Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Գերճնշում ունեցող հիվանդները տարին առնվազն մեկ անգամ պետք է հետազոտվեն. թերապևտ Քրիստինե Հունանյան (տեսագրություն)

Գերճնշում ունեցող հիվանդները տարին առնվազն մեկ անգամ պետք է  հետազոտվեն. թերապևտ Քրիստինե Հունանյան (տեսագրություն)

«Ցանկացած հոգեհուզական լարվածություն, սթրես կարող են գլխուղեղում փոփոխությունների հիմք լինել, որի արդյունքում հնարավոր է զարկերակային ճնշման բարձրացում»,- Մեդ-Պրակտիկի հետ զրույցում զարկերակային գերճնշմանը վերաբերող թեման այս խոսքերով սկսեց թիվ 2 բուժմիավորման թերապևտ Քրիստինե Հունանյանը:


–   Զարկերակային գերճնշումը լուրջ և ուշադրության արժանի հիվանդություն է: Ընդունված է տարբերել երկու տեսակի զարկերակային գերճնշում` «էսենցիալ» և «երկրորդային» Ըստ նրա՝ առաջինի դեպքում անհայտ են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները, երկրորդի դեպքում` այն պայմանավորված է որևէ օրգան-համակարգի ախտահարման հետ: Այս պարագայում թիրախային օրգաններ են սիրտը, գլխուղեղը, երիկամները:


Զարկերակային գերճնշման դասակարգման մեջ տարբերում են երեք խումբ. թեթև, միջին ծանրության և ծանր: Զարկերակային ճնշման օպտիմալ մակարդակը 120/80 մմ սնդիկի սյունն է:

 

Բարձր ճնշման ժամանակ հիվանդները, որպես կանոն, գանգատվում են գլխացավից, գլխապտույտից, քթային արյունահոսությունից, ականջներում խշշոցի զգացումից, սրտխփոցից, երբեմն լինում են ցավեր սրտի շրջանում: Կանանց մոտ ավելի հաճախ գերճնշման խնդիրներ լինում են կլիմաքտերիկ շրջանում, դաշտանադադարից հետո: Զարկերակային բարձր ճնշման պատճառ կարող են լինել նաև հակաբեղմնավորիչների օգտագործումը, որի դեպքում անհրաժեշտ է դադարեցնել այն և դիմել մասնագետի: 


- Թիվ մեկ խորհուրդը` հնարավորինս խուսափել սթրեսային վիճակներում հայտնվելուց, հրաժարվել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, յուղոտ սննդամթերքից, չզբաղվել ինքնաբուժմամբ: Ցանկալի չէ նաև տարվել տնային պարզունակ մեթոդներով. եթե արդեն առկա է զարկերակային գերճնշում հիվանդությունը, կիտրոնը, մածունը, հանքային ջուրը եղանակ չեն փոխի: Նշեմ նաև, որ դեղագործական շուկան ողողված է բազմաթիվ հակահիպերտենզիվ դեղերով, սակայն դրանք պետք է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:


Գերճնշում ունեցող հիվանդները տարին մեկ-երկու անգամ անհրաժեշտ է լաբորատոր-գործիքային հետազոտություն անցնեն :

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ