Բժիշկներ
Մանրէների դեմ պայքարի նոր մեթոդ և փիլիսոփայություն. ՆԱՆԵ (տեսանյութ)
«Մեդ Պրակտիկ»-ի հյուրն է մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ Նանեն, ով ներկայացնում է մանրէների դեմ պայքարի նոր մոտեցում և փիլիսոփայություն:
– Մինչ Ձեր առաջարկած նոր մեթոդը ներկայացնելը, խոսենք, թե մանրէների դեմ պայքարի ի՞նչ ավանդական եղանակներ կան այսօր:
– Գիտական բժշկության մեջ մանրէների դեմ պայքարը մեկ հիմնական ուղղությամբ է տարվում, որի նպատակն է մանրէին կամ ոչնչացնելը, կամ կեսագործունեությունից զրկելը: Դա լիովին հասկանալի է: Եվ, իհարկե, այդ նպատակով հակաբիոտիկների ստեղծումը մեծ առաջընթաց էր, ինչը նաև որոշ շատ լուրջ համաճարակների վերացման սկիզբ էր: Սակայն, միևնույն ժամանակ, հակաբիոտիկների օգտագործումը նաև նպաստեց մարդու օրգանիզմում մի շարք նոր խնդիրների ի հայտ գալուն, ինչպիսիք են, օրինակ. ալերգիաները, դիսբակտերիոզը և այլ կողմնակի երևույթներ: Եվ որքան ստեղծվում են ավելի հզոր ազդող հակաբիոտիկներ, այնքան փոխվում և կատարելագործվում են նաև մանրէները, ստեղծվում են նոր ձևեր` ավելի կայուն և ավելի վտանգավոր: Կարծում եմ, պետք է և անհրաժեշտ է մտածել պայքարի այլ ուղղվածությունների մասին, որոնք ինչ-որ տեղ կլրացնեն մինչ այժմ գործող մեթոդներին, կօգնեն որոշ դեպքերում խուսափել նրանց կողմից դիտվող կողմնակի ազդեցություններից:
– Ո՞րն է այդ նորությունը, Ձեր առաջարկած մեթոդը:
– Ես առաջարկում եմ, այսպես կոչված, տաքսիսային մոտեցում: Հայտնի է, որ միաբջիջ օրգանիզմները մղվում են դեպի լույսը և ջերմությունը, և դա կոչվում է դրական տաքսիս, ու հակառակը՝ վանվում են սառնությունից, մթությունից, ինչն էլ բացասական տաքսիս է կոչվում: Այս հանգամանքը կարելի է օգտագործել որպես մանրէների հետ նոր փոխհարաբերության ձև: Բնության մեջ, եթե ուշադրություն դարձնենք, կարող ենք ամենուր տեսնել այս բնական, նորմալ ռեակցիան: Ե՛վ բուսական, և՛ կենդանական աշխարհում կենդանի օրգանիզմների միջև այդպիսի դրսևորումն ամենահիմնական փոխհարաբերությունն է: Այնտեղ գործում է ո՛չ միայն իրար ոչնչացնելու կանոնը: Եթե դա այդպես լիներ, վաղուց կենդանի ոչինչ մոլորակի վրա այլևս չէր լինի: Միմյանց հետ համագոյակցության մեջ ուժայինից ավելի միշտ էլ կարևոր է դիվանագիտականը, փոխադարձ համաձայնությունը կամ զիջողության գնալը: Հաճախ է կիրառվում ուժեղից կամ ոչ հարմարից խույս տալու քաղաքականությունը, մյուս կողմից էլ` դիմացինին մի այլ գայթակղիչ առաջարկ անելով, այսինքն` “կաշառք” տալով, նրանից փրկել կամ ստանալ այն, ինչ կարևոր է: Օրինակ, քանի որ սնունդը կենդանի օրգանիզմներին դեպի իրենց ձգող ամենակարևոր ազդակներից է, որպես դրական տաքսիս այն օգտագործելով, կարելի է մանրէներին հավաքել՝ «առաջարկելով» նրանց ավելի գայթակղիչ սննդային միջավայր, քան այն, որը նրանք ստանում են մեր օրգանիզմում, և, այդպիսով, տարբեր ձևերով դուրս բերել այնտեղից… Նույն կերպ, օրգանիզմում կարելի է մանրէների համար ստեղծել տհաճ պայմաններ և, ստեղծված միջավայրն օգտագործելով որպես բացասական տաքսիս, օրգանիզմն ազատել նրանցից: Իհարկե, մանրէներից ազատվելու նման թիրախային միջավայրերի հայտնաբերման համար հարկավոր են լուրջ հետազոտություններ:
– Եթե խոսենք կոնկրետ օրինակով … Ձեր նշած տարբերակում՝ ինչպե՞ս կօգտագործվի սնունդը՝ մանրէին հրապուրելու համար:
– Նախքան հարցին պատասխանելը նշեմ, որ երկար ժամանակ ուսումնասիրել եմ ժողովրդական բժշկությունը, որտեղ տարբեր բուժական միջոցների հիմքում գործում է հենց այս մոտեցումը: Բայց այդ միջոցների ազդեցության մեխանիզմը պարզված չէ, դրանք օգտագործվում են կուրորեն, միայն արդյունքից ելնելով: Ոչինչ բացատրված չէ` օգնում է և վերջ: Միայն դա գիտակցված օգտագործելու և գիտության նվաճումները ներառելու ու այն հզորացնելու դեպքում կարելի է հսկայական արդյունքների հասնել, ինչպես դա մանրէասպան ուղղվածության պարագայում է արվել. բժշկությունն այն ընդունեց որպես ուղի, զարգացվեց այն փորձերով ու ուսումնասիրություններով, և շարունակում է զարգացնել ու կատարելագործել: Այսպիսով. փաստորեն, ժողովրդական բժշկության մեջ` առանց գիտակցելու, իրարից տարբերակելու և բացատրությունների, համատեղ ներկա են երկու ուղղվածություններն էլ` օգտագործվող միջոցների մեջ գործում են և՛ մանրէներին սպանելու, և՛ նրանց “բանակցային” տարբերակով վնասազերծելու ձևերը: Դա միայն մեծացնում է բուժական արդյունքի հասնելու շանսերը: Իսկ գիտակցված մոտեցման դեպքում այդ երկու ուղղվածություններն ավելի ճիշտ կարելի է օգտագործել` համատեղել իրար, հերթագայել, նայած թե տվյալ պահին որն ավելի օգտավետ և նպատակահարմար կդիտվի: Իսկ գիտական բժշկությունը միայն մեկ ուղղվածությունն է օգտագործում և դարերով փորձված ու կուտակված միջոցներին առայժմ լուրջ չի վերաբերվում:
Ասեմ, որ այս նույն մոտեցումը կյանքի այլ ասպարեզներում էլ կարելի է կիրառել` գյուղատնտեսությանն, կենցաղում, ամենուր, որտեղ կան մանրէներ և վնասատուներ: Գյուղատնտեսության մեջ ևս կան տարերային կիրառվող ձևեր, բայց դարձյալ որպես ուղղվածություն այն չի առանձնացված:
Այժմ փորձեմ պատասխանել Ձեր հարցին. սնունդն ընդդեմ, թե` ի հաճույս մանրէների օգտագործելու ամենապարզագույն տարբերակը մաշկն է: Եթե վնասված մաշկին մանրէի «ճաշակին» համապատասխան սպեղանի դրվի, նա, բնականաբար, անմիջապես կմղվի դեպի այն, և կմնա միայն մաշկից հեռացնել սպեղանին՝ իր վրա հավաքված մանրէներով հանդերձ: Իսկ մանրէներին ոչնչացնելու տարբերակով պայքարի դեպքում, նրանք սկսում են պաշտպանվել՝ երբեմն խորանալով և թաքնվելով ավելի խորը շերտերում: Կարելի է օգտագործել նաև մարմնի բաց խոռոչները: Ներքին օգտագործման ձևեր ևս կան և դեռ նորերը կարելի է մշակել, անգամ դիալիզը գուցե օգտագործվի այդ նպատակի համար: Գիտե՞ք, կարևորը սկզբնական գաղափարն է, որի շուրջը, ցանկության դեպքում, արդեն դժվար չէ փորձերով և ուսումնասիրություններով գիտության մի ողջ նոր ճանապարհ բացել:
– Փաստորեն, պետք է ուսումնասիրել մանրէների «ճաշակը»:
– Այո, վստահորեն կարելի է ասել, որ նրանք լավ «ճաշակ» ունեն: Նրանց ոչնչացնելու նոր ձևեր մշակելու համար մանրէներին բազմացնում են տարբեր սննդային միջավայրեր օգտագործելով և արդեն այդ ուղղությամբ շատ զարգացումներ կան, միայն թե՝ այլ է պարզապես նպաստել նրանց աճին, այլ` գտնել նրանց համար առավելագույն նախընտրելի սնունդը, այստեղ պետք է օգտագործվեն գիտության նոր ձեռքբերումները` համային, հոտային ավելի հարստացված սնունդ առաջարկելու համար: Իսկ որ մանրէները զգում և գնահատում են դրանք, կասկած չկա: Միայն այդպես են նրանք մեր օրգանիզմում գտնում իրենց համար ամենահարմար հյուսվածքը կամ օրգանը: Նրանք արյան հունով փնտրում են և նույնիսկ «խմբային որոշումներ կայացնում»: Իսկ համ և հոտ զգալու, նույնիսկ տեսնելու և լսելու համար միշտ չէ որ զգայարանների կարիք կա: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ հոտը, համը, գույնը, ավելի ճիշտ, բնության մեջ ամեն բան ունեն իրենց հատուկ վիբրացիան: Ե՛վ մանրէներն ու բույսերը, և՛ ջուրը, որը “լսում, հասկանում և հիշում է”, և՛ այլ զգայարաններից զուրկ ու իբրև թե ցածրակարգ էակներ, միջավայրն ընկալում են ավելի կատարյալ ձևով` վիբրացիայի ալիքներով: Կարելի է օգտագործել նաև հենց վիբրացիաների վերաբերյալ ժամանակակից տեսության դրույթները: Վիբրացիան ինքը կարող է ստեղծել մանրէների համար տհաճ միջավայր և, փաստորեն, դառնալ մանրէներից ազատվելու մի նոր հիմնաքար:
Գիտնականները հատկապես վերջերս շատ են ուսումնասիրում մանրէներին, ընդ որում, կարծիք կա, որ մենք կիլոգրամներով նրանց կրում ենք մեր մեջ: Գիտնականներից մեկն անգամ «մանրէային օրգան» հասկացությունն է ներմուծել, նշելով, որ այն գուլպայի պես պատում է աղիների լորձաթաղանթը, մաշկը և այլն… Ցավոք, մենք միայն մանրէներին “նկատում ենք” նրանց ակտիվության վիճակում` որևէ սուր կամ քրոնիկ հիվանդության դեպքում: Բայց փաստորեն նրանք միշտ մեզ հետ են, մեր մեջ և բոլորը սնվում են մեր օրգանիզմում՝ մեր հաշվին և, անկասկած, իրենց կենսագործունեության արդյունքում թունավորում են մեր օրգանիզմը (դա վերաբերում է նաև պարազիտներին): Եվ շատ ավելի կարևոր է նրանց դեմ պայքարել այդ թվացյալ խաղաղ ժամանակ, քան արդեն լուրջ հիվանդացության: Գիտնականների կողմից կա նման առաջարկ. «Սնվեցիր ինքդ, կերակրի՛ր նաև միկրոբներիդ»: Դա, իհարկե, այս կերպ ճիշտ չէ է: Ավելացնում եմ իմ առաջարկը. նրանց կերակրել միայն այն պայմանով, որ սննդի հետ հեռանան օրգանիզմից: Կարծում եմայս նույն մոտեցումն է գործում նաև տարբեր սննդակարգերի, առողջ ապրելակերպի որոշ միջոցների հիմքում: Օրինակ. մարդը՝ հատուկ սննդակարգի հետևելիս, կամ որոշ ժամանակ սով պահելիս, հաճախ, լիովին կամ մասնակի հրաժարվում է սիրած սննդից, կամ սկսում է ավելի քիչ սնվել, ավելացնել բուսական կերակրատեսակները: Նման պարագայում, որոշ ժամանակ սիրած կերակուրից զրկվելը, օրգանիզմում բնակվող մանրէների համար ստեղծում է անհարմար վիճակ… և նրանք սկսում են փնտրել իրենց բնակության համար առավել հարմար միջավայրեր՝ լքելով մեր օրգանիզմը: Մի բան էլ կա. ենթադրելի է, որ մեր սննդային ցանկությունները որոշվում են նաև մեր մեջ բնակվող միկրոօրգանիզմների «ճաշակով»: Չի բացառվում, որ մեր օրգանիզմը, մեզնից ավելի խելոք գտնվելով և օգտագործելով դիվանագիտական նրբություններ, մանրէներին գոնե ոչ ակտիվ վիճակում պահելու համար, մեզնից պահանջում է նրանց նախընտրած սնունդը, այդ կերպ ազատելով մեր օրգանները նրանց կերակուր դառնալուց: Միայն, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում է այդ փոխադարձ համաձայնությունը և նրանք, կամ դրսից ներթափանցած օտար որևէ մանրէ սուր հիվանդություն է առաջացնում, այդ դեպքում ողջ օրգանիզմը փրկելու հրամայականը ստիպում է խախտել համակեցության նման պայմանը ու օրգանիզմն արդեն սկսում է պահանջել միայն իրեն օգտակար սնունդը: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի խելացի սնվելով պարզապես փորձել ավելի քիչ քանակի պարազիտներ և միկրոօրգանիզմներ կրել մեր մեջ: Չ՞է որ ո՛չ միայն մանրէները և նրանց առաջացրած ինտոքսիկացիան, այլ նաև շատ քանակով ընդունած սննդի արդյունքում առաջացած գիրությունը, ոչ համատեղելի սննդի ընդունումը, սննդի ոչ լիարժեք քայքայման արդյունքում առաջացած վտանգավոր նյութերը և լյարդի ծանրաբեռնվածության հետևանքով արյան մեջ կուտակվող թույները մեծ վտանգ են մեր առողջության համար: Դե դա հայտնի բան է:
– Կարծում եմ՝ մանրէների հետ աշխատանքը բարդացնում է հատկապես այն հանգամանքը, որ դրանք անտեսանելի են, օրինակ՝ մրջյուններ չեն, որ աչքիդ առաջ հրապուրվեն սննդով, հավաքվեն նրա վրա, ու հեշտությամբ ազատվես…
– Իհարկե, բարդություններ կան, բայց մանրէների հետ աշխատել ու աշխատում են, և կան մեծ առաջընթացներ այդ ասպարեզում: Եթե, օրինակ, հետազոտությունների արդյունքում պարզ դառնա երկու սննդային միջավայրերից որևէ մեկով մանրէի ավելի գայթակղվելը, վստահաբար կարելի է սպասել, որ նույն ընտրությունը կլինի նաև օրգանիզմի ներսում, կմնա ընդամենը լաբորատոր հետազոտությունների արդյունքներն տեղափոխել օրգանիզմի տարածք: Այս դեպքում որևէ վտանգ չկա բարդությունների և կողմնակի ազդեցությունների, ուստի մեծ զգուշավորության առիթ նույնպես չեմ տեսնում: Իհարկե, մեկ հարցազրույցում ես չեմ կարող ամեն բանի մասին մանրամասնել:
– Այս ոլորտում Ձեր հետաքրքրությունների պատճառը…
– Բժշկության ապարեզը միշտ է եղել իմ հետաքրքրության կենտրոնում: Ես բժիշկ եմ, և գրականության ու արվեստի ամբողջովին նվիրում պահանջող տարածքում էլ չեմ դադարում բժիշկ լինելուց: Գործնականում, թողնելով բժշկությունը և զբաղվելով գրականությամբ, նկարչությամբ, միևնույն է, շարունակել եմ փնտրել մարդու առողջությանը վերաբերող ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Անգամ մի գիրք կազմեցի երկու տարի առաջ՝ «Տաճար առողջության» վերնագրով, որտեղ ներառվեցին իմ բոլոր ուսումնասիրությունները: Այս միտքն իմ մեջ ծագել է մի գիշեր, երբ հանկարծ արթնացա ու հասկացա, որ կարծես գտել եմ մանրէների խնդրի հետ կապված շատ կարևոր հարցի պատասխան, մեթոդ, որը գործում է դարեր շարունակ, բայց ուշադրության չի արժանանում:
Ընդհանրապես ես` գրողի, հրապարակագրի ներքին մղումով, սիրում եմ ամենուր ճանապարհ հարթել իմ տրամաբանությամբ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր բժշկագիտության մեջ տրամաբանական եզրահանգումներն ու փիլիսոփայությունը խիստ պակասում են: Ընդունված է, որ բժշկությունը ապացուցողական գիտություն է, բայց չէ՞ որ ապացույցից առաջ նախ միտքն է ծնվում: Եվ ավելի մեծ ու առանցքային եզրահանգումներն արվում են մարդու մտքում` իր կուտակած գիտելիքների արդյունքում: Տեսականը երբեմն այնքան հզոր և համոզիչ կարող է լինել, որ անգամ ապացուցելու կարիք հնարավոր է չլինի:
Այս դեպքում էլ գրեթե նույնն է: Փորձերն այստեղ պետք են միայն այս մոտեցումն ավելի հզորացնելու և զարգացնելու համար: Էլ չասած, որ դարերի փորձը կա:
Բնականաբար, մեծ ցանկություն ունեմ համապատասխան մասնագետների հետ հետազոտություններ անցկացնել: Ինձ թվում է բավական մեծ գործ ունեմ անելու՝ մանրէների դեմ պայքարի այս մեթոդն ինչ-որ ընթացքի, կիրառության մեջ դնելու համար: Տա Աստված, որ պայմաններ և միջոցներ գտնվեն դրա համար:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է;
28.06.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ