Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Գլխավոր
Տեսասրահ

FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում

FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում

 «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում հյուրընկալվել էին FKG շվեյցարական ընկերության մասնագետները, ովքեր անցկացրեցին վարպետության դասեր՝ ծանոթացնելով ընկերության էնդոդոնտիայի նոր համակարգին:


Վարպետության դասերի մասին զրուցեցինք է «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ Դավիթ Հակոբյանի հետ:


Ստացանք առաջարկ FGK ընկերությունից և սիրով ընդունեցինք այն:
Դավիթ Հակոբյան` ստոմատոլոգ

Մեր կենտրոնը տեղ է տալիս նորարարություններին, ակտիվ հետևում ենք ստոմատոլոգիայի ոլորտի նորություններին, հագեցած է ժամանակակաից ստոմատոլոգիայի նորագույն սարքավորումներով` հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆ, գերմանական Leica մակնիշի մանրադիտակ, Waterlase iPlus-ը հինգերորդ սերնդի ատամնաբուժական լազեր:

Ժամանակ առ ժամանակ անցկացնում ենք նմանատիպ վարպետության դասեր, փորձի փոխանակում արտասահմանյան կոլեգաների հետ, կազմակերպում ենք կլինիկական դեպքերի քննարկում: 


 

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա


Լիբանանից ժամանած Ռոջեր Ռեբիզը, ով հանդես է գալիս ստոմատոլոգիայի ձեռքբերումների վերաբերյալ դասախոսություններով, Մեդ Պրակտիկին ներկայացրեց, թե ինչ ասելիքով է Երևանում:


–   Շատ ուրախ եմ հյուրընկալվել այս կլինիկայում և կիսվել իմ փորձով: Ցանկանում եմ մաստեր-կլասի ժամանակ ցույց տալ այն ամենը, ինչին ես հավատում եմ, ինչը կիրառում եմ իմ պրակտիկայում՝ օգտագործելով FKG ընկերության գործիքները:


Լիբանան. Ռոջեր Ռեբիզ–   Հայաստանում առաջին անգա՞մ եք:


–   Առաջին անգամ եմ Հայաստանում և իսկապես շատ երջանիկ եմ: Ես ինձ համար բացահայտեցի շատ գեղեցիկ քաղաք ու մարդկանց: Ունեմ հայկական արմատներ. տատիկս ու պապիկս հայ են եղել, և դա զգում եմ ամեն վայրկյան: Երևանում ես զգում եմ ինձ, ինչպես սեփական ընտանիքում:

 

–   Ի՞նչ կուզեիք տեսնել հայաստանյան ստոմատոլոգիայում:


–   Ես բարձր եմ գնահատում ոլորտի զարգացածության մակարդակը Հայաստանում: Այստեղ տեսնում եմ պայծառ մարդկանց, լավ բժիշկների ու ուսանողների, որոնք բոցավառվում են նոր տեղեկատվություն ստանալու ձգտումով, ուզում են սովորել, և դա գնահատելի է:

 


Շվեյցարական FKG ընկերության վաճառքի մենեջեր Ալեքսանդր Մյուլհաուզերը Մեդ Պրակտիկի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ատամնախողովակի մաքրման նոր տեխնոլոգիայի մասին, որը մաստեր-կլասի հիմնական թեման էր:


Շվեյցարական FKG ընկերության վաճառքի մենեջեր Ալեքսանդր Մյուլհաուզեր–   FKG -ը շվեյցարական էնդոդետիկ գործիքներ արտադրող հայտնի ընկերություն է: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ և ներկայացնում եմ ընկերության արտադրանքը: Այս անգամ ներկայացնում ենք գործիքներ, որոնք նորույթ են. շնորհիվ նրանց վրա հատուկ գլխիկի առկայության՝ դրանք նպաստում են, որ ավելի լավ մաքրվի ատամնախողովակը, ամբողջությամբ դուրս գան սննդի մնացորդները: Ես կարծում եմ, որ տարբեր պրոցեդուրաներ են ատամնախողովակը մաքրելը և ձևավորելը, յուրաքանչյուրն ունի իր նրբությունները:


–   Հայաստանի շուկան ուսումնասիրե՞լ եք, և արդյո՞ք այն պատրաստ է ընդունել այս նորույթը:


–    Արդեն 2 տարի է, ինչ աշխատում ենք Հայաստանի հետ: Ինձ ուրախացնում է, որ հայ մասնագետները շատ շահագրգիռ են նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Տարիներ առաջ ստոմատոլոգների մոտեցումներն ավելի պահպանողական էին ատամնախողովակների մշակման գործում, նոր տեխնոլոգիաները դժվարությամբ էին մուտք գործում, այսօր տեսնում եմ, որ կա առաջընթաց: FKG իսկապես հեղափոխական տեխնոլոգիա է ներկայացնում: Հուսով եմ՝ օգտակար կլինի այս մաստեր-կլասը հայ մասնագետների համար:

 

FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում

 

ԳԼԽ.ԲԺԻՇԿ  

Դավիթ Հակոբյան

 ՀԱՍՑԵ

 Երևան, Վահրամ Փափազյան փող., շենք 16

 ՀԵՌԱԽՈՍ

 +374 10 27 84 64, +374 10 21 01 58 

ԷԼ. ՀԱՍՑԵ

 [email protected]

ՎԵԲ  ԿԱՅՔ

www.mis-armenia.am, www.aregak.com, www.m-center.a

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ