Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական ԲԳՀԻ կողմից ստեղծվել է «Նարինե Առողջություն» կաթնաթթվային պատրաստուկը. մեր հյուրն է Կարինե Մայսուրյանը

ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական ԲԳՀԻ կողմից ստեղծվել է «Նարինե Առողջություն» կաթնաթթվային պատրաստուկը. մեր հյուրն է Կարինե Մայսուրյանը

ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնում մի խումբ մասնագեների, գիտաշխատողների կողմից ստեղծվել է «Նարինե Առողջություն» կաթնաթթվային պատրաստուկը ( կենսախտանյութ):

 

Թե ինչ նշանակություն ունի այն մարդու առողջության համար, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության հետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանի հետ:


–  Ի՞նչ է «Նարինե Առողջությունը»: Ընդհանուր պատկերացում կազմելու համար, ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ պատրաստուկ է այն և ի՞նչ բաղադրիչներ ունի:

Կաթնաթթվային սննդամթերքները մարդկությանը հայտնի են շատ վաղուց, բայց առավել նպատակային այն սկսել են օգտագործել 20-րդ դարի սկզբներին, երբ Մեչնիկովը ուսումնասիրենց կաթնաթթվային սննդամթերքի նշանակությունը մարդու օրգանիզմի համար: Աշխարհում գոյություն ունեցող կաթնամթերքների բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պրոբիոտիկները: Պրոբիոտիկը թարգմանաբար նշանակկում է «կյանքի համար»: Դրանք կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնք վերականգնում են աղիքների  խախտված միկրոֆլորան, ճնշում վնասակար մանրէների վերարտադրությունը:


Ինչ վերաբերվում է «Նարինե Առողջությունը» բակտերիալ պատրաստուկին, այն կաթնաթթվային սննդամթերք է, որն ունի կանխարգելիչ և բուժիչ հատկություններ: Այս բակտերիալ պատրաստուկը դեղամիջոց չէ, այլ կենսաբանական բարձր ակտիվությամբ օժտված, առողջության համար շատ օգտակար սննդանյութ, կենսախտանյութ, որը ստացվել է կաթնաթթվային բակտերիաների L. acidophilus EP-2,  317/402 և L. rhamnosus ВКПМ (B 6778) շտամների  զուգակցումից:


–   Ինչո՞վ է տարբերվում շուկայում արդեն առկա կաթնաթթվային պատրաստուկներից:

 –   Շուկայում առկա կենսախտանյութերն օժտված են միայն հակաբակտերիալ հատկությամբ: Մեր կողմից առաջարկված տարբերակի առավելությունն այն է, որ խտանյութը յուրաքանչյուր 100 մլ-ում պարունակում է մեր օրգանիզմի համար օգտակար 5*1011 մանրէներ, ներառում նաև հակասնկային ազդեցությամբ շտամ (L. rhamnosus). այս բաղադրիչների առկայությունն ապահովում է պատրաստուկի ավելի բարձր կենսաքիմիական, հակամիկրոբային և հակասնկային ակտիվությունը: Հարկ եմ համարում նաև նշել, որ ժամկետի ավարտից հետո պատրաստուկում մանրէների քանակը չի նվազում:

 

«Նարինե Առողջությունը» բակտերիալ պատրաստուկ


–   Հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է «Նարինե Առողջությունը» ցուցված:

–   Կենսախտանյութը կարելի է կիրառել առանց որևէ հիվանդության առկայության: Ընդհանուր առմամբ, այն բարձրացնում է իմունիտետը, օրգանիզմն ավելի կայուն դարձնում արտաքին միջավայրի ազդակների ու անբերենպաստ պայմանների դեմ:  Իհարկե, պատրաստուկն ունի նաև կանխարգելիչ և բուժիչ ազդեցություն մի շարք հիվանդությունների ու ախտանիշների դեպքում` դիսբակտերիոզ, դիարեա (լուծ), աղիքային ինֆեկցիաներ, ստամոքի խոց, մարսողական խանգարումներ, մեթեորիզմ, փորկապություն, սրտխառնոց, փսխում, մաշկի սնկային վնասվածքներ, ալերգիաներ, ստոմատիտներ, գինգիվիտներ, և այլն: Բիոխտանյութը կիրառվում է նաև ճառագայթային և քիմիոթերապիայի հետ` վնասակար ազդեցությունը նվազեցնելու ու վերականգնման գործըթացն արագացնելու նապատակով:

–   Կա՞ն հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ:

–   Հետազոտությունների արդյունքում հակացուցումներ չեն հայտնաբերվել, չկա նաև տարիքային սահմանափակում: «Նարինե Առողջությունը» կարելի է կիրառել նաև այլ բուժման միջոցների հետ համակցված, չի առաջացնում ալերգիա, բարդություններ: «Նարինե Առողջությունը» դեղամիջոց չէ, այլ օրգանիզմին խիստ անհրաժեշտ կենսապատրաստուկ, որը կօգնի լինել առողջ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ