Բժիշկներ
«Սաղմերի կրիոկոնսերվացիայի արդյունքում կինը հինգ տարի անց կրկին երեխա է ունեցել». Գեորգի Օկոև
2005 թվականից Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմնավորման մեթոդի (ԱՄԲ) ժամանակ իրականացվում է նաև սաղմերի կրիոկոնսերվացիա (սաղմերի սառնապահպանում) (սառեցում հեղուկ ազոտի մեջ): Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևը`հավելելով, որ օրերս իրենց կենտրոնում հերթական ուրախալի լուրը գրանցվեց. սաղմերի կրիոկոնսերվացիայի արդյունքում կինը հինգ տարի անց կրկին երեխա է ունեցել:
«Սովորաբար արտամարմնային բեղմնավորման ընթացքում ստացվում են մեկից ավելի սաղմեր, իսկ արգանդի խոռոչ են տեղադրվում ոչ ավել, քան 3-ը` նվազեցնելու հղիության և ծննդաբերության բարդությունները: Սաղմերի կրիոկոնսերվացիան մի կողմից թույլ է տալիս հետագայում օգտագործել արգանդի խոռոչ չտեղադրված սաղմերը, մյուս կողմից, հաջորդ անգամ ձվարանների գերխթանման անհրաժեշտություն չի առաջանում, որը նվազեցնում է ինչպես բժշկական հնարավոր բարդությունների հաճախականությունը, այնպես էլ ֆինանսական ծախսերը», - բացատրեց բժիշկը:
Գ. Օկոևի փոխանցմամբ` հինգ տարին Հայաստանի համար մեծ թիվ է, բայց բժշկությունն աշխարհում ունի սաղմերն ավելի շատ տարիներ պահելու փորձառություն: «Ընտանեկան զույգն արտասահմանում երեխա է ունեցել ու տեղափոխվել ապրելու Հայաստանում`բերելով իր հետ սառեցված սաղմը. մի քանի տարի անց այս ընտանեկան զույգն ունեցավ ևս մեկ երեխա: Այնպես որ, այս մեթոդն արժանի է ուշադրության և ճիշտ մոտեցման դեպքում` կիրառման»,- ընդգծեց զրուցակիցը:
Գ. Օկոևն ասաց նաև, որ իրեն հաճախ են հարցնում, թե արդյո՞ք սաղմերի կրիոկոնսերվացիայի ճանապարհով ծնված երեխան լիարժեք է: «Պետք է ասեմ, որ բժշկությունն ունի արդեն մեծ փորձ և բազմաթիվ դեպքեր, ինչը թույլ է տալիս արդեն ապացուցողական բժշկության տեսանկյունից ասել, որ այդ երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում այն երեխաներից, ովքեր լույս աշխարհ են գալիս բնական ճանապարհով»:
Research Center of Maternal and Child Health Protection
30.12.2014 Մեդ-Պրակտիկ
23.06.2015
Հարգելի IRINA, բարև Ձեզ: Կոնկրետ բժշկական կենտրոն կամ բժշկի խորհուրդ տալ իրավասու չենք: Դուք կարող եք մեր կայքի ծառայություններ բաժնում ընտրել Ձեր ցանկացած վերարտադրողական առողջության կենտրոնը և Ձեր ցանկացած բժշկին:
IRINA
18.06.2015
Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
