Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ախտորոշման նորագույն մեթոդներ «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելիության կենտրոնում. Արմինե Գրիգորյան (տեսագրություն)

Ախտորոշման նորագույն մեթոդներ «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելիության կենտրոնում. Արմինե Գրիգորյան (տեսագրություն)

«Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելիության կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպման ընթացքում պատմեց կենտրոնում իրականացվող առողջ ապրելակերպին նպաստող տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ, շնչառական մարզումների հիման վրա կենտրոնում կատարվող կինեզիթերապիայի՝ ողնաշարային տարբեր խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրերի մասին (մանրամասն՝ տեսանյութում):


Արմինե Գրիգորյան. ճիշտ մարզվելը նպաստում է արյան շրջանառության, սրտանոթային համակարգի, նյարդային համակարգի կարգավորմանը:


–   Մեր ծրագրերի հիմքում ընկած են նաև ճիշտ նյութափոխանակության գործընթացներին նպաստող միջոցառումներ. տոսքիկ ֆոնի վերացում, օրգանիզմի մաքրում, հակամակաուծային թերապիա, որոնց իրականացման համար օգտագործում ենք տարբեր սարքավորումներ, բնական մեթոդներ: Կենտրոնն իրականացնում է այնպիսի ախտորոշման նորագույն մեթոդներ, որոնք կիրառվում են միայն մեր կլինիկայում: Օրինակ՝ իրիդոսքրինինգ սարքի օգնությամբ ախտորոշում է 24 օրգաններում թունավոր նյութերի, մակաբուծային ախտահարումների, նյութափոխանակության խանգարումների, դեղորայքային և սննդային թունավորումների, ալերգենների, թթվածնային քաղցի աստիճանը, ինչպես նաև օգտակար միկրոէլեմենտների պակասը` աչքի ծիածանաթաղանթի սքանավորման եղանակով:


 «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելիության կենտրոնն իր այցելուներին առաջարկում է նաև լիովին նորագույն մեթոդ`արյան ախտորոշում АМП սարքով:


–   АМП սարքն ախտորոշում է արյան բաղադրությունը` առանց արյուն վերցնելու: 720 վայրկյանների ընթացքում սարքը մշակում և ցուցադրում է օրգանիզմի աշխատանքի 130 պարամետրեր՝ միջազգային միավորների չափանիշներով, որոնք ընդգրկում են կլինիկական, կենսաքիմիական, հեմոդինամիկ ցուցանիշներ: Այն հնարավորություն է տալիս ախտորոշել բորբոքային գործընթացները, աղեստամոքսային խնդիրները, ողնաշարային, նյարդամկանային ախտահարումները, գլխուղեղային հյուսվածքներում, ներքին օրգաններում թունավոր նյութերի և թթվածնի մակարդակը, արյան շրջանառության խանգարումները, ֆերմենտային համակարգի խանգարումները և այլն:

Զրույցի վերջում Ա. Գրիգորյանն ասաց, որ «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելիության կենտրոնում գործում են զեղչեր:   

 

ԱԵՐՈՖԼԵՔՍ ֆիզիկական կատարելագործման և շնչառական մարմնամարզության կենտրոն

Հասցե

Երևան, Արաբկիր, Հր.Քոչար 21 շենք, (№11 պոլիկլինիկայի շենքում)

Հեռախոս

+374 10 27 15 50, +374 10 52 13 63

Վեբ-կայք

http://www.aeroflex.am

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ