Բժիշկներ
Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի. Գևորգ Յաղջյան
Ավարտին է մոտենում ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Արդեն Բելգիայից Հայաստան է տեղափոխվել IBA ընկերության կողմից արտադրված 18/18 արագացուցիչը, ինչպես նաև Պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆը (ՊԷՏ) և Սցինտիգրաֆիա-ՀՏ (համակարգչային տոմոգրաֆ):
Մեր ընթերցողին ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար զրույց ունեցանք Մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:
«Հայաստանի Հանրապետությունում 2002-2012 թվականների ժամանակահատվածում բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունն աճել է մոտավորապես 36.9%-ով: Նույն ժամանակահատվածում մոտավորապես 31.0%-ով աճել է տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ հասնելով 32,580, և մոտավորապես 35.0%-ով աճել է քաղցկեղից մահացությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը թիրախային է համարել ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառները` ելնելով դրանց՝ հասարակության համար սպառնալիքի աճի տեպմերից: Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և առողջապահության նախարարության հետ համատեղ ՀԱՄՀ-ն մշակել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը կունենա հետևյալ գործառույթները.
|
|
|||
|
Հիմնարկեքը տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ:
|
- ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում,
- ուռուցքաբանական հիվանդությունների լաբորատոր ախտորոշում,
- ուռուցքաբանական հիվանդությունների գործիքային ախտորոշում,
- ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշում ռադիոլոգիական սարքավորումներով` ռենտգեն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն-էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա, սցինտիգրաֆիա և այլն,
- ուռուցքաբանական հիվանդությունների բուժում. վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն,
- ռադիոիզոտոպների արտադրություն:
Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երեք փուլով: Առաջին փուլի իրականացման ժամկետն (2012-2014թթ.) իր մեջ ներառում է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծումը:
Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման (հագեցված համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով, մամոգրաֆներով, ռենտգեն ստացիոնար և շարժական սարքերով) և ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունքներ (Պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆ (ՊԷՏ), սցինտիգրաֆիա-համակարգչային տոմոգրաֆ) և այլն:

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի:
Կենտրոնը եզակի է լինելու ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից: Նախատեսվում է, որ Կենտրոնը կապահովի ո՛չ միայն ՀՀ ազգաբնակչության, այլև նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի այլ երկրներից կարիքները բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար՝ խթանելով բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:
Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կիրականացվեն միջազգայնորեն լայն տարածում գտած և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված չափանիշների, բուժման ընթացակարգերի, բուժման մեթոդների հիման վրա:
Որակյալ ծառայությունների ապահովման նպատակով արդեն իրականացվում է բժիշկների և մասնագետների վերապատրաստման գործընթաց: Միևնույն ժամանակ, Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն գիտահետազոտական ներուժի կիրառման, զարգացման, նորարարական ունակությունների խթանման ուղղություններով»:
03.11.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ