Բժիշկներ
Հայ բժիշկը Կանադայից Ամերիկյան Նեյրոիմիջինգի Ասոցիացիայի մրցանակի է արժանացել. news.am
Կանադայում բնակվող մեր հայրենակից, նյարդաբան Հայրապետ Քալաշյանի քնային զարկերակի հիվանդության վերաբերյալ հոդվածn արժանացել է Ամերիկյան Նեյրոիմիջինգի Ասոցիացիայի (ԱՆԱ-ASN) 2015թ. ՄըքՔիննի մրցանակին՝ որպես նեյրոսոնոլոգիայի ոլորտի լավագույն հոդված: Բժշկին հրավիրել են զեկույցով հանդես գալու 2015թ. հունվարի 15-18-ը Արիզոնայի Քեյրֆրի հանգստավայրում կայանալիք գիտաժողովում:
Հ. Քալաշյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ալբերտայի Համալսարանական Կլինիկայում աթերոսկլերոտիկ վահանիկի ծավալի չափման նոր մեթոդը, որի մասին մենք արդեն գրել ենք, կիրառելիս հայտնաբերել է մի հետաքրքիր հանգամանք. բավականին հաճախ տարբեր հիվանդներ, ովքեր ունեին վահանիկի նույն կամ գրեթե նույն ծավալը, քնային զարկերակի հիվանդության ծանրության խիստ տարբեր փուլերում էին գտնվում: Ավելին, երբեմն ավելի փոքր ծավալով հիվանդն ուներ հիվանդության ծանրության ավելի մեծ աստիճան: Ծանրության աստիճանն էլ որոշվում է այլ մեթոդներով (համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, ՄՌՏ-անգիոգրաֆիա եւ այլն) եւ կախված է քնային զարկերակի նեղացման աստիճանից:
«Այստեղից էլ միտք ծագեց, որ պետք է տվյալ հիվանդին հատուկ մեկ այլ չափում էլ կատարել, նույն մեր մեթոդով, եւ վահանիկի ծավալի ու այդ չափման համադրման արդյունքում ստանալ գործակից (ինդեքս), որը հստակ կապ կունենա զարկերակի նեղացման աստիճանի հետ: Սկսեցի չափել քնային զարկերակի այն մասի ծավալը, որը զբաղեցված է աթերոսկլերոտիկ վահանիկով», – պատմել է նա։
Այս միտքը նյարդաբանը կիսել է նաեւ խմբի պրոֆեսորներից մեկի հետ, ով համարվում է կոնտրաստով էխոսրտագրության հիմնադիրներից մեկը: Նա ընդունել է, որ գաղափարը լավն է, եւ առաջարկել է այն հրապարակել իբրեւ հիպոթեզ, այսինքն նոր միտք, քանի որ կլինիկական երկարատեւ փորձարկումներ կպահանջվեն դրա կարեւորությունը ապացուցելու համար։
«Առաջարկը լավն էր, բայց որ իմ հղացած նոր չափումը հետագայում կարող էր ուրիշների կողմից ապացուցել իր կարեւորությունը, ինձ հանգիստ չէր տալիս...
Այդ օրից բոլոր հետազոտվողների աթերոսկլերոտիկ վահանիկը չափելուն զուգընթաց՝ չափում էի նաեւ զարկերակի սեգմենտի ծավալները, արդեն իմ ունեցած արխիվի հետազոտություններն էլ վերհանեցի, որպեսզի թիվը լինի վիճակագրորեն նշանակալի (statistically significant): Արդյունքում ստացվեց 214 զարկերակ, իսկ արդեն սեպտեմբերն էր ու պետք էր մինչեւ Սեպտեմբերի 25-ը հոդվածն ուղարկել, քանի որ դա Ամերիկյան նեյրոիմիջինգի ասոցիացիայի սահմանած վերջնաժամկետն էր: Տվյալներն ի մի բերելուց հետո, վիճակագրական հետազոտություն կատարեցի եւ պարզվեց... նոր չափումը հստակ վիճակագրորեն նշանակալի կապ ունի քնային զարկերակի նեղացման հետ, այն դեպքում, երբ վահանիկի ծավալը ոչ մի կապ չի ցույց տալիս: Սա արդեն հաղթանակ էր, կամ՝ դրա սկիզբը:
Դա սեպտեմբերի 17-ն էր, իսկ 19-ին ծնվեց իմ տղան՝ Րաֆֆին: Սեպտեմբերի 24-ին էլ հոդվածն ուղարկեցի», – պատմել է Հ. Քալաշյանը։
Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ