Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Նամակ խմբագրությանը. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, բժշկուհի Աննա Հովհաննիսյան

Նամակ խմբագրությանը. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, բժշկուհի Աննա Հովհաննիսյան

Սոցցանցերում Մեդ-Պրակտիկ թիմի կողմից տեղադրված հայտարարությանն՝ այն մասին, որ արդեն հայտնի են Մեդ-Պրակտիկ կայքում 2014 թ. ամենաորոնված բժշկի և գիտաբժշկական հոդվածի հեղինակի անունները, ամենափնտրված դեղագործական ապրանքանիշն ու բուժկազմակերպությունը, և որ արդյունքները կհրապարակվեն հին տոմարով Նոր Տարվա տարեմուտին՝ հունվարի 13-ին, եղավ յուրօրինակ արձագանք, որը հրապարակում ենք ստորև.

 

«Բարև Ձեզ... Ես ՝ Բելա Ասլանյանս, այսօր ցանկանում եմ խորհին շնորհակալություն հայտնել ՀՀ «Անձավաբուժության հանրապետական կենտրոնի» անձավաբուժության բաժնի վարիչ, թոքաբան Աննա Վլադիմիրի Հովհաննիսյանին նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, անսահման բարձր մարդկային հատկանիշների, վստահություն ներշնչելու և բոլոր պարագաներում վերին աստիճանի զուսպ լինելու համար: Նա այն բժիշկներից է, ով արդեն մի խոսքով անգամ բուժում է հիվանդին ու ամենածանր վիճակում ելք է գտնում:


իմ աղջիկը՝ Ջուլիետա Պագալմյանը, ով ունի ալերգիկ խնդիրներ և փոքր տարիքից գարնանային ամիսներին արտահայտվում են հազով, աչքերի քորով, այս տարի դարձան անկառավարելի: Դա արտահայտվում էր սաստիկ հազով և փսխումներով, կարծես սկիզբ ու վերջ չունեյին... Տևեցին այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ քաղաքի հիվանդանոցներով շրջելով չհասանք «Անձավաբուժության Հանրապետական կենտրոն» և, աստծո կամոք, չհանդիպեցինք բժշկուհի Աննա Վլադիմիրովնային:

 

Երբ նրան տեսա, նույն վայրկյանից հասկացա, որ աղջիկս հուսալի ձեռքերում է: Շատ բարդ է քրոնիկ պաթոլոգիաներով հիվանդների համար գտնել այսպիսի որակավորում ունեցող բժիշկ... Մեր բժշկուհին օր ու գիշեր պայքարեց՝ աղջկաս օգնելու համար: Նա այն հազվագյուտ բժիշկներից է, ով չի նայում հիվանդի գրպանին, նա ուղղակի մարդ է բուժում ու փրկում առանց որևէ սպասումի, նա իսկական Աստծո մարդ է, ինչպես հայտնի ֆիլմի անվանումն է: Նա արժանի է ամենաքիչը «Տարվա լավագույն բժիշկ» կոչմանը:

 

Մաղթում եմ, որ բոլոր բժիշկները լինեն բժշկուհի Աննա Հովհաննիսյանի նման:

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՁԵԶ, ԲԺՇԿՈՒՀԻ»:

 

Հարգելի բժշկուհի Աննա Հովհաննիսյան, Մեդ-Պրակտիկ թիմը սիրով հրապարակում է վերոնշյալ նամակը, մաղթանքով միանում նամակի հեղինակ Բելա Ասլանյանին: Հուսով ենք, որ այս հրապարակումը հաճելի անակնկալ է Ձեզ համար:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ