վիրահատական ճանապարհով իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք նախկինում կատարվում էին բացառապես պլաստիկ վիրահատական ճանապարհով:
– էսթետիկ բժշկության մեջ կա՞ն մեթոդներ որոնք առավել էք գերադասում:
– Էսթետիկ բժշկության մեթոդներն ու դրանց կիրառումը կատարվում է ըստ հստակ ցուցումների: Սակայն պրակտիկայում ես ամենից հաճախ կիրառում եմ ներարկումային միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ առավել արտահայտված արդյունք հաշված րոպեների ընթացքում: Առավել գերադասում եմ այն միջամտությունները, որոնք ուղղակի և անուղղակի կապված են տարիքային փոփոխությունների հետ` միմիկական կնճիռներ, դեմքի, շրթունքների, այտերի մոդելավորում և այլն: Իհարկե յուրաքանյուր դեպք պահանջում է խիստ անհատական մոտեցում և բուժման առանձնահատուկ տակտիկա:
– Որո՞նք են Ձեր հետագա քայլերը
– Մեր առաքելությունն առաջին հերթին որակյալ ծառայությունների մատուցմն է հանրությանը: Այս առումով մեզ համար առաջին տեղում է մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և իրարկե նրանց մարդկային հատկանիշները, չէ որ բժիշկ լինելը դա ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև կոչում: Նպատակներ և ապագայի ծրագրեր կարծում եմ շատերն ունեն, այստեղ ամենակարևորն է չսխալվել և քայլել այն ուղղով, որը տանում է դեպի դրանց իրականացմանը:
08.02.2015 Կարդացեք նաև
23.03.2026
03.04.2025 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ