Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Եվ կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Եվ կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

2014 թ. մայիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբույժների կողմից պլևրալ խոռոչի 4 կգ զանգվածով հսկայական ուռուցքի հեռացման բացառիկ վիրահատություն է իրականացվել: Այս տիպի վիրահատություններն այնքան էլ հաճախ չեն իրականացվում, քանզի, ըստ իրենց բարդության աստիճանի, բարդագույներից են համարվում:


2014 թ. սեպտեմբերի 29-ին 1954 թ. ծնված հիվանդ Դ. Խ. «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել կրծքավանդակի աջ կեսում բութ ցավերի, հազի, շնչառության դժվարացման, ընդհանուր թուլության, կրծքավանդակի աջ կեսի ձևափոխումների գանգատներով, որոնք ի հայտ էին եկել հիվանդանոց դիմելուց մեկ ամիս առաջ: Հիվանդը մինչ այդ վերոնշյալ գանգատներով սրտաբանական հիվանդանոց էր դիմել, որտեղ հետազոտման տվյալների հիման վրա «աջ պլևրալ խոռոչի հսկայական նորագոյացություն» էր ախտորոշվել:


Եվ կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնումՀիվանդը հետազոտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում. իրականացվել է կրծքավանդակի օրգանների ՀՏ-անգիոգրաֆիա: Ախտորոշումը հաստատվել է: Նախավիրահատական համապատասխան նախապատրաստություններից հետո հիվանդը ենթարկվել է վիրահատական միջամտության:


02.10.14 թ. կրծքավանդակային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.դ. Արտակ Կարլենի Հովհաննիսյանը՝ կրքծավանդակային վիրաբույժներ Գոռ Մելիքյանի և Գագիկ Սողոմոնյանի մասնակցությամբ, աջակողմյան ընդարձակ բազմակոմպոնենտային թորակոտոմիա է իրականացրել. պլևրայի օվալաձև ուռուցքի ամբողջական հեռացում 28х24х20 չափսերով և 3,700 կգ քաշով:


Հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվել պլևրայի հսկայական սոլիտար ֆիբրոզային ուռուցք:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել: Հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել ութերորդ օրը՝ առողջացումով: Մեկ ամիս անց իրականացված հետազոտությունների արդյունքում ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ